Հայաստանի պետական ջազ նվագախումբ

գործող ջազ նվագախումբ Հայաստանում

Հայաստանի պետական ջազ նվագախումբ, Հայաստանում գործող նվագախումբ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց։

Հայաստանի պետական ջազ նվագախումբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գործունեություն1938
Կայքasjo.am/hy

Հայաստանի պետական ջազ նվագախումբը համագործակցում է Հայաստանի և աշխարհի մենակատարների հետ։ Նվագախումբը պահպանում և ներկայացնում է ջազային մեծ ժառանգությունն ու միշտ անդրադառնում նոր հեղինակներին։

Պատմություն խմբագրել

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 1938 թվականին[1]։ Հիմնադրման օրից նվագախումբը ղեկավարել է թավջութակահար, երգահան, կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը[1]։ Այդ տարիներին նվագախումբը բազմիցս ելույթներով հանդես է եկել խորհրդային մի շարք քաղաքներում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այվազյանի ղեկավարությամբ նվագախմբի կազմում ընդգրկված էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Ցոլակ Վարդազարյանը (շեփոր), Միքայել Խաչատրյանը (շեփոր) և Հայաստանում ջազային հարվածային դպրոցի հիմնադիր Ռոբերտ Յոլչյանը։

1956 թվականից՝ շուրջ 36 տարի, նվագախմբը ղեկավարել է դաշնակահար, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը։ Նվագախմբի համերգային գործունեությունը շարունակվել է ՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը՝ Թունիս, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Լիբանան, Սիրիա։ 1975 թվականին նվագախումբը հյուրախաղերով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մաեստրոյի ղեկավարած նվագախմբում հանդես են եկել և ճանաչում ձեռք բերել բազմաթիվ մենակատարներ և երաժիշտներ՝ Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Իրինա Օտիևան, Ժակ Դուվալյանը, Սիմոն Տերյանը, Բելլա Դարբինյանը, Գեորգի Մինասյանը (երգիչ), Էռնա Յուզբաշյանը, Զառա Տոնիկյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը։

1992 թվականին նվագախմբը դադարեցնում է իր գործունեությունը՝ պայմանավորված Հայաստանում ճգնաժամային, ծանր սոցիալական և պատերազմական դրությամբ։

1997 նվագախումբը վերսկսում է իր գործունեությեունը դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ։

Վերաբացված նվագախումբը համալրում է իր նվագացանկը նոր, ժամանակակից գործիքավորումներով և ստեղծագործություններով։ Նվագախումբը կարճ ժամանակում արժանանում է մի քանի միջազգային երաժշտական մրցանակների, ձայնագրում է 3 ձայնապնակ և  հյուրախաղերով բազմիցս հանդես է եկել Լոս Անջելեսում և Մոսկվայում[2]։

 
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցը

2010 թվականին նվագախմբի գեղարվեստական ղեկավարի դիրքը ստանձնում է սաքսոֆոնահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը, որը նվագել է նվագախմբի կազմում 1988 թվականից Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ և վերաբացումից հետո էլ հանդիսանում է նվագախմբի մենակատար և երաժշտական ղեկավարը։ Վերջին տարիներին նվագախմբի նվագացանկը բազմապատկվել է՝ համաշխարհային ջազային երաժշտության նմուշներով և 80-ամյա հայկական ջազը ներկայացնող հեղինակային ստեղծագործություններով։

Նվագախումբը ակտիվ համագործակցում է միջազգային երաժշտական հարթակում ներկայացող հայ երաժիշտների հետ՝ Վահագն Հայրապետյան, Արտակ Ներսեսյան, Ջիվան Գասպարյան Կրտսեր, Ավագ Մարգարյան[3]։

Ծրագրեր խմբագրել

Հայաստանի պետական ջազ նվագախումբն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնք նպաստում են հայկական փողային նվագարանների դպրոցի զարգացմանը, նվագախմբային արվեստի տիրապետմանն ու ունկնդիր երաժիշտ կապի ամրացմանը։

Վերջին տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել Ռուսաստանում Բելառուսում, ԱՄԷ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Լիտվայում։

Համագործակցություններ խմբագրել

Նվագախմբի հետ ելույթներով հանդես են եկել այնպիսի միջազգային ճանաչում վայելող մենակատարներ, ինչպիսիք են՝ Դի Դի Բրիջուոթերը, Արթուրո Սանդովալը[4], Ադամ Ռապան[5], Չիկո Ֆրիմանը[6], Ջոն Մարշալը[7], Ջեմմի Դևիսը[8], Շերոն Կլարկը[9], Մայքլ Մեյոն, Հյուբերտ Թաբսը, Ռոնալդ Բեյքերը[10], Իգոր Բուտմանը, Արտո Թունջբոյաջյանը, Մարիամ Մերաբովան, Տիգրան Համասյանը, Սերգեյ Մանուկյանը[11] և այլն[12][13]։

Գեղարվեստական ղեկավարներ խմբագրել

  • 2010 թվականից՝ Արմեն Հյուսնունց,
  • 1997-2010 թվականներ՝ Արմեն Մարտիրոսյան,
  • 1956-1992 թվականներ՝ Կոնստանտին Օրբելյան,
  • 1938-1956 թվականներ՝ Արտեմի Այվազյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «AV Production - Հայաստանի պետական ջազային նվագախումբ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Հայկական ջազի ռիթմով կամ ապահովում ենք բարձր տրամադրություն ինքնամեկուսացման ժամանակ (ՎԻԴԵՈ)». newsarmenia.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա տոնական ամանորյա ծրագրով». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Շեփորահար Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի համատեղ համերգով բացվեց «Երևան ջազ ֆեստ 2018-ը»». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Ադամ Ռապան նվագեց Երեւանում». www.erit.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Հայաստանում կնշեն ջազի միջազգային օրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Ջեյմի Դեվիս». Tomsarkgh.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  9. ««ՇԵՐՈՆ ԿԼԱՐԿ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» համատեղ համերգ». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  10. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  11. Սարգսյան, Ալեքս (16.11.2018). «Հանրահայտ ջազմեն Սերգեյ Մանուկյանը ելույթ է ունեցել Գյումրիում». www.shantnews.am.
  12. ««Dee Dee Bridgewater»Yerevan Jazz Fest 2016». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  13. «Yerevan Jazz Fest-2017-ը համախմբել է աշխարհահռչակ ջազմենների». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել