Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ

անգլիացի ֆուտբոլիստ

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (անգլ.՝ Trent Alexander-Arnold, հոկտեմբերի 7, 1998(1998-10-07)[1][2], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ
Trent Alexander-Arnold
Ալեքսանդր-Առնոլդը Անգլիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Trent John Alexander-Arnold
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1998(1998-10-07)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 175 սմ
Քաշ 69 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 66
Պատանեկան կարիերա
2004-2016 Անգլիա Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Անգլիա Լիվերպուլ 63 (3)
Ազգային հավաքական
2013-2014 Անգլիա Անգլիա Մ16 6 (0)
2014-2015 Անգլիա Անգլիա Մ17 11 (0)
2016 Անգլիա Անգլիա Մ18 2 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ19 10 (7)
2017-ներկա Անգլիա Անգլիա Մ21 3 (0)
2018-ներկա Անգլիա Անգլիա 7 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 14-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Լիվերպուլ խմբագրել

Վաղ կարիերա

Ալեքսանդր-Առնոլդը Լիվերպուլի ակադեմիայի սան է[5][6] և թիմին միացել է 6 տարեկան հասակում[7][8][9]։ Նա եղել է Լիվերպուլի մինչև 16 և մինչև 18 տարեկանների թիմերի ավագը[10][11]։ 2015 թվականին անգլիացու տաղանդը նկատեց Սթիվեն Ջերարդը, ինչի մասին գրեց իր ինքնակենսագրականում[12]։ 2015-16 մրցաշրջանի վերջում Բրենդան Ռոջերսը ընդգրկեց Ալեքսանդր-Առնոլդին Լիվերպուլի հայտացուցակում Սուինդոն Թաունի դեմ ընկերական խաղի համար և այս խաղում նա նշեց իր ոչ-պաշտոնական դեբյուտը[13][14]։

2016-17 մրցաշրջան

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ալեքսանդր-Առնոլդը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Տոտենհեմի դեմ խաղում[15][16]։ Իր լավ խաղի համար Ալեքսանդր-Առնոլդը ընդրկվեց Անգլիայի լիգայի գավաթի այդ փուլի խորհրդանշական հավաքականում[17]։ Նոյեմբերի 8-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ[18][19][20]։ Նոյեմբերի 29-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Լիդս Յունայթեդի դեմ խաղում նա տվեց իր առաջին գոլային փոխանցումը պրոֆեսիոնալ կարիերայում[21]՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[22][23]։

Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրեց դեկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Դիվոկ Օրիջիին Միդլսբրոյի դեմ խաղում[24][25]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին հանդիպումը Լիվերպուլի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունվարի 15-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[26][27]։ 2016-17 մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրեց 12 հանդիպում[28][29]՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Լիվերպուլի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[30][31]։

2017-18 մրցաշրջան

2017 թվականի հուլիսի 7-ին Ալեքսանդր-Առնոլդը 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ[32][33][34][35]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Հոֆենհայմի դեմ խաղում[36][37]՝ դառնալով Մայքլ Օուենից և Դևիդ Ֆեյրկլաֆից հետո Լիվերպուլի պատմության երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել եվրոպական առաջնություններում իր առաջին խաղում[38][39]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[40][41]։ Հոկտեմբերի 17-ին Ալեքսանդր-Առնոլդը գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 7-0 հաշվով[42][43]։

Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում Ալեքսանդր-Առնոլդը խփեց 2017 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[44][45]։ 2018 թվականի ապրիլի 4-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ 3-0 հաշվով ավարտված խաղում[46] նա դարձավ ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի խաղում՝ գովասանքի արժանանալով թերթերի կողմից իր ելույթի համար[47][48]։ Մայիսի 26-ին Ալեքսանդր Առնոլդը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[49], սակայն Լիվերպուլը պարտվեց 3-1 հաշվով[50][51]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 33 հանդիպում[52]՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ալեքսանդր-Առնոլդը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Լիվերպուլի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[53][54], ինչպես նաև զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը Golden Boy-ի մրցանակի համար պայքարում՝ զիջելով միայն Մատեյս դե Լիգտին[55][56][57]։

