Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն
Ալեքսանդր Մարկ Դևիդ Օքսլեյդ-Չեմբերլեն (անգլ.՝ Alexander Mark David Oxlade-Chamberlain, օգոստոսի 15, 1993[1][2], Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստ է, ով խաղում է Լիվերպուլ ակումբում և Անգլիայի ազգային հավաքականում որպես կիսապաշտպան։ Հանդիսանում է Սաութհեմփթոն ֆուտբոլային ակադեմիայի սաներից մեկը։
Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն անգլ.՝ Alex Oxlade-Chamberlain | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ալեքսանդր Մարկ Դևիդ Օքսլեյդ-Չեմբերլեն | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 15, 1993 (31 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Պորտսմութ, Անգլիա | ||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսը ծնվել է Պորտսմուտում։ Վաղ հասակում ծնողների հետ տեղափոխվել է հարևան քաղաք՝ Սաութհեմփթոն, որտեղ և սկսել է զբաղվել ֆուտբոլով։
Ֆուտբոլային Կարիերա
խմբագրելՍաութհեմփթոն
խմբագրել2010 թվականին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Սաութհեմփթոնի հետ։ Առաջին անգամ խաղադաշտ է մտել հիմնական թիմի կազմում 2010 թվականի մարտի 2-ին, երբ նա 16 տարեկան 199 օրական էր, դրանով իսկ դառնալով 2-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (Թեո Ուոլկոտից հետո) ով մտել է խաղադաշտ Սաութհեմփթոնի կազմում, ազգային առաջնությունում։ Առաջին գնդակը խփել է Գավաթի Լիգայի առաջնությունում Օգոստոսի 10-ին, «Բորմութի» հետ խաղում[4]։
Արսենալ
խմբագրելՕգոստոսի 8-ին 2011 թվականին հայտարարվեց, որ Օքսլեյդ-Չեմբերլենը երկարատև պայմանագիր է կնքել Արսենալի հետ[5]։ Ըստ որոշ տվյալների տրանսֆերի արժեքը կարող ե հասնել մինչև 12 միլիոն ֆունտ ստերլինգի, թիմի կազմում ֆուտբոլիստի հաջող հանդես գալու դեպքում[6]։ Նրա նորամուտը Անգլիայի առաջնությունում տեղի ունեցավ Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղում, օգոստոսի 28-ին որը վերջացավ Արսենալի պարտուտյամբ 2-8 հաշվով։ Չեմպիոնների Լիգայում նրա առաջին խաղը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին։ Այդ խաղում Ալեքս դարձավ գոլի հեղինակ, և ճանաչվեց ամենաերիտասարդ անգլիացին, ով գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում[7]։
Ձեռքբերումները
խմբագրելԹիմային նվաճումները
խմբագրել- Անգլիայի Գավաթ։ 2014
- Անգլիայի Սուպերգավաթ։ 2014
Վիճակագրություն
խմբագրելԹիմային
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթային | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սաութհեմփթոն | 2009-2010 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2010-2011 | 34 | 9 | 6 | 1 | 40 | 10 | |
Ընդհանուրն Սաութհեմփթոնում | 36 | 9 | 9 | 1 | 42 | 10 | |
Արսենալ | 2011-2012 | 16 | 2 | 10 | 2 | 26 | 4 |
2012-2013 | 25 | 1 | 8 | 1 | 33 | 2 | |
2013-2014 | 14 | 2 | 6 | 1 | 20 | 3 | |
Ընդհանուրն Արսենալում | 55 | 5 | 24 | 4 | 79 | 9 | |
Կարիերայի ընթացքում | 91 | 14 | 33 | 5 | 111 | 19 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրելԹիմ | Տարի | Ընդհանուր | |
---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | ||
Անգլիա | 2012 | 9 | 1 |
2013 | 4 | 2 | |
2014 | 2 | 0 | |
Կարիերայի ընթացքում | 15 | 3 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 https://www.mirror.co.uk/sport/football/news/alex-oxlade-chamberlain-profile-we-look-at-where-the-ox-872843
- ↑ «Саутгемптон» — «Борнмут» 2:0
- ↑ «Oxlade-Chamberlain seals move to Arsenal». Arsenal FC. 2011 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Wilson, Jeremy (2011 թ․ օգոստոսի 7). «Arsenal to complete £12 million signing of Alex Oxlade-Chamberlain from Southampton». Daily Telegraph. UK. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Rostance, Tom (2011 թ․ սեպտեմբերի 28). «Arsenal 2 – 1 Olympiakos». BBC Sport. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն» հոդվածին։ |