Ֆաբինյո (ֆուտբոլիստ, ծնված 1993)

բրազիլացի ֆուտբոլիստ

Ֆաբիո Էնրիկե Տավարես (պորտ.՝ Fábio Henrique Tavares, հոկտեմբերի 23, 1993(1993-10-23)[1][2], Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա), առավել հայտնի որպես Ֆաբինյո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում[3]:

Football pictogram.svg
Ֆաբինյո
Fabinho
Fabinho (43934382122) (cropped).jpg
Ֆաբինյոն Լիվերպուլի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Fábio Henrique Tavares
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1993(1993-10-23)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 188 սմ
Քաշ 78 կգ
Դիրք աջ պաշտպան, հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 3
Պատանեկան կարիերա
2006-2010 Բրազիլիա Պաուլինիա
2010-2012 Բրազիլիա Ֆլումինենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Պորտուգալիա Ռիու Ավի 0 (0)
2012-2013   Իսպանիա Ռեալ Մադրիդ B 30 (2)
2013   Իսպանիա Ռեալ Մադրիդ 1 (0)
2013-2015   Ֆրանսիա Մոնակո 62 (1)
2015-2018 Ֆրանսիա Մոնակո 105 (22)
2018-ներկա Անգլիա Լիվերպուլ 36 (1)
Ազգային հավաքական
2015-ներկա Բրազիլիա Բրազիլիա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 19-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆաբինյոն սկսել է Ֆլումինենսեում[4][5][6]: 2012 թվականի հունիսի 8-ին նա 6 տարվա պայմանագիր կնքեց պորտուգալական Ռիու Ավիի հետ: 1 ամիս ակումբում անցկացնելուց հետո՝ հուլիսի 19-ին Ֆաբինյոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռեալ Մադրիդ[7][8]՝ հանդես գալով միայն Կաստիլիայի կազմում[9]: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Սեգունդա Դիվիզիոնում նշեց օգոստոսի 17-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[10][11]: Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի ապրիլի 28-ին՝ Նումանսիայի դեմ խաղում[12][13]: Ռեալ Մադրիդի առաջին թիմի կազմում իր միակ հանդիպումը Ֆաբինյոն անցկացրեց մայիսի 8-ին՝ փոխարինելով Ֆաբիո Կոենտրաոյին Մալագայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[14][15]։ Կաստիլիայի կազմում բրազիլացին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[16][17]։

ՄոնակոԽմբագրել

2013 թվականի հուլիսի 19-ին Ֆաբինյոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Մոնակո[18][19][20]: Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բորդոյի դեմ խաղում[21][22]: Իր առաջին գոլը Մոնակոյի կազմում խփեց 2014 թվականի մարտի 26-ին՝ Ֆրանսիայի գավաթի Լանսի դեմ խաղում[23][24]: 2013-14 մրցաշրջանում Ֆաբինյոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2014 թվականի հուլիսի 2-ին Մոնակոն 1 տարով երկարաձգեց Ֆաբինյոյի վարձավճարը: Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում բրազիլացին անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[26]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց դեկտեմբերի 9-ին՝ Զենիտ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[27][28]։ Լիգա 1-ում առաջին գոլը խփեց 2015 թվականի մարտի 22-ին՝ Ռեյմսի դեմ խաղում[29]։ 2014-15 մրցաշրջանում Ֆաբինյոն անցկացրեց 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[30]։

2015 թվականի մայիսի 19-ին Մոնակոն գնեց Ֆաբինյոյի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[31][32][33]: Սեպտեմբերի 13-ին բրազիլացին խփեց Այաչոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[34]։ Սեպտեմբերի 24-ին նա գոլ խփեց Մոնպելիեի դեմ խաղի վերջին րոպեին՝ օգնելով Մոնակոյին հաղթել 3-2 հաշվով[35]։ Դեկտեմբերի 13-ին Ֆաբինյոն գոլ հեղինակեց Սենտ-Էտիենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[36]։ 2016 թվականի հունվարի 3-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրանսիայի գավաթի Բյուլիի դեմ խաղում[37]։ 2015-16 մրցաշրջանում Ֆաբինյոն անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[38]։