2018-19 մրցաշրջան

2018 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում Ալեքսանդր-Առնոլդը իր 50-րդ հանդիպումը անցկացրեց Լիվերպուլի կազմում[58][59]։ 2018 թվականի հոկտեմբերին անգլիացին նոմինացվեց առաջին Կոպա մրցանակի համար[60][61][62], սակայն զբաղեցրեց միայն 6-րդ հորիզոնականը տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների պայքարում[63][64]։ Նոյեմբերի 24-ին Ալեքսանդր-Առնոլդը տուգանային հարվածից գրավեց Ուոթֆորդի դարպասը[65][66]։ 2019 թվականի հունվարի 19-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2024 թվականը[67][68][69][70]։ Փետրվարի 27-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Ուոթֆորդի դեմ խաղում[71]՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով այսպիսի հաջողության է հասել Պրեմիեր Լիգայում[72][73][74]։ Ապրիլի 5-ին Ալեքսանդր-Առնոլդը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Սաութհեմպտոնի դեմ խաղում և այս խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ[75][76]՝ դառնալով Լիվերպուլի պատմության հինգերորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, ով 50 հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում՝ Մայքլ Օուենից, Ռահիմ Ստերլինգից, Ռոբի Ֆաուլերից և Սթիվեն Ջերարդից հետո[77]։

2019 թվականի ապրիլի 21-ին Ալեքսանդր-Առնոլդը նոմինացվեց Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման համար[78][79][80], սակայն մրցանակը հաղթեց Ռահիմ Ստերլինգը[81][82][83]։ Մայիսի 4-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[84][85]։ Մայիսի 7-ին Ալեքսանդր-Առնոլդը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Բարսելոնայի դեմ պատասխան խաղում, ինչի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 4-0 հաշվով[86]՝ հետ բերելով առաջին հանդիպման 3-0 պարտությունը[87] և երկրորդ տարին անընդմեջ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ[88][89][90]։ Գոլային փոխանցումներից մեկը հայտնի դարձավ որպես «բնազդային անկյունային», քանի որ անգլիացին չսպասեց, որ ֆուտբոլիստները հավաքվեն տուգանային հրապարակում և արագ փոխանցում տվեց Դիվոկ Օրիջիին[91][92], ով խփեց հաղթական գնդակը հանդիպման 79-րդ րոպեին[93][94]։ Հունիսի 1-ին Ալեքսանդր-Առնոլդը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[95]՝ օգնելով Լիվերպուլին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[96][97]։ 2018-19 մրցաշրջանում անգլիացին 12 գոլային փոխանցում տվեց Պրեմիեր Լիգայում՝ գերազանցելով մրցաշարում պաշտպանի կողմից տրված ամենաշատ գոլային փոխանցումների ռեկորդը[98][99][100]։ Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում[101]՝ ընդգրկվելով Պրեմիեր Լիգայի[102][103][104] և Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականներում[105][106]։

2019-20 մրցաշրջան

2019 թվականի օգոստոսի 4-ին Ալեքսանդր-Առնոլդը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[107], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[108][109]։ Օգոստոսի 9-ին նա գոլային փոխանցում տվեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում[110][111]՝ դառնալով միայն 8-րդ ֆուտբոլիստը, ով գոլային փոխանցման հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի հինգ հաջորդական խաղերում[112][113]։ Օգոստոսի 14-ին անգլիացին իրացրեց իր 11-մետրանոցը ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Չելսիի դեմ խաղում[114]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա հարվածաշարում և նվաճել գավաթը[115][116]։ Սեպտեմբերի 22-ին Ալեքսանդր-Առնոլդը գոլ խփեց Չելսիի դեմ խաղում, իսկ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով[117][118]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ալեքսանդր-Առնոլդը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[119]։ 2015 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[120]։ 2015 թվականի հոկտեմբերին նա մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը[121]՝ խաղադաշտ դուրս գալով միայն 1 խաղում[122], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[123]։

2018 թվականի մարտին Ալեքսանդր-Առնոլդը մասնակցեց Անգլիայի ազգային հավաքականի մարզումներին[124][125][126]։ 2018 թվականի մայիսի 16-ին նա Գարեթ Սաութգեյթի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[127][128][129]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կոստա Ռիկայի դեմ ընկերական խաղում[130][131]։ Աշխարհի առաջնությունում Ալեքսանդր-Առնոլդը մասնակցեց միայն խմբային փուլի Բելգիայի դեմ խաղին[132][133]։ Անգլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում[134][135]՝ երրորդ տեղի համար խաղում պարտվելով Բելգիային[136][137]։

