Լուսնային ծիածան՝ (հայտնի է նաև որպես գիշերային ծիածան), լուսնի ծնած ծիածան։ Արևային ծիածանից տարբերվում է միայն պայծառությամբ։ Ունի նույն շառավիղը ինչ որ արևայինը (մոտ 42°), և երկնքում միշտ գտնվում է լուսնի հակառակ կողմում։ Լուսնային ծիածանի գույները դժվար է տեսնել, քանի որ նրա լույսը շատ թույլ է, որպեսիզի գրգռի աչքի գույնի կոնավոր ընկալիչները, աշխատում են միայն գծավորները,որոնք էլ իրենք իրենցով ունակ չեն ապահովել գույնի ընկալումը ։ Արդյունքում լուսնային ծիածանը սովորաբար երեևում է սպիտակ[1], սակայն երկար լուսապահումով արված լուսանկարներում գույները հնարավոր է ստանալ։

Լուսնային ծիածանը Վիկտորիա ջրվեժին
Լուսնային ծիածան, Հավայան կղզիներ

Լուսնի բոլորը հստակ ուրվագծված օղակը, որը սկսվում է նրա սկավառակից մի փոքր հեռավորության վրա (սովորաբար սպիտակ, հազվադեպ կարելի է տարբերել թույլ գույներ), դա լուսնային ծիածան չէ, դա հալո է, որ ծնում է լույսի անդրադարձումը, որը անցնում է փետրավոր ամպերի վեցանկյուն սառցե բեկորներով։ Ավելի հաճախ հանդիպում է փոքր հալո (22° շառավիղով), բայց հանդիպում են նաև այլ ձևեր, ինչպիսիք են օրինակ պարսելենան (կեղծ Լուսինը)։ Ինչպես նաև բավականի հաճախ լուսնի շուրջ կարելի է տեսնել աղոտ լուսապսակ (երբեմն գունավոր), դրանք պսակներ են՝ դեֆրակցիոն ֆենոմեն, որոնք առաջանում են ճագագայթների ցրումից ջրի կաթիլների կամ սառցե բյուրեղների վրա ամպերի կամ մառախուղի մեջ։ Խիստ ասած դա ևս լուսնային ծիածան չէ։ Լուսնային ծածանը լավ տեսանելի է երբ լուսնի փուլը մոտ է լիալուսնին, քանի որ այս ժամանակ լուսինը ամենալուսավորն է։ Որպեսիզի հայտնվի լուսնային ծիածան (բացի նրանցից որ առաջանում են ջրվեժներից) լուսինը երկնքում պետք է լինի ոչ շատ բարձր ( ավելի քիչ քան 42° է, և նույնիսկ ցանկալի է ավելի ցածր) և երկինքը պետք է լինի մուգ։ Այս անհրաժեշտ պայմանների պարտադիր կոմբինացիան լուսնային ծիածանը դարձնում է ավելի հազվադեպ, քան մյուսներն են, որոնք ևս առաջանում են անձրևի ազդեցությամբ, բայց արևածին են։ Լուսնային ծիածանի մասին հիշատակումներ կան դեռևս Արիստոտելի օթերևութաբանության մեջ (մոտ մթա 350 թվականին), ինչպես նաև հրապարակումներ կան 1847 թվականից[2]։

Հայտնի վայրեր, որտեղ հանդիպում է լուսնային ծիածան խմբագրել

Լուսնային ծիածան կարող է լինել բոլոր այն վայրերում որտեղ կա անձրև կամ ուժեղ ջրվեժներ։ Լայն ճանաչում ունեցող վայրերից, որտեղ կարելի է առավել հաճախ հանդիպել լուսնային ծիածան դա Կեմբերլենդի ջրվեժներն են Ուիլյամսբերգի շրջանում՝ ԱՄՆԿենտուկի նահանգում[3], Վայմեա Հավանա[4], Վիկտորիա ջրվեժը Զամբիաի և Զիմբաբվեի սահմաններին[5], և Կովկասում (Դոմբայ)։ Խորվաթիայի Պլիտվիցյան լճերում ևս հանդիպում է լուսնյին ծիածան[5]։ ԱՄՆՅոսեմիթե ազգային պարկի տարածքում կա մեծ թվով ջրվեժներ, այստեղ ևս կարելի է հանդիպել լուսնային ծիածանի, հատկապես գարնանը, երբ հալվող ձյունից ջրի մակարդակը բարձրանում է[6]։ Լուսնային ծիածան կարելի է հանդիպել նաև Յամալի թերակղզում խիստ մառախուղի ժամանակ։ Հավանաբար բավականաչափ խիթ մառախուղի և բավականին պարզ եղանակի ժամանակ լուսնային ծիածան կարելի է տեսնել ցանկացած լայնության վրա։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Walklet, Keith S. (2006). «Lunar Rainbows – When to View and How to Photograph a "Moonbow"». The Ansel Adams Gallery. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Richard Monckton Milnes». The Eclectic Magazine of Foreign Literature, Science, and Art. Vol. 10. Leavitt, Trow, & Company. 1847. էջ 218.
  3. Manning, Russ (1999). The Historic Cumberland Plateau: An Explorer's Guide. էջ 106. ISBN 978-1-57233-044-3. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «Photographer captures moonbow over Waimea». Hawaii News Now. 2012 թ․ հունիսի 4. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 «A Lunar Rainbow A Wonderful Sight Not To Be Missed...». Victoria Falls Activities. Victoria Falls Travel Guide. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «'Moonbows,' Lunar Rainbows, Visible At Yosemite National Park (VIDEO)». Huffington Post—Green Blog. 2011 թ․ հուլիսի 15. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.