Իրանական մշակույթ
Իրանական մշակույթ (պարս.՝ فرهنگ یران), աշխարհի ամենահին մշակույթներից մեկը։ Իր՝ աշխարհով մեկ գերիշխող, աշխարհաքաղաքական դիրքորոշման և մշակույթի շնորհիվ, Իրանն ուղղակիորեն ազդել է տարբեր ժողովուրդների և նրանց մշակույթների վրա, ինչպիսիք են՝ Իտալիայի, Մակեդոնիայի և Հունաստանի արևմուտքում, Ռուսաստանի հյուսիսում, Արաբական թերակղզու հարավում, և Հարավային ու Արևելյան Ասիայի արևելքում բնակվող ժողովուրդները։
Իրանի մշակույթը դրսևորվեց նաև մի քանի առանձնահատկություններով ինչպես Իրանի պատմության մեջ, այնպես էլ՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Փոքր Ասիայում և Միջագետքում։
Արվեստ
խմբագրելԻրանն ունի հարուստ արվեստ ամբողջ աշխարհում և իր մեջ ընդգրկում է գիտության տարբեր ճյուղեր, ներառյալ ճարտարապետությունը, գեղանկարչությունը, մանածագործությունը, խեցեգործությունը և վայելչագրությունը։
Իրանի արվեստն անցել է բազմաթիվ փուլեր։ Իրանի էսթետիկան ակնհայտ է Աքեմենյան պետության մայրաքաղաքում՝ Պերսեպոլում, գտնվող քանդակի և Բիշապուրի խճանկարների մեջ։ Իսլամական դարաշրջանն առաջ քաշեց արմատական փոփոխություններ արվեստի ոճերի և կիրառության մեջ։
Ղաջարիների դինաստիայի դարաշրջանը Իրանի դասական արվեստի վերջին փուլն էր, մինչ Մոդեռնիզմը ներմուծվել և տարածվել է գեղագիտության ավանդական դպրոցների էսթետիկայի վրա։
Լեզու և գրականություն
խմբագրելԻրանի տարբեր շրջաններում խոսում են մի քանի լեզուներով։ Հիմնական և ազգային լեզուն պարսկերենն է, որով խոսում են ողջ երկրում։ Իրանի հյուսիս-արևմուտքում տարածված է ադրբեջաներենը, արևմուտքում՝ քրդերեն և լուրերեն, Կասպից ծովի ափամերձ շրջաններում՝ մազանդերեն և գիլաներեն, Պարսից ծոցի ափամերձ շրջաններում՝ արաբերեն, անմարդաբնակ և հեռավոր արևելքում՝ բելուդժիներեն, իսկ հյուսիսային սահմանի շրջաններում բնակվում են թուրքմեններ։ Ավելի քիչ տարածված լեզուներն են թալիշերենը, վրացերենը, հայերենը և ադըղեական լեզուները։
Իրանի գրականությունը ներշնչել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեին, Ռալֆ Ուալդո Էմերսոնին և շատերին, այն հաճախ կոչվում է արժանավոր լեզու, որը ծառայում է պոեզիայի համար որպես խողովակ։ Պարսկական բարբառով պարբերաբար խոսում են Չինաստանից մինչև Սիրիա-Ռուսաստան ընկած տարածաշրջաններում, հիմնականում՝ Իրանի սարահարթերում։
Ժամանակակից իրանական գրականության վրա ազդում է դասական պարսկական պոեզիան, բայց արտացոլում է ժամանակակից Իրանի առանձնահատկությունները, շատ հեղինակների, ինչպիսիք են՝ Houshang Moradi Kermani-ին և պարսիկ բանաստեղծ, գրող և լրագրող՝ Ահմադ Շամլուն[1]։
Իրանի կրոն
խմբագրելԶրադաշտականությունն Իրանի ազգային կրոնն է եղել ավելի քան մեկ հազարամյակ՝ մինչև արաբական արշավանքները։ Զրադաշտականությունը մեծ ազդեցություն է ունեցել Իրանի փիլիսոփայության, մշակույթի և արվեստի վրա։
Արաբական արշավանքներից հետո Իրանի բնակչությունը կրոնափոխ եղավ՝ ընդունելով իսլամը[2]։
Այժմ, Իրանի բնակչության մոտ 98%-ը կազմում են մուսուլմանները, որոնցից շուրջ 89%-ը դավանում են շիա և սուննի ուղղություններին։