Իր առաջին գոլը Անգլիայի ազգային հավաքականում Ալեքսանդր-Առնոլդը խփեց 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ Միացյալ Նահանգների դեմ խաղում[138][139]՝ դառնալով վերջին 20 տարիների Լիվերպուլի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Անգլիայի հավաքականի կազմում[140][141]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[142][143]՝ օգնելով Անգլիային զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[144][145]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ[146]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիվերպուլ 2016–17 Պրեմիեր Լիգա 7 0 2 0 0 0 3 0 12 0
2017–18 1 1 2 0 1 2 0 0 3 3
2018–19 29 1 0 0 11 0 0 0 40 1
2019–20 8 1 0 0 2 0 2 0 12 1
Ընդհանուր 63 3 4 0 25 2 5 0 97 5
Կարիերայի ընդհանուր 63 3 4 0 25 2 5 0 97 5

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ[146]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 5 1
2019 2 0
Ընդհանուր 7 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 15, 2018 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Միացյալ Նահանգներ 2–0 3–0 Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Լիվերպուլ

Միջազգային խմբագրել

Անգլիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.mirror.co.uk/sport/football/news/who-trent-alexander-arnold-you-9121409
  4. «England - T. Alexander-Arnold - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  5. Hogg, Marcus (2017 թ․ հունվարի 15). «Who is Trent Alexander-Arnold? All you need to know about Liverpool youngster». mirror. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Tighe, Sam. «Scouting Report on New Liverpool Sensation Trent Alexander-Arnold». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «The making of a man: Trent Alexander-Arnold's journey from Crosby to Kiev». The Independent (անգլերեն). 2018 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. Sport, Telegraph (2017 թ․ օգոստոսի 16). «Who is Liverpool teenager Trent Alexander-Arnold?». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. Martin, Paul (2016 թ․ հոկտեմբերի 25). «Who is Trent Alexander-Arnold? Five facts about Liverpool prodigy». HITC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. Pearce, James (2017 թ․ մայիսի 5). «Alexander-Arnold exclusive on how his LFC dream came true». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  11. Pearce, James (2017 թ․ մայիսի 12). «Exclusive: Pep Lijnders on the best signing Liverpool can make». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  12. Joyce, Paul (2016 թ․ հոկտեմբերի 24). «Liverpool prodigy set to make debut against Tottenham after endorsement from Gerrard». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  13. «Swindon - Liverpool». Liverpool FC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  14. Walsh, Kristian (2015 թ․ օգոստոսի 3). «Who is Liverpool teenager Trent Alexander-Arnold?». liverpoolecho. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. «Liverpool FC - Tottenham Hotspur, Oct 25, 2016 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  16. «Liverpool 2-1 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  17. «EFL Cup release official team of the week... Liverpool starlet makes the cut». Dailystar.co.uk (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  18. «Trio commit long-term futures to LFC by signing new deals». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  19. Association, Press (2016 թ․ նոյեմբերի 8). «Liverpool seal deals for Woodburn, Stewart and Alexander-Arnold». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  20. «Liverpool confirm new contracts for trio». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  21. «Liverpool FC - Leeds United, Nov 29, 2016 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  22. «Liverpool 2-0 Leeds United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  23. «Liverpool v Leeds video, highlights: Woodburn goal, reaction, Trent Alexander-Arnold and Jamie Carragher mascot». Fox Sports (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  24. «Middlesbrough FC - Liverpool FC, Dec 14, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  25. «Middlesbrough 0-3 Liverpool» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  26. «Lallana leads Liverpool to 3-0 win at Boro». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  27. «Zlatan Ibrahimovic to the rescue as Manchester United fight back to claim point against Liverpool - Independent.ie». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  28. «Trent Alex-Arnold | Football Stats | Liverpool | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  29. Kelly, Andy (2017 թ․ հուլիսի 3). «Why Trent Alexander-Arnold is not at Euros with England U19s». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  30. 30,0 30,1 «Sadio Mane, Emre Can and Trent Alexander-Arnold among the winners at Liverpool awards». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 10. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  31. Doyle, Ian (2017 թ․ մայիսի 9). «Liverpool Players' Awards LIVE - updates from Anfield». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  32. «Trent Alexander-Arnold signs new long-term LFC deal». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  33. «Transfer News: Liverpool reward Trent Alexander-Arnold with an improved five-year contract | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  34. «Trent Alexander-Arnold signs long-term Liverpool deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  35. «Alexander-Arnold earns long-term Liverpool contract | FOOTBALL News | Stadium Astro». www.stadiumastro.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  36. «TSG 1899 Hoffenheim - Liverpool FC, Aug 15, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  37. «Hoffenheim 1-2 Liverpool». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  38. Gorst, Paul (2017 թ․ օգոստոսի 16). «Alexander-Arnold free-kick makes Liverpool history». liverpoolecho. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  39. LFChistory.net. «Youngest debut goalscorers - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  40. «Spartak Moscow - Liverpool FC, Sep 26, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  41. «Spartak Moscow 1-1 Liverpool» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  42. «NK Maribor - Liverpool FC, Oct 17, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  43. «Liverpool record Champions League firsts with seven-goal mauling of Maribor | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  44. «Liverpool FC - Swansea City, Dec 26, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  45. Bascombe, Chris; Bull, J. J. (2017 թ․ դեկտեմբերի 26). «Liverpool 5 Swansea City 0: Roberto Firmino stars in five-goal rout of Swans». