Յամալ
(Վերահղված է Յամալի թերակղզիից)
Յամալ (ռուսերեն՝ Ямал, երկիր, մալծայր), թերակղզի Ասիայում, Արևմտյան Սիբիրի հյուսիս-արևմուտքում, Բայդարատայի և Օբի խորշերի միջև։
Տեղագրություն | Ասիա | |
Ողողող ջրեր | Կարայի ծով | |
Երկիր | Ռուսաստան | |
Յամալ թերակղզու արբանյակային լուսանկարը
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՏարածությունը 122 հազար կմ² է, երկարությունը՝ 750 կմ, բարձրությունը՝ մինչև 84 մ։ Կազմված է ծովային, հարավում՝ սառցադաշտային նստվածքներից։
Տարածված է հավերժական սառածությունը։ Կան շատ լճեր։ Ծածկված է տունդրային և անտառատունդրային բուսականությամբ։ Կան գազի և նավթի հանքավայրեր։
Զբաղվում են եղջերվապահությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Օբի խորշի ափին է Նովի պորտ նավահանգիստը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամալ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 115)։ |