Լորիս Կարիուս

գերմանացի ֆուտբոլիստ

Լորիս Կարիուս (գերմ.՝ Loris Karius, հունիսի 22, 1993(1993-06-22)[1][2], Ռիսի Բիբերախ, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Լիվերպուլից վարձավճարով հանդես է գալիս Բեշիկթաշի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Լորիս Կարիուս
Loris Karius
Կարիուսը Լիվերպուլի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Loris Sven Karius
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1993(1993-06-22)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ռիսի Բիբերախ, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Հասակ 189 սմ
Քաշ 87 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Բեշիկթաշ
(վարձավճարով Լիվերպուլից)
Համար 1
Պատանեկան կարիերա
1998-2000 Գերմանիա Բիբերախ
2000-2001 Գերմանիա Մետենբերգ
2001-2005 Գերմանիա Ուլմ 1846
2005-2009 Գերմանիա Շտուտգարտ
2009-2011 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2013 Գերմանիա Մայնց 05 II 27 (0)
2012-2016 Գերմանիա Մայնց 05 91 (0)
2016-ներկա Անգլիա Լիվերպուլ 29 (0)
2018-ներկա   Թուրքիա Բեշիկթաշ 38 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Գերմանիա Գերմանիա Մ16 3 (0)
2009 Գերմանիա Գերմանիա Մ17 1 (0)
2010 Գերմանիա Գերմանիա Մ18 1 (0)
2011 Գերմանիա Գերմանիա Մ19 1 (0)
2012 Գերմանիա Գերմանիա Մ20 1 (0)
2014 Գերմանիա Գերմանիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 1-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 1-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Մայնց 05 խմբագրել

Տարբեր գերմանական ակումբների ակադեմիաներում հանդես գալուց հետո[4][5], 2009 թվականին Կարիուսը միացավ Մանչեսթեր Սիթիի երիտասարդական թիմին[6][7][8]։ Այստեղ նա անցկացրեց 2 տարի և 2011 թվականին սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Մայնց 05[9][10]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Կարիուսը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 1-ին՝ թիմի հիմնական դարպասապահ Քրիտիան Վետկլոյի կարմիր քարտից հետո փոխարինելով Շոն Պարկերին Հանովերի դեմ խաղում[11] և դառնալով Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[12][13]։ Մայնցի կազմում նա այլևս խաղադաշտ դուրս չեկավ 2012-13 մրցաշրջանում[14], բայց դարձավ թիմի հիմնական դարպասապահը 2013-14 մրցաշրջանում[15]։

 
Կարիուսը Մայնցի կազմում 2015 թվականին

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կարիուսը անցկացրեց 2014 թվականի հուլիսի 31-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Աստերասի դեմ խաղում[16]։ 2015 թվականի հունվարի 12-ին գերմանացին երկարաձգեց իր պայմանագիրը Մայնցի հետ մինչև 2018 թվականը[17][18]։ Փետրվարի 7-ին նա հեռացվեց խաղադաշտից Հերթա Բեռլինի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 32-րդ րոպեին[19]։ 2015-16 մրցաշրջանում Կարիուսը ճանաչվեց մրցաշրջանի երկրորդ լավագույն դարպասապահը՝ Մանուել Նոյերից հետո[20][21]։ Մայնցի կազմում նա անցկացրեց 96 հանդիպում՝ բաց թողելով 124 գնդակ[22]։

Լիվերպուլ խմբագրել

2016 թվականի մայիսի 24-ին Կարիուսը 5 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[23][24]՝ ստանալով 1 համարի մարզաշապիկը[25][26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 4.7 միլիոն ֆունտ ստերլինգ[28][29][30]։ Իր դեբյուտը Կարիուսը նշեց սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Դերբի Կաունտիի դեմ խաղում[31][32]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 24-ին՝ Հալ Սիթիի դեմ խաղում[33][34]։ Պրեմիեր Լիգայում առաջին անգամ իր դարպասը անառիկ պահեց հոկտեմբերի 17-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[35][36]։ Հոկտեմբերի 24-ին Յուրգեն Կլոպը հաստատեց, որ Կարիուսը կդառնա Լիվերպուլի հիմնական դարպասապահը՝ Սիմոն Մինյոլեի փոխարեն[37][38]։ Դեկտեմբերին 2 անփառունակ ելույթներից հետո Կարիուսը դուրս մնաց թիմի հիմնական կազմից[39]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 16 հանդիպում՝ բաց թողելով 16 գնդակ[40]։