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  46. «Liverpool FC - Manchester City, Apr 4, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  47. «Why Trent Alexander-Arnold's Liverpudlian roots mean so much in football's era of the global village». The Independent (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  48. «Liverpool 3-0 Man City: Player Ratings». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  49. «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  50. 50,0 50,1 Stadium, Daniel Taylor at the Olimpiyskiy (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  51. Smyth, Rob (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  52. «Trent Alex-Arnold | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  53. 53,0 53,1 «Salah and Trent take top prizes at LFC End of Season awards». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 10. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  54. «Mohamed Salah Named Liverpool Player of the Season as Alexander-Arnold Claims Young Player Award». 90min.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  55. 55,0 55,1 «Alexander-Arnold runner-up in Golden Boy 2018 award». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  56. «De Ligt beats Alexander-Arnold to Golden Boy». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  57. «Golden Boy: Barca target and Ajax star Matthijs De Ligt wins award | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  58. «Tottenham Hotspur - Liverpool FC, Sep 15, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  59. «Spurs 1-2 Liverpool: Five talking points from Wembley». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  60. «Trent named on Kopa Trophy shortlist». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  61. «Kopa Trophy: Trent Alexander-Arnold on award shortlist» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  62. «Ballon d'Or Kopa Trophy explained and nominees in full». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  63. «The 4 Former Ballon d'Or Winners Who Voted for Trent Alexander-Arnold in Kopa Trophy». 90min.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  64. «Christian Pulisic Finishes Second In Ballon d'Or Kopa Trophy Voting». The18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  65. «Watford FC - Liverpool FC, Nov 24, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  66. «Watford 0-3 Liverpool: Mohamed Salah scores as 10-man Reds win at Vicarage Road» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  67. «Trent Alexander-Arnold signs new long-term Liverpool contract». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  68. «Trent Alexander-Arnold signs new Liverpool contract». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  69. Marsden, Rory. «Trent Alexander-Arnold Signs New Long-Term Contract at Liverpool». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  70. Bascombe, Chris (2019 թ․ հունվարի 19). «Trent Alexander-Arnold signs new five-year deal at Liverpool». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  71. «Liverpool FC - Watford FC, Feb 27, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  72. «Liverpool 5-0 Watford: Trent Alexander-Arnold sets Premier League assist record as Jurgen Klopp's side crush Hornets | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  73. «Liverpool 5-0 Watford: Trent Alexander-Arnold sets Premier League assist record as Jurgen Klopp's side crush Hornets | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  74. «Liverpool defender sets Premier League record in 5-0 thrashing of Watford». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  75. «Southampton FC - Liverpool FC, Apr 5, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  76. «Liverpool go top with Salah winner in fightback against Southampton». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  77. «Trent becomes LFC's fifth-youngest player to reach 50 PL appearances». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  78. «Trent named on PFA Young Player of the Year shortlist». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  79. «PFA Young Player of Year award nominees: Liverpool and West Ham stars included». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  80. «Alexander-Arnold nominated for star-studded award». Read Liverpool (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  81. «Raheem Sterling wins PFA Young Player of the Year». www.thepfa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  82. Marsden, Rory. «Raheem Sterling Wins 2019 PFA Young Player of the Year over Bernardo Silva, More». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  83. «Raheem Sterling Wins PFA Young Player of the Year Award After Magnificent Season With Man City». 90min.com (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  84. «Newcastle United - Liverpool FC, May 4, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  85. Wallace, Sam; Hurrey, Adam (2019 թ․ մայիսի 4). «Liverpool overcome loss of Mohamed Salah to keep relentless title race alive as late winner sinks battling Newcastle». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  86. «Liverpool FC - FC Barcelona, May 7, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  87. «FC Barcelona - Liverpool FC, May 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  88. «Liverpool 4-0 Barcelona (4-3 agg): Jurgen Klopp's side complete extraordinary comeback» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  89. Glendenning, Barry (2019 թ․ մայիսի 7). «Liverpool 4-0 Barcelona (4-3 agg): Champions League semi-final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  90. Wallace, Sam; Hurrey, Adam (2019 թ․ մայիսի 7). «Liverpool pull off epic comeback against Barcelona to book place in Champions League final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  91. «The sneakiest corner you'll ever see has just put Liverpool in the Champions League final». Dream Team FC (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  92. Lauletta, Tyler. «Liverpool caught Barcelona napping on a crucial corner and scored the biggest goal of Champions League». Business Insider. