Իմիտացիայի խաղ
«Իմիտացիայի խաղ» (անգլ.՝ The Imitation Game), բրիտանացի հայտնի ծածկագիր Ալան Թյուրինգի մասին պատմական դրամա, ով երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ջարդել էր Նացիստական Գերմանիայի Էնիգմայի ծածկագիրը և հետագայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության իր հոմոսեքսուալիզմի պատճառով[11][12]։
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | ռազմական ֆիլմ, կենսագրական ֆիլմ, դրամա[4], պատմական ֆիլմ, գրքերի էկրանավորում և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ալան Թյուրինգ[5], Էնիգմայի կրիպտովերլուծություն[5], համասեռականությունը Միացյալ Թագավորությունում[5] և հոմոֆոբիա[5] |
Հիմք | Ալան Թյուրինգ։ Էնիգման |
Թվական | օգոստոսի 29, 2014 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մորթեն Թիլդում[6] |
Պրոդյուսեր | Նորա Գրոսման, Իդո Օստրովսկի և Թեդի Շվարցման |
Սցենարի հեղինակ | Գրեմ Մուռ |
Դերակատարներ | Բենեդիկտ Քամբերբեչ[7][8][6], Քիրա Նայթլի[7][8][6], Մեթյու Գուդ[7][8][6] և Չարլզ Դենս[7][8] |
Օպերատոր | Օսկար Ֆաուրա |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Մոնտաժ | Ուիլյամ Գոլդենբերգ |
Պատմվածքի վայր | Լոնդոն[5], Շերբորն դպրոց[5], Բլեթչլի Փարկ[5] և Մանչեսթեր[5] |
Նկարահանման վայր | Bicester Airfield?, Քինգս-Քրոս[9], Շեշեմ[9], Ջոյս Գրոուվ[9], Օլդվիչի կայարան, Օքսֆորդշիր և Շերբորն դպրոց[9] |
Կինոընկերություն | Black Bear Pictures |
Տևողություն | 114 րոպե[10] |
Բյուջե | 14 000 000 $ |
Շահույթ | 233 555 708 $ |
Պաշտոնական կայքէջ | |
The Imitation Game Վիքիպահեստում |
Ֆիլմում Թյուրինգին մարմնավորել է Բենեդիկտ Քամբերբեչը, իսկ ֆիլմի ռեժիսորն է Մորտեն Տիլդումը[13], սցենարի հեղինակն է Գրեհեմ Մուրը[14], ֆիլմը նկարահանվել է Էնդրյու Հյուջի «Ալան Թյուրինգ։ Էնիգմա» վեպի հիման վրա։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի օգոստոսի 29-ին Թելուրիդում կայացած կինոփառատոնի ընթացքում։ Ֆիլմն հանդիսանում է 2014 թվականի Տորոնտոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր[15][16][17][18]։ Ֆիլմի սցենարը գլխավորել է 2011 թվականին արտադրության չհանված հոլիվուդյան ֆիլմերի Սև ցուցակը[19]։
Իմիտացիայի խաղը արժանացել է քննադատների բարձր գնահատականներին և բազմաթիվ կազմակերպություններ այն համարում են 2014 թվականի 10 լավագույն ֆիլմերից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը Իմիտացիայի խաղը, զիջելով միայն ամերիկյան արտադրության «Բըրդմեն» և ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմերին, նոմինացվել է 8 տարբեր անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն օրիգինալ սցենար[20]։ Այն նոմինացվել է 72-րդ Ոսկե Գլոբուսի մրցանակաբաշխությանը 5 տարբեր անվանակարգերում (լավագույն ֆիլմ (դրամա), լավագույն դերասան (դրամա), լավագույն երկրորդ պլանի դերասանուհի լավագույն երաժշտություն)։
2015 թվականի հունվարի դրությամբ ֆիլմի շահույթը կազմում է ավելի քան 110.8 միլիոն $։
Սյուժե
խմբագրելՊատկերը նկարագրում է Ալան Թյուրինգի կյանքի տարբեր ժամանակահատվածներ։ 1951 թվականին մաթեմատիկայի պրոֆեսորի բնակարան են ներխուժում կողոպտիչներ, որն էլ գրավում է ոստիկանության և դետեկտիվ Նոկի ուշադրությունը Թյուրինգի անձի նկատմամբ։ Իրադարձությունները հանդիսատեսին հետ են տանում 1939 թվական, երբ Միացյալ Թագավորությունը մտնում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեջ։ Բլեթչլի պարկի գաղտնի նստավայրում հավաքում են անգլիացի մասնագետների խումբ, ներառյալ Թյուրինգի։ Նրանք պետք է հասկանային «Էնիգմա» հաղորդագրություններ վերլուծող մեքենայի խնդիրները, որն օգտագործում էին նացիստները։
Թյուրինգը գալիս է այն եզրահանգման, որ մեքենայի կոդը կոտրելու համար բավարար չեն մարդու հնարավորությունները և անհրաժեշտ է այլ մեքենա։ Քանի որ նրա վարիչը՝ Դեննիսթոնը, դեմ էր այդ մտքին, Ալանը նամակ է գրում Չերչիլին՝ բացատրելով նախագծի խնդիրները՝ կապված անբավարար ֆինանսավորման և ցածր որակավորում ունեցող խմբի մասնակիցների մասին։ Շուտով նրան նշանակում են գաղտնի որոնման ղեկավար և տալիս են միջոցներ, որն անհրաժեշտ է «Քրիստոֆերի» ստեղծման համար։ Հենց այդպես է Թյուրինգն անվանում իրենց կողմից ստեղծված էլեկտրամեխանիկական սարքը՝ ի հիշատակ իր դասընկերոջ՝ Քրիստոֆեր Մորկոմի, ով մահացել էր անժամանակ։ Երկու աշխատողներին ազատելով, Թյուրինգը նոր աշխատակիցներ ընդունելու համար հայտարարում է խաչբառերի լուծման մրցույթ, որի արդյունքում գտնում է նախագծի համար աշխատակիցներ՝ Ջոան Կլարկին և Ջոն Գուդին։
Ամեն օր խումբն ուներ ընդամենը 18 ժամ ծածկագրի գաղտնազերծելու համար․ առավոտյան ժամը 6-ից, երբ սկսում են հայտնվել առաջին հափշտակված ռադիոգրամանները, և մինչև կեսգիշեր, քանի որ կեսգիշերին գերմանացիները փոխում են գաղտնաբառը։ Թյուրինգը հասկանում է, որ նույնիսկ «Քրիստոֆերը» առանց որևէ հավելյալ հուշման անզոր է վերլուծել ծածկագրված հաղորդագրությունները։ Երբ վերջին հույսերը մարեցին, Թյուրինգը աղջկա հետ ռադիոօպերատորով պատահական զրույցի ժամանակ ստանում է հուշում, որ բոլոր ծածկագրված հաղորդագրությունները պարունակում են մշտական կրկնվող բառերը եղանակի տեսության վերաբերյալ։ Այդ և մի քանի այլ հուշումներ օգնում են վերջապես բացահայտել «Էնիգմայի» գաղտնիքը, բայց մասնագետների մոտ անմիջապես ծագում է մեկ այլ խնդիր։ Անհրաժեշտ էր թույլ չտալ նացիստներին հասկանալ, որ ծածկագիրը բացահայտված է, որի համար Ալանը առաջարկում է օգտագործել մաթեմատիկական վիճակագրություն և այլ մեթոդներ, որպեսզի գերմանացիների մոտ առաջանա տպավորություն, որ նրանք բացահայտում են անգլիացիների ռազմական գործողությունների պլանները, ոչ թե «Էնիգմայի» ծածկագրի գաղտնազերծման պատճառով, այլ անգլիական հետախուզության այլ տվյալներով։ Թյուրինգը ներգրավվում է հետախուզական բարդ խաղի մեջ, երբ իմանում է, որ իր ենթականերից մեկը՝ Ջոն Կերնկրոսը, խորհրդային լրտես է։ Այնուամենայնիվ նրան հրամայում են ձեռք չտալ նրան, որպեսզի Ռուսաստանին տան այն տեղեկությունը, որը Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունը անհրաժեշտ էր համարում։ Ալանին շանտաժի են ենթարկում այն տեղեկությունով, որ նա հոմոսեքսուալ է, նրա էության այն կողմով, որը նա հանգամանորեն թաքցնում էր։ Թյուրինգին Ջոանի հետ կապում են բարդ հարաբերություններ։ Մի պահ աղջիկը սպառնում էր խմբից դուրս գալ և ծնողների կամքին ենթարկվելով վերադառնալ տուն։ Ալանը ստիպված գնում է ծայրահեղ քայլերի, միայն խմբի կարևոր անդամին պահելու նպատակով։
Պատերազմը վերջանալուց հետո Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ստյուարտ Մենզիսը Ալանին հայտարարում է, որ նրանց խմբի գործունեությունը դադարեցված է և նրանք կարող են վերադառնալ տուն, բայց պայմանով, որ նրանք պետք է մոռանան թե ինչով են զբաղվել այնտեղ։ Գործողւթյունները հետ են վերադառնում 1950 թվական։ Դետեկտիվ Նոկը պրոֆեսոր Թյուրինգին կանչում է հարցաքննության, փորձելով պարզի թե Թյուրինգը ինչով է զբաղվել պատերազմի տարիներին։ Թյուրինգը խորհուրդ է տալիս փորձել գուշակել, պատասխանում է արդյոք նրա հարցերին մեքենան կամ մարդը (Թյուրինգի թեստ)։ Ոստիկանը բաց է թողնում Թյուրինգին, սակայն դրանից հետո նա հանգիստ չուներ։ Նրա սեքսուալ հակումների մասին տեղեկությունը թերթեր ընկնելուց հետո Թյուրինգին մեղադրում են անվայել պահվածքի մեջ[21]։ Նրան սպառնում է բանտը և միակ հնարավորությունը ազատության մեջ մնալու համաձայնելն է հորմոնալ պրեպարատներվ քիմիական կրտումն է։ Դեղամիջոցների ընդունումից հետո Թյուրինգի հոգեկան վիճակը գտնվում էր ծայրահեղ քայքայված։
Պատկերը վերջանում է այն խոսքերով, որ 1954 թվականին Թյուրինգի կյանքը վերջանում է ինքնասպանությամբ։ «Էնիգմայի» ծածկագրի գաղտնազերծումը մասնագետների կողմից համարվում է պատերազմում հաղթանակի օրվա մոտեցում երկու տարով և դրա շնորհիվ խնայվեց միլիոնավոր մարդկանց կյանք[22]։
Ստեղծում
խմբագրելՄինչև Բենեդիկտ Քամբերբեչի Black Bear Pictures նախագծին միանալը[23], Warner Bros-ը ձեռք էր բերել սցենարը Լեոնարդո ԴիԿապրիոյի համար, ինչպես հայտնել էր, բավականին մեծ գումարով[24]։ Ավելի ուշ Լեոնարդո ԴիԿապրիոն հրաժարվում է սցենարի իր իրավունքից և իրավունքը հետ անցնում է սցենարիստին[25]։
Նախագծի մշակմամբ հետաքրքրված են եղել տարբեր ռեժիսորներ, այդ թվում Ռոն Խովարդը և Ջ․ Բլեյքսոնը։ 2012 թվականի դեկտեմբերին պաշտոնապես հայտարարվում է, որ ժապավենի վրա աշխատանքները կգլխավորի «Գլխակերները» ֆիլմի ռեժիսոր Մորտեն Թիլդումը[26]։
Հիմնական նկարահանումները սկսվեցին Անգլիայում 2013 թվականի դեկտեմբերի 15-ից։ Նկարահանումները տեղի են ունեցել Թյուրինգի դպրոցում՝ Շերբորնում[27] և Պլետչի պարկում, որտեղ Թյուրինգը և նրա գործընկերները աշխատում էին պատերազմի ժամանակ։
Ընդունում
խմբագրելՖիլմը արժանի է համաշխարհային բարձր գնահատականի։ Rotten Tomatoes կայքում նրա ռեյտինգը 90% է, 217 գրախոսության հիման վրա[28]։ Metacritic կայքում ստացավ 100 բալից 72-ը, 47 քննադատների գրախոսության հիման վրա[29]։ ԱՄՆ-ի Ազգային կինոքննադատների խորհուրդը և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «Իմիտացիայի խաղը» ներառեցին 2014 թվականի թոպ 10 ֆիլմերի ցանկին[30][31]։
Դերերում
խմբագրել- Բենեդիկտ Քամբերբեչ - Ալան Թյուրինգ
- Քիրա Նայթլի - Ջոան Կլարկ[32]
- Մեթյու Գուդ - Ալեքսանդր Հյու Օ'Դոննել[33]
- Մարկ Սթրոնգ - Ստյուարտ Մենզիս[34]
- Չարլզ Դենս - Ալասթաիր Դենիսթոն
- Ալեն Լիչ - Ջոն Քերնքրոս[35]
- Մեթյու Բըրդ - Պիտեր Հիլթոն[36]
- Ռորի Կինիր - խուզարկու Նոք[37]
- Ալեքս Լոութեր - երիտասարդ Ալան
- Ջեկ Բենոն - Քրիստոֆեր Մորքոմ
- Վիկտորիա Ուիկս - Դորոթի Կլարկ
- Դեյվիդ Չարկխեմ - Ուիլյամ Կեմփ Լոութեր Կլարկ
- Թուփենս Միդլթոն - Հելեն
- Ջեյմս Նորտկոտ - Իրվինգ Ջոն Գուդ
- Սթիվեն Վեդինգտոն - Սուփթ Սմիթ
Ընտանիք