2016 թվականի օգոստոսի 12-ին Ֆաբինյոն գոլի հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[39]։ Օգոստոսի 23-ին բրազիլացին խփեց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վիլյառեալի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[40]։ Նոյեմբերի 5-ին Ֆաբինյոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նանսիի դեմ խաղում[41]։ 2017 թվականի փետրվարի 21-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[42][43]։ Ապրիլի 1-ին Ֆաբինյոն խաղադաշտ դուրս չեկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[44], իսկ Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[45][46]։ 2016-17 մրցաշրջանում Մոնակոն հաղթեց Լիգա 1[47][48], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[49][50], որտեղ պարտվեց Յուվենտուսին[51][52]։

2017 թվականի հուլիսի 29-ին Լեմարը մասնակցեց Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղին[53], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[54][55]։ Օգոստոսի 27-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[56]։ 2018 թվականի հունվարի 28-ին նա գոլ խփեց Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[57]։ Մարտի 31-ին Ֆաբինյոն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[58], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[59][60]։ Մայիսի 12-ին նա խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի վերջին րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[61][62]։ Մոնակոյի կազմում Ֆաբինյոն անցկացրեց 233 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ[63][64]։

ԼիվերպուլԽմբագրել

2018 թվականի մայիսի 28-ին Ֆաբինյոն 4 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[65][66][67]։ Ակումբը նրա համար վճարեց 43․7 միլիոն ֆունտ ստերլինգ[68][69][70]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Սադիո Մանեին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[71]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց միայն հոկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Ադամ Լալանային Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[72][73]։ Իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում խփեց դեկտեմբերի 26-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[74][75]։ 2019 թվականի հունիսի 1-ին բրազիլացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[76]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[77][78]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆաբինյոն անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[79]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Ֆաբինյոն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[80], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[81][82]։ Օգոստոսի 14-ին անգլիացին իրացրեց իր 11-մետրանոցը ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Չելսիի դեմ խաղում[83]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա հարվածաշարում և նվաճել գավաթը[84][85]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Բրազիլիայի ազգային հավաքական Ֆաբինյոն առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի մայիսին՝ ընդգրկվելով թիմի՝ Կոպա Ամերիկայի համար կազմում[86][87]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 7-ին՝ փոխարինելով Դանիլոյին Մեքսիկայի դեմ ընկերական խաղում[88][89]: Կոպա Ամերիկայում Ֆաբինյոն չմասնակցեց ոչ մի հանդիպման, իսկ Բրազիլիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պարագվային[90][91]։ 2016 թվականին Ֆաբինյոն կրկին ընդգրկվեց Կոպա Ամերիկայի համար կազմում[92][93], սակայն նորից չանցկացրեց ոչ մի հանդիպում, և Բրազիլիան դուրս մնաց խմբային փուլից[94][95]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[96]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2012–13 Սեգունդա Դիվիզիոն 30 2 30 2
Ռեալ Մադրիդ 2012–13 Լա Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
Մոնակո 2013–14 Լիգա 1 26 0 4 1 1 0 31 1
2014–15 36 1 4 0 10 1 3 0 53 2
2015–16 34 6 3 2 9 0 1 0 47 8
2016–17 37 9 4 0 14 3 1 0 56 12
2017–18 34 7 2 1 5 0 5 0 46 8
Ընդհանուր 167 23 17 4 38 4 11 0 233 31
Լիվերպուլ 2018–19 Պրեմիեր Լիգա 28 1 1 0 11 0 1 0 41 1
2019–20 8 0 0 0 2 0 2 0 12 0
Ընդհանուր 36 1 1 0 13 0 3 0 53 1
Կարիերայի ընդհանուր 233 26 18 4 51 4 14 0 316 34

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[96]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 3 0
2016 1 0
2018 3 0
2019 3 0
Ընդհանուր 10 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Մոնակո

Լիվերպուլ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Brazil - Fabinho - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-04 
  4. «Who is Fabinho? Monaco's versatile Brazilian speedster set to join Man United»։ The Sun (en-GB)։ 2017-06-22։ Վերցված է 2019-10-19 
  5. «Who is Liverpool new boy Fabinho, and how will he fit into their team?»։ inews.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  6. Alves Marcus։ «Fabinho's Unusual Route to Becoming One of World's Best Defensive Midfielders»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  7. «Real Madrid sign Brazilian youngster Fabinho on loan - report - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2012-07-19։ Վերցված է 2017-08-04 
  8. «Real sign full-back Fabinho»։ www.marca.com։ Վերցված է 2019-10-19 
  9. «Real Madrid News: Fabinho to play for Real Madrid Castilla»։ Real Madrid News։ 2012-07-19։ Վերցված է 2019-10-19 
  10. «Villarreal CF - Real Madrid Castilla, Aug 17, 2012 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  11. AS Diario (2012-08-17)։ «Villarreal 2 Real Madrid Castilla 1 | Más Fútbol | AS.com»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2017-08-04 
  12. «CD Numancia - Real Madrid Castilla, Apr 28, 2013 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  13. «Numancia vs. Real Madrid Castilla - Football Match Report - April 28, 2013»։ ESPN։ Վերցված է 2017-08-04 
  14. «Real Madrid - Málaga CF, May 8, 2013 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  15. «Real Madrid CF v Málaga CF Live Commentary & Result, 08/05/2013, Primera División | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-04 
  16. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-19 
  17. Cox James։ «Everything you need to know about Fabinho»։ Buzz.ie։ Վերցված է 2019-10-19 (չաշխատող հղում)
  18. «Monaco complete Fabinho signing - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2013-07-19։ Վերցված է 2017-08-04 
  19. «Monaco complete signing of Fabinho - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com։ Վերցված է 2019-10-19 
  20. «Monaco sign Rio Ave´s Fabinho on loan :: playmakerstats.com»։ www.playmakerstats.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  21. «FC Girondins Bordeaux - AS Monaco, Aug 10, 2013 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  22. «Falcao seals win for Monaco»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-08-04 
  23. «AS Monaco - RC Lens, Mar 26, 2014 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  24. «Monaco 6 - 0 Lens Match report - 3/26/14 Coupe de France - Goal.com»։ www.goal.com (en-us)։ Վերցված է 2017-08-04 
  25. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-19 
  26. «AS Monaco - Bayer 04 Leverkusen, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  27. «AS Monaco - Zenit St. Petersburg, Dec 9, 2014 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  28. «AS Monaco FC v FK Zenit St. Petersburg Live Commentary & Result, 09/12/2014, UEFA Champions League | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-04 
  29. «Stade Reims - AS Monaco, Mar 22, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  30. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-19 
  31. «Official: Monaco complete permanent signing of Fabinho | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-19 
  32. «Fabinho signs permanent deal with Monaco»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-05-19։ Վերցված է 2019-10-19 
  33. «Monaco sign Fabinho permanently»։ FourFourTwo (անգլերեն)։ 2015-05-19։ Վերցված է 2019-10-19 
  34. «GFC Ajaccio - AS Monaco, Sep 13, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  35. «HSC Montpellier - AS Monaco, Sep 24, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  36. «AS Monaco - AS Saint-Étienne, Dec 13, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  37. «AS Monaco - JS Saint-Jean Beaulieu, Jan 3, 2016 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  38. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-19 
  39. «AS Monaco - EA Guingamp, Aug 12, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  40. «AS Monaco - Villarreal CF, Aug 23, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  41. «AS Monaco - AS Nancy-Lorraine, Nov 5, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  42. «Manchester City - AS Monaco, Feb 21, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  43. Oatway Caroline։ «Spirited City triumph in eight-goal thriller»։ www.mancity.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  44. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  45. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (en-GB)։ 2017-04-01։ Վերցված է 2019-08-09 
  46. «PSG beat Monaco to lift fourth straight League Cup»։ The Star Online (անգլերեն)։ 2017-04-02։ Վերցված է 2019-09-20 
  47. Jones Matt։ «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-05-18 
  48. 48,0 48,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  49. uefa.com։ «UEFA Champions League 2016/17 - History - Monaco – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  50. AS Diario (2017-05-09)։ «Juventus 2-1 Monaco Champions League semi-final: Mandzukic, Alves, Mbappe goals, match report»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  51. «Juventus FC - AS Monaco, May 9, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  52. «Juventus 2-1 Monaco (4-1 agg)» (en-GB)։ 2017-05-09։ Վերցված է 2019-08-23 
  53. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  54. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  55. «PSG beat Monaco in French curtain-raiser»։ BeSoccer (en-EN)։ 2017-07-29։ Վերցված է 2019-08-09 
  56. «AS Monaco - Olympique Marseille, Aug 27, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  57. «Olympique Marseille - AS Monaco, Jan 28, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  58. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  59. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (en-GB)։ 2018-03-31։ Վերցված է 2019-08-09 
  60. «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  61. «AS Monaco - AS Saint-Étienne, May 12, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  62. «FABINHO WINNER LIFTS MONACO TO SECOND»։ www.ligue1.com։ Վերցված է 2019-10-19 (չաշխատող հղում)
  63. «Agreement with Liverpool for Fabinho»։ AS Monaco (en-US)։ 2018-05-28։ Վերցված է 2019-10-19 
  64. Namibian The։ «Brazil midfielder Fabinho to join Liverpool: official»։ The Namibian (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  65. «Reds agree deal to sign Fabinho»։ Liverpool FC։ Վերցված է 2018-05-29 
  66. «Fabinho: Liverpool agree £39m deal for Monaco midfielder»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-28։ Վերցված է 2018-05-29 
  67. «Liverpool Sign Fabinho»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  68. Burt Jason (2018-05-28)։ «Liverpool sign midfielder Fabinho for £43.7m from Monaco»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-05-29 
  69. «Liverpool sign Fabinho in £43.7m deal from Monaco»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-05-29 
  70. «Liverpool complete £44m signing of Monaco midfielder Fabinho»։ Mail Online։ 2018-05-28։ Վերցված է 2019-10-19 
  71. «Liverpool FC - Paris Saint-Germain, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  72. «Huddersfield Town - Liverpool FC, Oct 20, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  73. «'Reminds me of Yaya' - Some Liverpool fans finally praise former 'flop' and 'fraud'»։ talkSPORT (en-US)։ 2018-10-21։ Վերցված է 2019-10-19 
  74. «Liverpool FC - Newcastle United, Dec 26, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  75. Anfield Andy Hunter at (2018-12-26)։ «Liverpool thump Newcastle with Fabinho supplying the icing on the cake»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-19 
  76. «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  77. 77,0 77,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham»։ The Observer (en-GB)։ 2019-06-01։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-10-15 
  78. «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (en-GB)։ 2019-06-01։ Վերցված է 2019-10-15 
  79. «Fabinho | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-19 
  80. «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  81. «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (en-GB)։ 2019-08-04։ Վերցված է 2019-10-14 
  82. Burt Jason, Zeqiri Daniel (2019-08-04)։ «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-14 
  83. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  84. 84,0 84,1 Park Daniel Taylor at Vodafone (2019-08-14)։ «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-14 
  85. CNN James Masters։ «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup»։ CNN։ Վերցված է 2019-10-14 
  86. «Brazil's final 23-man squad for Copa America 2015»։ www.sportskeeda.com (en-us)։ 2015-06-05։ Վերցված է 2019-10-19 
  87. «Brazil Team Squad For 2015 Copa America (Announced)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2015-05-05։ Վերցված է 2019-10-19 
  88. «Brazil - Mexico, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  89. «Brazil vs Mexico Lineups and Statistics - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-04 
  90. «Brazil - Paraguay, Jun 27, 2015 - Copa América 2015 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  91. Agencies, staff (2015-06-28)։ «Brazil 1-1 Paraguay (Paraguay win 4-3 on penalties | Copa América match report»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-10-19 
  92. Press Associated (2016-05-05)։ «Neymar left out of Copa América squad as Brazil focus on Olympics»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-19 
  93. «10 Stars Snubbed From Brazil's Copa America Squad»։ Soccer Laduma։ 2016-05-06։ Վերցված է 2019-10-19 
  94. Lutz Tom (2016-06-13)։ «Brazil tumble out of Copa América in group stage after Peru's handball goal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-19 
  95. Downie AFP,Andrew (2016-06-13)։ «Brazil crash out of Copa America after controversial loss to Peru»։ www.livemint.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 
  96. 96,0 96,1 «Fabinho»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-29 

Արտաքին հղումներԽմբագրել