Հրադեց Կռալովե (Градец-Кралове[4]; չեխ․՝ Hradec Králové, գերմ.՝ Königgrätz), հատուկ կարգավիճակ ստացած քաղաք Չեխիայի արևելյան մասում, Էլբա և Օռլիցե գետերի միախառնման վայրի մերձակայքում: Էլբան, անցնելով բնակավայրի միջով, նրան բաժանում է երկու մեծ թաղամասի՝ Հին քաղաքի և Նոր քաղաքի: Հրադեց Կռալովեն նույնանուն տարածաշրջանի վարչական կենտրոնն է Արևելյան Բոհեմիայում, տրանսպորտային կարևոր հանգույց[5]: Համբավվել է նաև բարձրագույն ուսումնական հեղինակավոր հաստատություններով (բժշկական ու մանկավարժական ինստիտուտները, Պրահայի համալսարանի մասնաճյուղը...): Մեծությամբ ութերորդն է Չեխիայում. 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 92.917[6]: Զբաղեցնում է 105,61 քառակուսի կիլոմետր տարածք:

Բնակավայր
Հրադեց Կռալովե
չեխ․՝ Statutární město Hradec Králové[1]
ֆր.՝ Königgrätz
Դրոշ Զինանշան
Flag of Hradec Kralove.svg Hradec Kralove CoA CZ.svg

Velké náměstí (Hradec Králové) 02(js).jpg
Կոորդինատներ: 50°12′33″ հս․ լ. 15°49′55″ ավ. ե. / 50.20917° հս․. լ. 15.83194° ավ. ե. / 50.20917; 15.83194
ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումBřezhrad?[2], Hradec Králové?[2], Kukleny?[2], Q12035175?[2], Malšovice?[2], Moravské Předměstí?[2], Nový Hradec Králové?[2], Piletice?[2], Plácky?[2], Plačice?[2], Plotiště nad Labem?[2], Pouchov?[2], Pražské Předměstí?[2], Roudnička?[2], Rusek?[2], Slatina?[2], Slezské Předměstí?[2], Svinary?[2], Svobodné Dvory?[2], Třebeš?[2] և Věkoše?[2]
Հիմնադրված է1225 թ.
Առաջին հիշատակում1225
Մակերես105,686167 կմ²
ԲԾՄ235±1 մետր
Բնակչություն92 939 մարդ (հունվարի 1, 2020)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ500 00
Ավտոմոբիլային կոդH
Պաշտոնական կայքhradeckralove.org
##Հրադեց Կռալովե (Չեխիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1073 թվականին; 1225 -ին ստացել է թագավորական քաղաքի կարգավիճակ, դարձել այրիացած թագուհիների նստավայր:

Հրադեց Կռալովեն հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից հիշատակության են արժանի հատկապես 11-15-րդ դարերում ճարտարապետական գոթիկա ոճով կառուցված ու վերակառուցված տաճարը, բարոկկո ոճի ճարտարապետության ակնառու նմուշ հանդիսացող ճիզվիտական եկեղեցին, հուսյան ապստամբական շարժման նշանավոր պարագլուխներից մեկի՝ Յան Ժիժկայի դամբանը... 1884 թվականին քանդել են քաղաքային միջնադարյան պարիսպները, որոնք խոչընդոտում էին կառուցապատմանն ու հետագա աճին, վերակառուցել են փողոցները և հին քաղաքամասը կարճ ժամանակամիջոցում վերափոխել հրաշալի զբոսավայրի: Բացի այդ, ազատված տարածքներում 20-րդ դարի սկզբներին ճարտարապետներ Գոչարի ու Կոտերայի պատրաստած նախագծերի հիման վրա կառուցվել են ուշագրավ շենքեր ու ամբողջական թաղամասեր, որի արդյունքում քաղաքն ստացել է «Հանրապետության ցուցադրական սրահ» անվանումը, իսկ ժամանակաշրջանը բնորոշվել որպես ճարտարապետության ոսկեդար:

Հրադեց Կռալովեն ներկայումս ոչ միայն զբոսաշրջային, կրթական կենտրոն է, տրանսպորտային կարևոր հանգույց, այլ նաև՝ արդյունաբերական խոշոր կենտրոն: Զարգացած է հատկապես մեքենաշինությունը. արտադրվում են սարքեր, շարժիչներ, հսկա կաթսաներ, որոնք օգտագործվում են քիմիական, գինեգործական, շաքարի արտադրություններում (դրանց զգալի խմբաքանակներ նաև արտահանվում են): Հրադեց Կռալովեում թողարկվող արտադրատեսակներից են նաև լուսանկարչական նյութերը, հագուստեղենը, կահույքը, երաժշտական գործիքները. ուշագրավ է այն փաստը, որ գերմանական «Կ. Բախշայն Պիանոֆորտեֆաբրիկ» ընկերությունը հենց այստեղ է արտադրում հանրահայտ W. Hoffmann, PETROF մակնիշի դաշնամուրները:

Գործընկեր քաղաքներԽմբագրել

Անվանի անձինքԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.gleif.org/lei-files/20170831/GLEIF/20170831-GLEIF-concatenated-file.zip
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Czech location identification systemCzech Office of Surveying and Cadastre.
  3. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020Praha: ČSÚ, 2020.
  4. Великий атлас світу — Х. : Книжковий клуб «Клуб Сімейного Дозвілля», 2016 — с. 28. — ISBN 978-966-14-9348-2
  5. http://www.czso.cz/csu/2011edicniplan.nsf/engt/6000393326/$File/521011112513.xls%7Ctítulo=Dados do instituto de estatísticas da República Checa|autor=|data=|publicado=|acessodata=|língua2=cz}}
  6. Hradec Králové, www.citypopulation.de

Արտաքին հղումներԽմբագրել