Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց

Երևանի դպրոց

Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց (Ստեփան Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոց), կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1965
Անվանված էՍտեփան Ջրբաշյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Գարեգին Նժդեհի պողոտա 12

Պատմություն խմբագրել

Երևանի թիվ 8 երաժշտական դպրոցը հիմանդրվել է 1965 թվականին և դաշնամուրի, ջութակի և թավջութակի դասարաններում ունեցել է 7 մանկավարժ և 60 աշակերտ։ 1977 թվականի մայիսի 5-ին թիվ 8 երաժշտական դպրոցը վերանվանվել է հայ կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանի անունով։

Դպրոցն ունեցել է մեծ երգչախումբ Սերգեյ Պողոսովի ղեկավարությամբ[1]։ Տարիների ընթացքում դպրոցը համալրվել է նոր մանկավարժներով, սաներով, ունեցել նոր ձեռքբերումներ, բացվել են երաժշտական գործիքների նոր դասարաններ։ Դպրոցը համագործակցել է Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական դպրոցների հետ։

Բաժիններ խմբագրել

Երաժշտական գործիքներ խմբագրել

  • Ազգային նվագարաններ (քանոն, թառ, քամանչա, դուդուկ, շվի, դհոլ, սանթուր, ուդ, սազ, բամբիռ, բլուլ)
  • Դաշնամուրային
  • Լարային (ջութակ, թավջութակ, կոնտրաբաս)
  • Փողայի (կլարնետ, ֆլեյտա, շեփոր, հոբոյ, տրոմբոն, սաքսոֆոն)
  • Վոկալ (դասական, ժողովրդական, էստրադային)
  • Կիթառ
  • Ջազ-էստրադա
  • Հարվածային գործիքներ
  • Ակկորդեոն

Խմբակներ խմբագրել

  • Պարարվեստի (դասական, ժողովրդական բնորոշ պարեր, լատինո, սպորտային)
  • Կերպարվեստի (նկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ-դիզայն)
  • Երաժշտական բեմադրություններ (մյուզիքլ)

Ծանոթագրություններ խմբագրել