Բահայի հավատը դավանողներն Իրանում կազմում են ամենամեծ ոչ մուսուլման փոքրամասնությունը 300 000-ից ավել։ Համաձայն բրիտանական հանրագիտարանի տվյալների Բահայի կրոնը հանդիսանում է ամենաերիտասարդ անկախ կրոնը[3]։ Նրանք արտացոլում են երկրում բնակվող ողջ էթնիկական բազմազանությունը[4]։ Չնայած ամբողջ դիմադրությանը և հալածանքներին, որոնց հետ բախվել է բահայի համայնք ն իր ստեղծման պահից, այն միշտ շարունակել է աճել որպես կենդանի և եռանդուն համայնք։ Իրանի բահայիները մշտապես ձգտում են մեծ սիրով և խաղաղությամբ հաղթահարել իրենց համայնքի հանդեպ ձևավորված թյուրիմացությունները և նախապաշարմունքները, շարունակում են աշխատել ձեռք ձեռքի տված իրենց հայրենակիցների հետ միասին երկրի բոլոր մասերում։
Քրիստոնեության դավանողներն Իրանում կազմում են շուրջ 50,000 հայեր, 32,000 ասորիներ։ Փոքր թիվ են կազմում նաև մի շարք ազգեր։
Իրանում բնակվող քրիստոնյաները հիմնականում 19-20-րդ դարերում այդտեղ բնակվող քրիստոնյաների սերունդներն են։
Տոներ
խմբագրելԻրանական տարին սկսվում է գիշերահավասարից։ Եթե աստղագիտական գիշերահավասարը լինում է միջօրեից առաջ, ապա այդ օրը համարվում է իրանական տարվա առաջին օրը։ Իրանական օրացույցը, որն Իրանի պաշտոնական օրացույցն է, ինչպես նաև մարդկային պատմության ամենաերկար ժամանակագրական արձանագրություններից մեկը, համարվում է արեգակնային օրացույց մեկնարկային կետով, որը համապատասխանում է իսլամական օրացույցին։ Իրանական աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ շաբաթվա հանգստյան օր է համարվում ուրբաթ օրը։ Կառավարության աշխատանքային օրերը համարվում են շաբաթ օրվանից մինչև չորեքշաբթի (ժամը 8-ից մինչև ժամը 4-ը)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ HOUSHMAND, Zara, "Iran", in Literature from the "Axis of Evil" (a Words Without Borders anthology), 978-1-59558-205-8, 2006, pp.1-3
- ↑ Shaul Shaked, From Zoroastrian Iran to Islam, 1995; and Henry Corbin, En Islam Iranien: Aspects spirituels et philosophiques (4 vols.), Gallimard, 1971-3.
- ↑ «Baha'i Faith | Definition, History, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «The Bahá'í Faith - The website of the worldwide Bahá'í community». www.bahai.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Secretariat of The High Council of The Cultural Revolution
- Ministry of Culture and Islamic Guidance Արխիվացված 2008-12-06 Wayback Machine
- Islamic Republic of Iran Physical Education Organization
- Islamic Republic of Iran Academy of The Arts Արխիվացված 2021-01-26 Wayback Machine
- Islamic Republic of Iran International Center for Diologue Among Civilizations
- Culture of Iran
- Cultural Research Bureau of Iran
- Institute for Humanities and Cultural Studies Արխիվացված 2011-10-12 Wayback Machine
- Iran a cultural profile
- The Culture of Iran Արխիվացված 2016-07-27 Wayback Machine
- Persian Language (Persian)
- Iran: Cultural and Historical Zones
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրանական մշակույթ» հոդվածին։ |