Սուպեր Սաքո
Սարգիս Բալասանյան (մասնագիտորեն հայտնի է որպես Սուպեր Սաքո կամ Տխուր աչքեր, օգոստոսի 17, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեփեր, DJ և երաժշտական պրոդյուսեր։ 2016 թվականին նրա Մի գնա սինգլը հիթ է դարձել Հայաստանում, Սփյուռքում, Թուրքիայում[1], Արաբական երկրներում[2][3] և այլ վայրերում։ Երգը լուսաբանող արտիստների թվում է ֆրանսիացի ռեփեր Maître Gims-ը։
Սուպեր Սաքո | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Սարգիս Բալասանյան |
Նաև հայտնի է որպես | Super Sako |
Ծնվել է | օգոստոսի 17, 1978 (46 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | հիփ հոփ և ռաբիս |
Մասնագիտություն | ռեփեր, դիջեյ և պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Կայք | supersako.com |
Նա առավել հայտնի է նրանով, որ համագործակցել է «Twinz»-ի հետ։ Արդեն 2000 թվականին սկսել է ավելի շատ ռեփ կարդալ և սկսել է ավելի շատ համագործակցել այնպիսի հայ երգիչների հետ, ինչպիսիք են Սուրոն և Թաթուլը։
Ավելի ուշ՝ 2008 թվականին, Սուպեր Սաքոն թողարկել է իր առաջին պաշտոնական ալբոմը, որը հայտնի է «Սուրբ Սարգիս» անունով։ Ավելի ուշ նա ևս մի քանի ալբոմ է թողարկել՝ «Սուրբ Սարգիս 2», «Սուրբ Սարգիս 3», «Սուրբ Սարգիս 4», «Սաքոն և ընկերները», և նրա վերջին ալբոմը՝ «Love Crimes»-ը։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Ոչ 1-ին չասես (Էմմիի հետ) (2007)
- Սուրբ Սարգիս (2008)
- Սուրբ Սարգիս 2 (2009)
- Սուրբ Սարգիս 3 (2010)
- Սուրբ Սարգիս 4 (2012)
- Սաքոն և ընկերները (2012)
- Love Crimes (2016)
Չարտերային սինգլներ
խմբագրելՎերնագիր | Տարի | Լավագույն դիրքերը հիթ-շքերթներում | Վկայականներ | Ալբոմ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
BEL (Fl) [4] |
BUL [5] |
FRA [6] |
ROM [7] |
SWI [8] | ||||
«Մի գնա» (Maître Gimsի հետ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ) |
2018 | 21 | 14 | 4 | 2 | 74 |
|
Love Crimes / Ceinture noire |
Ցուցադրված է
խմբագրել- 2019 թվական՝ «Այո» (Կարլ Վուլֆ Սուպեր Սաքոյի, Դինայի, Ֆիտո Բլանկոյի մասնակցությամբ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը Թուրքիայում հիթ է դառնում». Արմենպրես. 2017 թ․ մարտի 30.
- ↑ «2017-ի լրահոսի շարժիչ անձինք, դեպքերն ու առարկաները». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Մի գնա» երգը «ռմբակոծում» է տասնյակ լեզուներով ու միլիոնավոր դիտումներ է «հավաքում»
- ↑ «Maître Gims & Super Sako feat. Hayko – Mi gna (Maître Gims Remix)». Ultratop.
- ↑ «Mi Gna». Acharts.co.
- ↑ «Maître Gims & Super Sako feat. Hayko – Mi gna (Maître Gims Remix)». Syndicat National de l'Édition Phonographique.
- ↑ «Un site de muzică». www.unsitedemuzica.ro.
- ↑ «Maître Gims & Super Sako feat. Hayko – Mi gna (Maître Gims Remix)». Swiss Singles Chart.