Խրիստինա Մորֆովա
Խրիստինա Վասիլևա Մորֆովա (բուլղար․՝ Христина Василева Морфова, ապրիլի 24, 1887 կամ մայիսի 6, 1889[1], Ստարա Զագորա, Բուլղարիայի իշխանություն[1] - հունիսի 1, 1936[2][1], Pirdop, Բուլղարիայի թագավորություն և Բուլղարիա[1]), բուլղարացի օպերային երգչուհի[3] (քնարական-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ և հասարակական գործիչ։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Մորֆովի քույրը։
Խրիստինա Մորֆովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Христина Морфова |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Христина Василева Морфова |
Ծնվել է | ապրիլի 24, 1887 կամ մայիսի 6, 1889[1] Ստարա Զագորա, Բուլղարիայի իշխանություն[1] |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | հունիսի 1, 1936[2][1] Pirdop, Բուլղարիայի թագավորություն կամ Բուլղարիա[1] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգչուհի, դաշնակահարուհի, մանկավարժ, հասարակական գործիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կապված | Լյուդմիլա Պրոկոպովա |
Hristina Morfova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԽրիստինա Մորֆովան ծնվել է 1889 թվականի ապրիլի 24-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում[4]։ Սովորել է Պրահայում՝ Մարիա Պիվոդայի երաժշտական մասնավոր դպրոցում։ Այնտեղ էլ 1910 թվականին կատարել է իր առաջին ելույթը բեմում («Վաճառված հարսնացուն»)։ Երգել է Բռնոյի Օպերային թատրոնում։ 1913 թվականից եղել է Բուլղարիայի օպերային ընկերության (1921 թվականից՝ Սոֆիայի ազգային օպերա) մենակատարուհի։ 1913 թվականից հանդես է եկել համերգներով՝ կատարելով ինչպես արիաներ օպերաներից, այնպես էլ բուլղարական, չեխական ժողովրդական երգեր և սլավոնական այլ ժողովուրդների երգեր։ 1916 թվականից համերգային շրջագայություններով եղել է Բեռլինում, Միլանում, Փարիզում, Լոնդոնում։ 1916-1931 թվականներին եղել է Պրահայի ազգային թատրոնի մենակատարուհի։ 1931-1936 թվականներին դասավանդել է Սոֆիայի Երաժշտական ակադեմիայում։ Նրա աշակերտների թվում են եղել Ռայնա Միխայլովան (բուլղար․՝ Райна Михайлова), Սիյկա Պետրովան (բուլղար․՝ Сийка Петрова), Լյուբոմիր Վիշեգոնովը, Գյուրգա Պինջուրովան, Իվանկա Միտևա-Կորալովան, Լյուդմիլա Պրոկոպովան և այլք։
1935 թվականին համերգային շրջագայությամբ ԽՍՀՄ-ում հանդես գալուց հետո Խրիստինա Մորֆովան հեռացվել է ինչպես Ակադեմիայից, այնպես էլ Սոֆիայի ազգային օպերայից։ Զոհվել է 1936 թվականի հունիսի 1-ին Սոֆիայից ոչ հեռու տեղի ունեցած ավտովթարի հետևանքով[5]։
Դերերգեր
խմբագրել- «Աիդա», Վերդի – Աիդա
- «Գեղջկական ասպետություն», Մասկանի – Սանտուցա
- «Սամսոն և Դալիլա», Սեն-Սանս – Դալիլա
- «Լակմե», Դելիբ – Լակմե
- «Ֆաուստ», Գունո – Մարգարիտա
- «Կախարդական սրինգ», Մոցարտ – Գիշերվա թագուհի
- «Ենուֆա», Յանաչեկ – Ենուֆա
- «Վաճառված հարսնացուն», Սմետանա – Մարժենկա
Հիշատակ
խմբագրել- Վառնա քաղաքի փողացներից մեկը կրում է Խրիստինա Մորֆովայի անունը։
- 1936 թվականին Սոֆիայում հիմնադրվել է «Խրիստինա Մորֆովա» կանանց երգչախումբը (բուլղար․՝ Женски хор "Христина Морфова")։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 2,0 2,1 2,2 http://biography.hiu.cas.cz/Personal/index.php?curid=64886
- ↑ 125 години от рождението на великата българска певица ХРИСТИНА МОРФОВА(չաշխատող հղում)
- ↑ Абаджиев, Александър. Оперните звезди на България. София, „Изток-Запад“, 2008. ISBN 9789543214334. с. 27 – 31.
- ↑ Христина Морфова 30 години живее с жен
Գրականություն
խմբագրել- Музыкальный энциклопедический словарь/Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 356 — ISBN 5-85270-033-9
- Морфов Б., Незабравимата Xристина Морфова. — София, 1980.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստինա Մորֆովա» հոդվածին։ |