Մարկո Գրուիչ

սերբ ֆուտբոլիստ

Մարկո Գրուիչ (սերբ.՝ Марко Грујић, ապրիլի 13, 1996(1996-04-13)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, անգլիական «Լիվերպուլ» ակումբի կիսապաշտպան։ 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Մարկո Գրուիչ
սերբական կիրիլիցա՝ Марко Грујић
Անձնական տվյալներ
Ազգությունը սերբ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1996(1996-04-13)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 191 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լիվերպուլ
Համար 16
Պատանեկան կարիերա
2005—2013 Սերբիա Ցրվենա Զվեզդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Սերբիա Ցրվենա Զվեզդա 31 (5)
2014-2015   Սերբիա Կոլուբարա 5 (2)
2016—մ.հ. Անգլիա Լիվերպուլ 6 (0)
2016   Սերբիա Ցրվենա Զվեզդա 8 (1)
Ազգային հավաքական
2011-2012 Սերբիա Սերբիա (մինչև 16) 4 (0)
2012 Սերբիա Սերբիա (մինչև 17) 1 (0)
2014-2015 Սերբիա Սերբիա (մինչև 19) 12 (2)
2015-2016 Սերբիա Սերբիա (մինչև 20) 7 (0)
2015—մ.հ. Սերբիա Սերբիա (մինչև 21) 12 (0)
2016—մ.հ. Սերբիա Սերբիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

«Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում իր նորամուտը կատարել է 2013 թվականի մայիսի 26-ին Սերբիայի առաջնության՝ «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղում[2]։ 2014 թվականին նա կրկնակի պայմանագրով խաղացել է նաև «Կոլուբարա» ակումբի կազմում[3]։

2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ «Ցրվենա Զվեզդա» ակումբը մերժել է «Ռոմա» ակումբի՝ Գրուչիին ձեռք բերելու առաջարկը[4], իսկ գարնանը «Համբուրգ» ակումբը նրա համար առաջարկել է կես միլիոն եվրո[5]։ Ի վերջո Գրուիչը նոր պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ մինչև 2018 թվականը[6], թեև ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Բենֆիկա» և «Սամպդորիա» ակումբները[7]։

2015 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարվել է, որ «Ցրվենա Զվեզդա» ակումբն ընդունել է անգլիական «Լիվերպուլի» 5,1 մլն ֆունտ ստեռլինգի առաջարկը։ Սակայն նույն օրը ֆուտբոլիստի հայրն ասաց, որ ինքը թույլ չի տա Մարկոյին տեղափոխվել Անգլիա, ինչի համար նա վերցրել է անձնագիրն իր որդուց[8]։

2016 թվականի հունվարի 6-ին «Լիվերպուլ» ակումբը պաշտոնապես հայտարարել է Գրուչիի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու մասին։ Գործարքի պայմանների համաձայն՝ 2015/2016 մրցաշրջանում նա շարունակել է խաղալ «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում, իսկ 2016 թվականին միացել անգլիական ակումբին։ Գրուիչը եղել է Յուրգեն Կլոպի առաջին ձեռքբերումը որպես «Լիվերպուլի» մարզիչ։ Գերմանացի մասնագետը նշել է, որ բարձրահասակ Մարկոսը լավ արագություն և տեխնիկա ունի, կարող է փոխանցում կատարել կամ վարել գնդակը[9]։

Հավաքականում

խմբագրել

Գրուիչը հանդես է եկել Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում, մասնակցել է 2014 (մինչև 17 տարեկանների) և 2015 (մինչև 19 տարեկանների) թվականների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերին։

2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերբիայի հավաքականի կազմում անցկացրել է 5 խաղ[10]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

  «Ցրվենա Զվեզդա»
  • Սերբիայի չեմպիոն - 2015/16

Հավաքականում

  Սերբիայի հավաքական (մինչև 20)
  • Աշխարհի չեմպիոն U-20 - 2015

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Војводина — Црвена звезда 3:0 (1:0) — Званични портал — ФК Црвена Звезда, 26 мая 2013 года (архивная копия) (սերբ.)
  3. B. Marković. Zvezdina kopija Matića: Marku Grujiću predviđaju blistavu budućnost — Blic Sport, 23 января 2015 года (սերբ.)
  4. M. Milošević. Zvezda odbila milion evra od Rome, Grujić ostaje na Marakani — Blic Sport, 31 января 2015 года (սերբ.)
  5. M. Milošević. «Blic» saznaje: Zvezdin vezista ide u Hamburg za milion i po evra! — Blic Sport, 10 мая 2015 года (սերբ.)
  6. Grujić i Jović do 2018. u Zvezdi — Radio-televizija Vojvodine, 17 мая 2015 года (սերբ.)
  7. B. Vinulović. Portugalski mediji: Grujić velika želja Benfike, želi ga i Mihajlovićeva Sampa — Blic Sport, 22 мая 2015 года (սերբ.)
  8. Orr, James. (2015 թ․ դեկտեմբերի 23). «Marko Grujic to Liverpool: Reds agree £5.1m deal for Red Star Belgrade midfielder - but dad has taken his passport» (անգլերեն). Independent. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. «Marko Grujic: Liverpool sign Red Star Belgrade midfielder» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  10. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Գրուիչ» հոդվածին։