Արա Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Գևորգյան (ապրիլի 19, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2004)[1]:
Արա Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1960 (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | Պոպ, Ժողովրդական, Fusion |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | 1983–ներկա |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ | |
Ara Gevorgyan Վիքիպահեստում |
Հայաստանի ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ 1970-1980 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։
2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։
Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։
Ունի խաղալիքների մեծ հավաքածու[2]։
Ձայներիզներ
խմբագրել- «Օվկիանոսից այն կողմ», 1995
- «Նոստալջի», 1997
- «Անի», 1999
- «Խոր Վիրապ», 2001
- «Վաղարշապատ», 2009 (ԱՄՆ)
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2002
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2004
- «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ», 2009
- ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշան
- Երևանի քաղաքապետի մեդալ
- Մոսկվայում «Կարոտ» փառատոնի մեդալ
- «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար՝ պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արա Գևորգյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստ կոչմանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Արա Գևորգյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Գևորգյան» հոդվածին։ |