2017-18 մրցաշրջանում Կարիուսը սկսեց հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, իսկ Մինյոլեն՝ Պրեմիեր Լիգայում[41][42]։ 2018 թվականի սկզբին նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը նաև Պրեմիեր Լիգայում[43][44]։ Մայիսի 26-ին գերմանացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[45], սակայն կատարեց 2 սխալ[46], որոնց պատճառով գոլի հեղինակ դարձան Գարեթ Բեյլը և Կարիմ Բենզեման, իսկ Լիվերպուլը պարտվեց 3-1 հաշվով[47][48]։ Խաղից հետո Կարիուսը հուզվեց և ներողություն խնդրեց երկրպագուներից՝ իր վրա վերցնելով պարտության մեղավորությունը[49][50]։ 5 օր անց նա բուժզննում անցավ, և պարզ դարձավ, որ եզրափակչի ժամանակ նա ստացել է գլխի ցնցում[51], որը կարող էր նրա սխալների պատճառը դառնալ[52][53]։ 2017-18 մրցաշրջանում Կարիուսը անցկացրեց 33 հանդիպում՝ 16 խաղում պահելով իր դարպասը անառիկ[54]։

2018 թվականի ամռանը Լիվերպուլը դարպասապահի համար ռեկորդային գնով գնեց Ալիսոն Բեկերի տրանսֆերը[55][56], և Կարիուսը դարձավ թիմի երկրորդ դարպասապահը։ Օգոստոսի 25-ին նա 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բեշիկթաշ[57][58][59][60]։ Իր դեբյուտը Թուրքիայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 2-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բուրսասպորի դեմ խաղում[61]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կարիուսը ներկայացրել է Գերմանիան բոլոր երիտասարդական հավաքականներում[62], սակայն ստացել է քիչ խաղաժամանակ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի, Բերնդ Լենոյի և Տիմո Հորնի հետ մրցակցության պատճառով։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ[63]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մայնց 05 II 2011–12 Ռեգիոնալլիգա 18 0 18 0
2012–13 6 0 6 0
2013–14 3 0 3 0
Ընդհանուր 27 0 0 0 0 0 0 0 27 0
Մայնց 05 2012–13 Բունդեսլիգա 1 0 0 0 1 0
2013–14 23 0 0 0 23 0
2014–15 33 0 1 0 2 0 36 0
2015–16 34 0 2 0 36 0
Ընդհանուր 91 0 3 0 2 0 0 0 96 0
Լիվերպուլ 2016–17 Պրեմիեր Լիգա 10 0 3 0 3 0 16 0
2017–18 19 0 1 0 13 0 0 0 33 0
Ընդհանուր 29 0 4 0 13 0 3 0 49 0
Բեշիկթաշ (վարձավճար) 2018–19 Սուպեր Լիգ 30 0 0 0 5 0 35 0
2019–20 8 0 0 0 3 0 11 0
Ընդհանուր 38 0 0 0 8 0 0 0 46 0
Կարիերայի ընդհանուր 185 0 7 0 23 0 3 0 218 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Լիվերպուլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Germany - L. Karius - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. Lusby, Jack. «Scouting Liverpool Transfer Target Loris Karius». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Richards, Alex (2016 թ․ մայիսի 24). «Who is Loris Karius? Liverpool new boy profiled». mirror. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «Manchester City Seemed Like Best Move – Loris Karius». www.insidefutbol.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Loris Karius out to prove Manchester City wrong». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «Darum wechselt VfB-Talent Karius zu ManCity». www.spox.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. Germany, kicker online, Nürnberg,. «Bis 2014: 05 bindet Karius». kicker online (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. «Introducing Loris Karius: How the goalkeeper kicked past his struggles to become Liverpool's No.1 | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. «1.FSV Mainz 05 - Hannover 96, Dec 1, 2012 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. «Introducing Loris Karius: How the goalkeeper kicked past his struggles to become Liverpool's No.1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  13. «Mainz 05 v Hannover 96 Live Commentary & Result, 01/12/2012, Bundesliga | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  14. «Loris Karius | Football Stats | Liverpool | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. «Loris Karius | Football Stats | Liverpool | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. «1.FSV Mainz 05 - Asteras Tripolis, Jul 31, 2014 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. «Loris Karius verlängert bei Mainz 05 | 1. FSV Mainz 05 | bundesliga.de». bundesliga.de - die offizielle Webseite der Bundesliga (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  18. «CONFIRMED: Arsenal target Loris Karius pens contract until 2018». Dailystar.co.uk (անգլերեն). 2015 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  19. «1.FSV Mainz 05 - Hertha BSC, Feb 7, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  20. «Bundesliga | Your vote | Team of the Season | Goalkeepers | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  21. Walsh, Kristian (2016 թ․ մայիսի 24). «Karius named second-best Bundesliga keeper». liverpoolecho. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  22. «Loris Karius: The Mainz view of Liverpool's new goalkeeper signing». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  23. «Liverpool agree deal to sign Loris Karius». Liverpool FC. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  24. «Loris Karius joins Liverpool from Bundesliga side Mainz for £4.7m» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  25. «Liverpool confirm Loris Karius squad number». Liverpool FC. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  26. Dobson, Mark (2016 թ․ մայիսի 24). «Liverpool sign Loris Karius from Mainz to be Anfield's new No1». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  27. «Liverpool complete £4.7million deal for Loris Karius». Mail Online. 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  28. «Liverpool sign Mainz goalkeeper Loris Karius on long-term contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  29. «Liverpool complete signing of goalkeeper Loris Karius». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  30. Bascombe, Chris (2016 թ․ մայիսի 24). «Liverpool sign £4.75m goalkeeper Loris Karius from Mainz». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  31. «Derby County - Liverpool FC, Sep 20, 2016 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  32. «Derby County 0-3 Liverpool». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  33. «Liverpool FC - Hull City, Sep 24, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  34. «Liverpool 5-1 Hull City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  35. «Liverpool FC - Manchester United, Oct 17, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  36. Maddock, David (2016 թ․ հոկտեմբերի 18). «Loris Karius inspired by David De Gea after shaky start to Liverpool career». mirror. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  37. Hunter, Andy (2016 թ․ հոկտեմբերի 24). «Jürgen Klopp confirms Loris Karius now Liverpool's first-choice goalkeeper». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  38. «Jurgen Klopp confirms Simon Mignolet is no longer Liverpool's No 1». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  39. «Loris Karius: Liverpool boss Jurgen Klopp backs keeper for future success». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  40. «Loris Karius | Football Stats | Liverpool | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  41. «Jurgen Klopp confirms Loris Karius will replace Simon Mignolet for Sevilla clash». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  42. «Karius to be Liverpool's Champions League goalkeeper». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  43. «Liverpool: Loris Karius is now the first choice goalkeeper, says Jurgen Klopp» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  44. Association, Press (2018 թ․ հունվարի 19). «Jürgen Klopp makes Karius Liverpool's No 1 and says: 'It's time to deliver'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  45. «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  46. Doyle, Ian (2018 թ․ մայիսի 26). «Liverpool will stand by Karius despite Champions League horror show». liverpoolecho. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  47. 47,0 47,1 Stadium, Daniel Taylor at the Olimpiyskiy (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  48. Smyth, Rob (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  49. «Loris Karius gives tearful apology to Liverpool fans after mistakes vs R. Madrid». Metro (անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  50. «Karius apologises: 'my mistakes lost us the Champions League final'». The Independent (անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  51. «Statement regarding Loris Karius From Dr. Ross Zafonte and Lenore Herget, PT, DPT - Massachusetts General Hospital, Boston, MA». Massachusetts General Hospital (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  52. «Jürgen Klopp speaks on Loris Karius concussion». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  53. «Loris Karius: Liverpool keeper influenced by Champions League final concussion - Jurgen Klopp» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  54. «Loris Karius | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  55. «Liverpool sign Alisson from Roma in record deal for a goalkeeper». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  56. Romano, Fabrizio (2018 թ․ հուլիսի 18). «Liverpool sign Roma goalkeeper Alisson for world-record £66.9m fee». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  57. «Loris Karius joins Besiktas on two-year loan». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  58. «Loris Karius: Liverpool goalkeeper joins Turkey's Besiktas on loan» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  59. Jones, Matt. «Besiktas Sign Loris Karius from Liverpool on 2-Year Loan Deal». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  60. «Transfer news: Loris Karius completes loan switch to Besiktas from Liverpool | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  61. «Bursaspor - Besiktas JK, Sep 2, 2018 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  62. Tweedale, Alistair (2016 թ․ մայիսի 24). «Who is Liverpool signing Loris Karius and will he overtake Simon Mignolet in Jurgen Klopp's plans?». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  63. «Loris Karius». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորիս Կարիուս» հոդվածին։