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  93. «Alexander-Arnold explains his match-winning assist». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  94. 161385360554578 (2019 թ․ մայիսի 8). «Trent Alexander-Arnold explains 'instinctive' corner assist against Barcelona». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  95. «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  96. 96,0 96,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  97. «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  98. «Liverpool news: Alexander-Arnold breaks Premier League assist record for defenders | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  99. «Trent Alexander-Arnold breaks Premier League record in game against Wolves». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  100. «Alexander-Arnold sets Premier League assist record». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  101. «Trent Alex-Arnold | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  102. 102,0 102,1 «PFA Premier League Team Of The Year». www.thepfa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  103. Association, Press (2019 թ․ ապրիլի 25). «PFA Team of the Year: Manchester United's Paul Pogba a shock inclusion». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  104. «PFA Team of the Year: Paul Pogba, Raheem Sterling and Sadio Mane included in side» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  105. 105,0 105,1 UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  106. «Six Reds named in Champions League squad of the season». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  107. «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  108. «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  109. Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  110. «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  111. Andy Hunter at Anfield. «Liverpool hardly break sweat to leave Canaries all a flutter». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  112. «Trent Alexander-Arnold sets new Liverpool record by matching Mesut Özil feat». Squawka (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  113. «Trent Alexander-Arnold Reaches Rarified Premier League Milestone in Win Over Norwich». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  114. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  115. 115,0 115,1 Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  116. CNN, James Masters. «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  117. «Chelsea FC - Liverpool FC, Sep 22, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  118. Burt, Jason; Goodwill, Jake (2019 թ․ սեպտեմբերի 22). «Liverpool cling on to beat Chelsea as winning streak continues». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  119. «Scout Report: Trent Alexander-Arnold | Liverpool's talented full back». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  120. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  121. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - England». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  122. «England U17 - Brazil U17, Oct 20, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  123. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Korea Republic 0:0 England». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  124. «Trent trains with senior England squad». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  125. «England train as Southgate calls Alexander-Arnold over to join in». Mail Online. 2018 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  126. Edwards, Peter (2018 թ․ մարտի 20). «Why is Liverpool ace Trent Alexander-Arnold training with England? Real reason revealed». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  127. «Gareth Southgate names his 23-man England squad for World Cup 2018». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  128. «England World Cup squad: Trent Alexander-Arnold in 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  129. «England's World Cup squad confirmed: Southgate names Trent Alexander-Arnold in 23-man team | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  130. «England - Costa Rica, Jun 7, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  131. «World Cup warm-up match: England 2-0 Costa Rica» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  132. «England - Belgium, Jun 28, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  133. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Trent ALEXANDER-ARNOLD - Trent Alexander-Arnold - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  134. «Belgium downs England to claim third and finish World Cup on a high». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  135. FIFA.com. «Hazard, Meunier bag bronze for Belgium». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  136. «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  137. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 14). «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  138. «England - United States, Nov 15, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  139. «England 3-0 USA: Wayne Rooney farewell appearance ends in victory» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  140. «Liverpool news: Trent Alexander-Arnold becomes youngest Red since Michael Owen to score for England | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  141. «Trent shines & nets first England goal». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  142. Burt, Jason (2019 թ․ մայիսի 27). «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  143. «England confirm final squad for Nations League finals». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  144. UEFA.com. «England beat Switzerland on penalties in Nations League match for third place». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  145. 145,0 145,1 Smyth, Rob (2019 թ․ հունիսի 9). «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  146. 146,0 146,1 «Trent Alexander-Arnold». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  147. Beaard, Raymond. «Rankings: how all 55 male players finished». FIFPro World Players' Union (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել