Ռոբերտո Ֆիրմինո

բրազիլական Ֆուտբոլիստ

Ռոբերտո Ֆիրմինո Բարբոսա դե Օլիվեյրա (պորտ.՝ Roberto Firmino Barbosa de Oliveira, հոկտեմբերի 2, 1991(1991-10-02)[1][2], Մասեյո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Լիվերպուլի հարձակողական կիսապաշտպան։

Ռոբերտո Ֆիրմինո
պորտ.՝ Roberto Firmino
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբերտո Ֆիրմինո Բարբոսա դե Օլիվեյրա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 2, 1991(1991-10-02)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մասեյո, Բրազիլիա
Հասակ 180
Քաշ 73
Դիրք Հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2011 Բրազիլիա Ֆիգեյրենսե 38 (8)
2011—2015 Գերմանիա Հոֆֆենհայմ 140 (38)
2015-ներկա Անգլիա Լիվերպուլ 0 (0)
Ազգային հավաքական
2014-ներկա Բրազիլիա 9 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ֆիրմինոն սկսել է ֆուտբոլ խաղալ Տոմբենսեյում, որտեղից 2010 թվականին տեղափոխվել է Ֆիգերենսե։ 2010 թվականին խաղացել է 36 խաղ և խփել 8 գնդակ։ Իր լավ խաղի շնորհիվ նա կարողացավ գրավել Հոֆֆենհայմի ուշադրությունը։

Հոֆֆենհայմ խմբագրել

2011 թվականի հունվարին Ֆիրմինոն պայմանագիր կնքեց Հոֆֆենհայմի հետ մինչև 2015 թվական, տրանսֆերը կազմեց 4 մլն եվրո[3]։ Գերմանական թիմում Ֆիրմինոյի դեբյուտը տեղի ունեցավ 2011 թվականի փետրվարի 26-ին՝ Մայնցի դեմ 24-րդ տուրի հանդիպման ժամանակ։ Այդ խաղն ավարտվեց 2-1 օգուտ Մայնցի, իսկ Ֆիրմինոն խաղադաշտ դուրս եկավ փոխարինման 75-րդ րոպեին, Սեբաստիան Ռուդի փոխարեն[4]։ Իսկ իր առաջին գնդակը նա խփել է 30 տուրում՝ Այնտրախտի դարպասին։ Այդ գոլը միակն էր, ինչպես նաև հաղթական էր Հոֆֆենհայմի համար։ 2010/2011 մրցաշրջանում Ֆիրմինոն խաղաց 11 խաղ, որոնցում աչքի ընկավ 3 անգամ։ 2011/2012 մրցաշրջանը Ֆիրմինոյի համար հաջող էր։ սեպտեմբերի 17-ին Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում Ֆիրմինոն ձևակերպեց դուբլ Վոլֆսբուրգի դեմ։ Հետաքրքիրն այն է որ վերջին 4 խաղում նա խփեց 3 գնդակ։

Լիվերպուլ խմբագրել

2015 թվականի հունիսին Լիվերպուլը հայտարարեց Ֆիրմինոյի տեղափոխության մասին։ Բրիտանական լրատվամիջոց BBC-ն իր թերթերում գրեց, որ տրանսֆերը կազմել է 28 մլն ֆունտ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաք. Այլ Արդյուք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆիգեյրենսե 2009 2 0 0 0 0 0 0 0 2 0
2010 36 8 0 0 0 0 0 0 36 8
Արդյունք 38 8 0 0 0 0 0 0 38 8
Հոֆֆենհայմ 2010/11 11 3 0 0 0 0 0 0 11 3
2011/12 30 7 3 0 0 0 0 0 33 7
2012/13 33 5 1 0 0 0 0 0 34 5
2013/14 33 16 4 6 0 0 0 0 37 22
2014/15 33 7 3 3 0 0 0 0 36 10
Արդյունք 140 38 11 9 0 0 0 0 151 47

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Firmino soll Carlos Eduardo vergessen machen» (գերմաներեն). Киккер. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Spielstatistik 1899 Hoffenheim - 1. FSV Mainz 05» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել