Պրահայի կոնսերվատորիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պրահայի կոնսերվատորիա (չեխ․՝ Pražská konzervatoř), երաժշտական ուսումնական հաստատություն Պրահայում։
Տեսակ | պետական |
---|---|
Հիմնադրված է | 1808 և մայիսի 16, 1996[1] |
Անվանված է | Պրահա |
Ուսանողներ | 610 |
Դասախոսներ | 230 |
Երկիր | Չեխիա[1][2] |
Հասցե | Na Rejdišti 1, 110 00 Praha 1 |
Կայք | prgcons.cz |
Prague Conservatory Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1808 թվականին Փարիզի և Միլանի կոնսերվատորիաների մոդելով՝ դառնալով Արևելյան Եվրոպայի առաջին կոնսերվատորիան։ Կոնսերվատորիայի հիմնադրման հռչակագիրն ստորագրվել է 1808 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի 8 ազնվականների կողմից, ովքեր ստանձնեցին պահել կոնսերվատորիան առաջին վեց տարիների ընթացքում և դիմեցին համաքաղաքացիներին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր նախագծին։ Կոնսերվատորիայի դասերը սկսվեցին 1811 թվականի ապրիլի 24-ին՝ Նապոլեոնյան պատերազմների պատճառով երեք տարի ձգձգումից հետո։ 1815 թվականին կոնսերվատորիան ունեցավ իր առաջին 12 շրջանավարտները, որոնց թվում էին Յան Վացլավ Կալիվոդան և կլառնետ Ֆրանտիշեկ Բլատը։
Սկզբում միայն գործիքային դասարաններն էին, 1817 թվականին բացվել է վոկալ բաժինը։ Կոնսերվատորիայի համար ծաղկուն ժամանակաշրջան է համարվում 19-20-րդ դարերը, մասնավորապես, երբ 1885 թվականից պարապմունքներն սկսեցին անցկացնել Ռուդոլֆինումում, իսկ 1890 թվականին կոնսերվատորիայի կազմում ընդգրկվեց Պրահայի երգեհոնահարների դպրոցը։ 1918 թվականին Չեխոսլովակիայի անկախացմամբ կոնսերվատորիան ազգայնացվեց և առաջացան որոշ խնդիրներ կապված Ռուդոլֆինումի հետ (որտեղ տեղակայվել էր պառլամենտը), խնդիրներ կապված երկու ազգերի՝ չեխերի և գերմանացիների մշակութային տարբերությունների հետ, որի արդյունքում 1920 թվականին կոնսերվատորիայի կազմից առանձնացավ Պրահայում երաժշտության և թատրոնի գերմանական ակադեմիան։ 1919 թվականին կոնսերվատորիայի կազմում ընդգրկվում է դրամատիկ կատարման բաժինը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պրահայի կոնսերվատորիան վերակազմավորվում է։ 1919 թվականից կոնսերվատորիայի կազմում գործող «վարպետության դպրոցը» (չեխ․՝ Mistrovská škola pražské konzervatoře) 1946 թվականին առանձնանում է կոնսերվատորիայից և դառնում Կատարողական արվեստի ակադեմիա։ Միաժամանակ կոնսերվատորիայի կազմում բացվում է պարի բաժինը (առանձին ուսումնական հաստատություն է դարձել 1980 թվականին)։ Ներկայում Պրահայի կոնսերվատորիան, ի տարբերություն նախապատերազմյա ժամանակաշրջանի, տալիս է ոչ թե բարձրագույն, այլ միջին երաժշտական կրթություն։
Կոնսերվատորիայի ղեկավարներ
խմբագրել- Դիոնիս Վեբեր (1811-1842)
- Յան Բեդրժիխ Կիտլ (1843-1864)
- Յոսեֆ Կռեյչի (1866-1881)
- Անտոնին Բենեվից (1882-1901)
- Անտոնին Դվորժակ (1901-1904)
- Կարել Կնիտլ(1904-1907)
- Ինդրժիխ Կաան ֆոն Ալբեստ (1907-1918)
- Վիտեզսլավ Նովակ (1919-1922)
- Յոսեֆ Բոգուսլավ Ֆյորստեր (1922-1923)
- Կարել Խոֆմայստեր (1923-1924)
- Յոսեֆ Սուկ (1924-1926)
- Կարել Հոֆման (1926-1927)
- Վիտեզսլավ Նովակ (1927-1928)
- Յոսեֆ Բոգուսլավ Ֆյորստեր (1928-1930)
- Կարել Խոֆմայստեր (1930-1933)
- Յոսեֆ Սուկ (1933-1935)
- Կարել Խոֆմայստեր (1935-1936)
- Վիլեմ Կուրց (1936-1937)
- Կարել Խոֆմայստեր (1937-1938)
- Վիլեմ Կուրց (կրտսեր)(1938-1939)
- Յարոսլավ Կրժիչկա (1943-1945)
- Վացլավ Գոլցկնետխ (1946-1970)
- Պավել Տրոյան (2004 թվականից)
Հայտնի դասախոսներ
խմբագրել- Ավգուստ Վիլհելմ Ամբրոս
- Կարել Բենդլ
- Գանուշ Վիգան
- Ալոիս Գաբա
- Մորից Միլդներ
- Ֆրանտիշեկ Օնդրժիչեկ
- Ֆրիդրիխ Վիլհելմ Պիկսիս
- Օտակար Շևչիկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Register of schools and school facilities
- ↑ Virtual Study of Theatre Institute (չեխերեն) — Institut umění - Divadelní ústav.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրահայի կոնսերվատորիա» հոդվածին։ |