Ռոջեր Հանթ

անգլիացի ֆուտբոլիստ

Ռոջեր Հանթ(անգլ.՝ Roger Hunt;հուլիսի 20, 1938(1938-07-20)[1][2], Glazebury, Culcheth and Glazebury, Warrington, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 27, 2021(2021-09-27)[3][4], Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի հարձակվող, 1966 թվականի աշխարհի չեմպիոն, 1968 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։

Ռոջեր Հանթ
անգլ.՝ Roger Hunt
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 20, 1938(1938-07-20)[1][2]
Ծննդավայր Glazebury, Culcheth and Glazebury, Warrington, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 27, 2021(2021-09-27)[3][4] (83 տարեկան)
Մահվան վայր Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 1,75 մետր
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1958 թվականին «Լիվերպուլում», հետագայում  դառձել Անգլիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ Անգլիայի գավաթակիր, երեք անգամ Անգլիայի սուպերգավաթակիր և մեկ անգամ ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի եզրափակչի մասնակից։ «Լիվերպուլի» կազմում եղել է 1959 թվականի սեպտեմբերի 9-ից, իսկ վերջին հանդիպումը անցկացրել է 1969 թվականի դեկտեմբերի 13-ին։ Առաջին գոլը խփել է ակումբի կազմում առաջին իսկ խաղում 1959 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ վերջինը՝ 1969 թվականի նոյեմբերի 26-ին։ Ընդհանուր առմամբ, «Լիվերպուլը» անցկացրել է 492 հանդիպում (404-ը լիգայում) և խփել 286 գոլ (245-ը լիգայում)։ 1969 թվականին տեղափոխվել է «Բոլթոն Ուոնդերերս», որտեղ հանդես է եկել մինչև իր կարիերայի ավարտը՝ 1972 թվականին, այդ ընթացքում խաղալով 76 հանդիպում և խփելով 24 գոլ։

Ազգային հավաքականում խմբագրել

Անգլիայի գլխավոր ազգային հավաքականի կազմում սկզնակը նշել է 1962 թվականի ապրիլի 4-ին Ավստրիայի հավաքականի դեմ խաղում, նույն խաղում խփել է նաև իր առաջին գոլը։ Մասնակցել է 1962 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին, 1966 թվականին հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 1968 թվականին թիմի հետ նվաճել է 3-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ։

Ձեռքբերումներ խմբագրել

Լիվերպուլ

  • Անգլիայի չեմպիոն (2)։ 1963-1964, 1965-1966
  • Անգլիայի գավաթակիր՝ 1964-1965
  • Անգլիայի սուպերգավաթակիր (3)։ 1964 (բաժանված հաղթանակ), 1965 (բաժանված հաղթանակ), 1966
  • Գավաթակիրների գավաթի եզրափակչի մասնակից՝ 1965-1966

Անգլիայի հավաքական

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[5] Եվրագավաթներ[6] Այլ[7] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիվերպուլ 1959-1960 36 21 2 2 - - 0 0 38 23
1960-1961 32 15 4 4 - - 0 0 36 19
1961-1962 41 41 5 1 - - 0 0 46 42
1962-1963 42 24 6 2 0 0 0 0 48 26
1963-1964 41 31 5 2 0 0 0 0 46 33
1964-1965 40 25 8 5 9 7 1 0 58 37
1965-1966 37 29 1 1 7 2 1 0 46 32
1966-1967 39 14 3 1 5 3 1 1 48 19
1967-1968 40 25 11 2 6 3 0 0 57 30
1968-1969 38 13 7 3 2 1 0 0 47 17
1969-1970 18 6 2 0 2 1 0 0 22 7
Ընդամենը 404 244 54 23 31 17 3 1 492 285
Բոլթոն Ուոնդերերս 1969-1970 17 5 0 0 - - 0 0 17 5
1970-1971 24 8 ? 0 - - 0 0 ? 8
1971-1972 35 11 ? 1 - - 0 0 ? 12
Ընդամենը 76 24 8 1 0 0 0 0 84 25
Հելլենիկ

(վարձակալություն)

1971 6 3 0 0 - - 0 0 6 3
Ընդամենը 6 3 0 0 0 0 0 0 6 3
Ընդամենը կարիերայի ընթացքում 486 271 62 24 31 17 3 1 582 313

Անձնական կյանք և վերջին տարիներ խմբագրել

Մարզումն ավարտելուց հետո ֆուտբոլային կարիերան միացավ եղբայրը՝ Փիթերը, ով ղեկավարում էր Hunt Brothers փոքր մարզական թիմը, որը հայտնի էր Ռիչարդ և Հարի Հանթերով 1929 թվականին և Richard and Harry Hunt in 1929[8][9]։

Առաջին ամուսնությամբ ամուսնացել է Պատրիսիա Օ'Բրայենի հետ, նրանից ունեցել է երկու երեխա[10]։ Վերջին տարիներին նա ապրում էր իր երկրորդ կնոջ՝ Ռովանի հետ Ուորինգթոնի մոտակայքում[11]։

Հանթը մահացել է 84 տարեկան հասակում 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ երկարատև հիվանդությունից հետո[12]։

Պարգևներ խմբագրել

  • 2000 թվականին Ալան Բոլի, Ջորջ Քոենի և Նոբբի Սթայլսի հետ միասին՝ պարգևատրվել են 5-րդ դասի «Բրիտանական կայսրության ասպետի շքանշանով»։
  • 2006 թվականին դարձել է անգլիական ֆուտբոլի փառքի սրահի անդամ[13]։
  • Նույն թվականին ընդգրկվել է «Լիվերպուլ» ՖԱ-ի ֆուտբոլիստների պատվավոր ցուցակում (100 և ավելի խաղ)՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը[14]։
  • 2016 թվականին ընտրվել է Բորո Ուորինգթոնի պատվավոր քաղաքացի[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.skysports.com/football/news/11669/12420391/liverpool-great-and-world-cup-winner-roger-hunt-dies-aged-83
  4. 4,0 4,1 4,2 https://www.thefa.com/news/2021/sep/28/roger-hunt-obituary-20212809
  5. Кубок Англии, Кубок Футбольной лиги.
  6. Кубок европейских чемпионов, Кубок ярмарок, Кубок обладателей кубков УЕФА.
  7. Суперкубок Англии.
  8. «'Gentleman, modest and one of Liverpool's greatest'». BBC Sport. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. «End of the road for Hunt haulage yard». Warrington Guardian. 2002 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. Verney, Harriet (2018 թ․ հոկտեմբերի 9). «A game of two halves: Meet the footballers' wives rewriting the rules». Tatler. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  11. Squires, Theo (2020 թ․ հունվարի 12). «Liverpool legend Roger Hunt on his Reds career, favourite current stars, Jurgen Klopp and much more». Liverpool Echo. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  12. «Liverpool FC mourns passing of Roger Hunt». liverpoolfc.com. Liverpool FC. 2021 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. «Roger Hunt». National Football Museum. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. Worrall, Frank (2014). Luis Suarez: The Biography of the World's Most Controversial Footballer. John Blake Publishing. ISBN 978-1-7841801-9-5.
  15. «Remembering Roger Hunt MBE». Warrington Borough Council. 2021 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Հանթ» հոդվածին։