Լյուդմիլա Պրոկոպովա
Լյուդմիլա Պրոկոպովա (չեխ․՝ Ludmila Prokopová, բուլղար․՝ Людмила Прокопова, փետրվարի 16, 1888, փետրվարի 26, 1892[1] կամ փետրվարի 26, 1888[2], Հրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - ապրիլի 6, 1959 կամ հունիսի 6, 1959[1][2], Սոֆիա, Բուլղարիա), չեխ-բուլղարացի օպերային երգչուհի[3], չեխական ծագումով դաշնակահար, մանկավարժ։ Բուլղարիայի վաստակավոր արտիստ (1951)։
Լյուդմիլա Պրոկոպովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 16, 1888, փետրվարի 26, 1892[1] կամ փետրվարի 26, 1888[2] Հրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | ապրիլի 6, 1959 կամ հունիսի 6, 1959[1][2] Սոֆիա, Բուլղարիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգչուհի դաշնակահար մանկավարժ երգչախմբի ղեկավար |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Կապված | Խրիստինա Մորֆովա |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Նախնական երաժշտական կրթությունն ստացել է հորից։ 1908 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը, դասատու՝ Կառելա Հոֆմայստերա։ 1908-1910 թվականներին Բռնոյի Լեոշ Յանաչեկի դպրոցում։
Նրա հետագա ստեղծագործական կյանքի վրա դեռևս կոնսերվատորիայում սովորելու տարիներից մեծ ազդեցություն է ունեցել Խրիստինա Մորֆովան, ով եղել է ոչ միայն նրա երգի ուսուցիչը, այլ նաև մոտ ընկերուհին, և 1911 թվականին նրանք մեկնել են Բուլղարիա, որտեղ Պրոկոպովան անցկացրել է գրեթե իր ողջ կյանքը (1916-1930 թվականներին Մորֆովայի հետ հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայում)։ 1912-1916 թվականներին դասավանդել է պետական երաժշտական ուսումնարանում, միաժամանակ՝ Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնում[4]։
Որպես երգչուհի հանդես է եկել Պրահայի ազգային թատրոնում (1900, 1909, 1912-1923, 1927, 1928), Արևմտա-չեխական թատրոնում, (Պարդուբիցե, 1920), Բռնոյի ազգային թատրոնում (1920-1921), Օլոմուցում (1923), Պլեզենում (1923-1926, 1928), Սլովակիայի ազգային թատրոնում (Բրատիսլավա, 1927, 1933)։
1930 թվականին ընկերուհիները վերջնականապես հաստատվել են Սոֆիայում և իրենց տանը բացել են մասնավոր երաժշտական դպրոց։ Նրանց սաներից են հայտնի երգիչներ Գյուրա Պինջուրովան և Մարիա Միլկովա-Զոլոտովիչը։ Նրանց տանը հավաքվել է երաժշտասեր հասարակություն, այդ թվում՝ Պանչո Վլադիգերովը։ Պրոկոպովան և Մորֆովան ընդգրկվել են Վառնայի ամենամյա երաժշտական փառատոնում։ 1936 թվականից Մորֆովայի մահից հետո, Պրոկոպովան դպրոցը գլխավորել է միայնակ, հետագայում եղել է «Խրիստինա Մորֆովա» կանանց երգչախմբի ղեկավարն ու դիրիժորը։ 1937-1958 թվականներին դասավանդել է Բուլղարիայի պետական կոնսերվատորիայում (1942 թվականից՝ պրոֆեսոր)։ Միաժամանակ 12 տարի եղել է Պրահայի և Սոֆիայի օպերային թատրոնների մենակատար։
Կյանքի վերջին տարիներին Պրոկոպովան մասնակցել է Ազգային գրադարանի կանանց երգչախմբի ստեղծմանը, որը հետագայում կոչվել է Մորֆովայի և Պրոկոպովայի անունով։
Դերերգեր Խմբագրել
Պրեմիերա Պրահայի ազգային թատրոնում
- 1900 թվական «Կարմեն», Բիզե, ռեժիսոր Ռոբերտ Պոլակ (չեխ․՝ Robert Polák), Микаэла
- 1909 թվական «Վաճառված հարսնացու» Բեդրժիխ Սմետանա, ռեժիսոր Ռ. Պոլակ, Гата
- 1912 թվական «Աիդա», Ջուզեպպե Վերդի, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Էմիլ Պոլերտ, Յոզեֆ Ֆրանտիշեկ, первая жрица
