Թաթա Սիմոնյան
Թաթա Սիմոնյան (իրական անունը՝ Ալբերտ Ալբերտի Սիմոնյան, դեկտեմբերի 5, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դերասան[1][2]։
Թաթա Սիմոնյան | |
---|---|
Ի ծնե անուն | Ալբերտ Ալբերտի Սիմոնյան |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1962 (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, ռաբիս |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Գործունեություն | 1980-ից |
Կապված | Եվա Ռիվաս, Լյուբով Ուսպենսկայա, Նունե Եսայան |
Պարգևներ | |
Կայք | imusic.am |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին[3] Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Վ․ Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում։ Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ դուետով հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» ռուսական խմբերի հետ։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։ 2008 թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը Արմենիա հեռուստաընկերության հետ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարը եղել է Թաթա Սիմոնյանը։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՆրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- 1997 - Ասպարեզ
- 1998 - Թե աջ, թե ձախ
- 1999 - Ով է նա
- 2000 - Վախենում եմ, որ կասես չէ
- 2001 - Շաբա-դաբա-դաշ
- 2003 - Անձրև է եկել
- 2003 - Երեկոն իջավ
- 2006 - Թևավոր քամիներ
- 2009 - Ամենալավը դու ես
Համերգային ալբոմներ
խմբագրելՖիլմեր
խմբագրել- 1996 - Մեր բակը 1[4]
- 1998 - Մեր բակը 2
- 2004 - Սիրո աստղ
- 2005 - Մեր բակը 3[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sonorous Borders: National Cosmology & the Mediation of Collective Memory in Armenian Ethnopop Music(անգլ.)
- ↑ National cosmology & the mediation of collective memory in Armenian Ethnopop music(անգլ.)
- ↑ «Կենսագրականը zarkfoundation.com կայքում».
- ↑ kino-teatr.ru(ռուս.)
- ↑ «ArmeniaRepublika». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.