- 1912 թվական «Պարահանդես-դիմակահանդես», Ջուզեպպե Վերդի, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Ի. Մունկլինգեր, Оскар (паж)
- 1912 թվական «Տանհոյզեր», Ռիխարդ Վագներ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վլադիմիր Վուրեր, Է. Պոլերտ, молодой пастух
- 1913 թվական «Կախարդական սրինգ», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Памина
- 1913 թվական «Գաղտնիք», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Блажена
- 1915 թվական «Ջրահարս» Անտոնին Դվորժակ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Русалка
- 1916 թվական «Na starém bělidle» Կառել Կովարովիչ, ռեժիսոր Ռ. Պոլակ - Старена
- 1917 թվական «Մինյոն», Ամբրուազ Թոմա, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Ի. Մունկլինգեր, Է. Պոլերտ, Миньон
- 1919 թվական «Բորիս Գոդունով» Մոդեստ Մուսորգսկի, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Է. Պոլերտ, Ксения
- 1919 թվական «Ֆաուստ» Շառլ Գունո, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Էմիլ Պոլերտ, Ի. Մունկլինգեր, Зибель
- 1919 թվական «Լակմե» Լեո Դելիբ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Маллика
- 1919 թվական «Դոն Ժուան», Մոցարտ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Է. Պոլերտ, Церлина
- 1920 թվական «Либуше», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսոր Ռ. Պոլակ, первներй жнец
- 1920 թվական «Լուիզա», Գյուստավ Շարպանտե, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Է. Պոլերտ, Камилла
- 1920 թվական «Խորամանկ գյուղացիները», Անտոնին Դվորժակ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Бетти
- 1920 թվական «Գաղտնիք», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Блаженка
- 1920 թվական «Մեսինյան հարսնացու», Զ. Ֆիբիխա, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Է. Պոլերտ, Пан из царских друзей
- 1921 թվական «Ֆալստաֆ», Վերդի, ռեժիսոր Է. Պոլերտ, Нанетта
- 1921 թվական «Ֆիգարոյի ամուսնությունը», Մոցարտ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Ի. Մունկլինգեր, Керубино
- 1921 թվական «Կախարդական սրինգ», Մոցարտ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Է. Պոլերտ, Памина
- 1921 թվական Պրահայի օպերայի մենակատարների համարգ, 10 ապրիլի
- 1921 թվական «Սիմսոն» Ռուդոլֆ Զամրզլա, ռեժիսոր Ռ. Պոլակ - Ирина
- 1921 թվական «Մադամ Բատերֆլայ» Ջակոմո Պուչչինի, ռեժիսորներ Է. Պոլերտ, Խանուշ Տեյն, Ի. Մունկլինգեր, мадам Баттерфляй (Чио-Чио-сан)
- 1922 թվական «Գաղտնիք», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Է. Պոլերտ, Блаженка
- 1923 թվական «Համբույր», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Ֆերդինանտ Պույման, Барса
Մրցանակներ, պարգևներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ «Ludmila Prokopová»։ Čeští operní pěvci (չեխերեն)։ Čeští operní pěvci։ Վերցված է 2014-03-24
- ↑ «Клавирните педагози в България до Първата световна война» (բուլղարերեն)։ Уроци по пиано։ Վերցված է 2014-03-24
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Ludmila Prokopová» (չեխերեն)։ Narodni divadlo։ Վերցված է 2014-03-24
- Матеев Г. Строителите на нова България(բուլղ.) // Нова зора. — 2012. — № 35.