խմբագրել2014 թվականի հոկտեմբերին կայացած Լոնդոնի կինոփառատոնին այս ֆիլմը դիտելուց հետո, չնայած տարածված սխալ լուրերին, Թյուրինգի զարմիկը՝ Մանչեստրի BBC Radio-յի հաղորդավար Ալան Բեսվիքին ասել է, որ ֆիլմը իրոք գնահատում է իր հորեղբորը և նրա կատարած աշխատանքը։ Նույն հարցազրույցում Թյուրինգի զարմիկը՝ Դերմոնտ Թյուրինգը, նշել է, որ Քամբերբեչը խաղացել է Թյուրինգի դերը անթերի ձևով։ Ջեյմս Թյուրինգը՝ Թյուրինգի զարմիկներից տարեցը, նշել է, որ այժմ Քամբերբեչը գիտի այնպիսի բաներ, որ նույնիսկ ինքը՝ Ջեյմսը չգիտի[38]։
Երաժշտություն
խմբագրել2014 թվականի հունիսին հայտարարվել էր, որ ֆիլմի երաժշտությունը ստեղծելու էր Ալեքսանդր Դեպլան[39]։ Դեպլան ստեղծեց ֆիլմի ամբողջ երաժշտությունը երեք շաբաթվա ընթացքում[40]։ Ֆիլմի սաունդթրեքը թողարկել է Sony Classical ընկերությունը 2014 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն ձայնագրել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը Լոնդոնի Abbey Road Studios ձայնագրման ընկերությունում[41]։
The Imitation Game: Original Motion Picture Soundtrack | |
---|---|
Ալեքսանդր Դեպլայի ֆիլմ սքորե | |
Թողարկված | 24 Նոյեմբերի 2014 |
Ձայնագրված | 2014 |
Ժանր | ֆիլմի երաժշտություն |
Տևողություն | 51:08 |
Լեյբլ | Sony Classical |
Պրոդյուսեր | Նորա Գրոսման, Իդո Օստրովսկի և Թեդի Շվարցման |
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «The Imitation Game» | 2:37 | |||||||
2. | «Enigma» | 2:50 | |||||||
3. | «Alan» | 2:57 | |||||||
4. | «U-boats» | 2:12 | |||||||
5. | «Carrots and Peas» | 2:19 | |||||||
6. | «Mission» | 1:36 | |||||||
7. | «Crosswords» | 2:52 | |||||||
8. | «Night Research» | 1:39 | |||||||
9. | «Joan» | 1:45 | |||||||
10. | «Alone with Numbers» | 2:58 | |||||||
11. | «The Machine Christopher» | 1:57 | |||||||
12. | «Running» | 3:01 | |||||||
13. | «The Headmaster» | 2:27 | |||||||
14. | «Decrypting» | 2:01 | |||||||
15. | «A Different Equation» | 2:54 | |||||||
16. | «Becoming a Spy» | 4:08 | |||||||
17. | «The Apple» | 2:20 | |||||||
18. | «Farewell to Christopher» | 2:41 | |||||||
19. | «End of War» | 2:07 | |||||||
20. | «Because of You» | 1:36 | |||||||
21. | «Alan Turing's Legacy» | 1:56 | |||||||
0:51:08 |
Մրցանակներ
խմբագրելՄրցանակներ և նոմինացիաներ | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Նոմինանտ | Արդյունք | |
Տորոնտոյի կինոփառատոն | Գլխավոր մրցանակ (հանդիսատեսի համակրանք մրցանակ) | Հաղթանակ | ||
Հոլիվուդի կինոփառատոն | «Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Մորտեն Թիլդում | Հաղթանակ | |
«Տղամարդու լավագույն դեր» | Բենեդիկտ Քեմբերբիչ | Հաղթանակ | ||
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» | Քիրա Նայթլի | Հաղթանակ | ||
«Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեսպլա | Հաղթանակ | ||
Ոսկե գլոբուս | «Լավագույն դրամա ֆիլմ» | Առաջադրված | ||
«Դրամայում տղամարդու լավագույն ֆիլմ» | Բենեդիկտ Քեմբերբիչ | Առաջադրված | ||
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» | Քիրա Նայթլի | Առաջադրված | ||
«Լավագույն սցենարիստ» | Գրեմ Մուր | Առաջադրված | ||
«Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեսպլա | Առաջադրված | ||
«Արբանյակ» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Մորտեն Թիլդում | Առաջադրված | ||
«Տղամարդու լավագույն դեր» | Բենեդիկտ Քեմբերբիչ | Առաջադրված | ||
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» | Քիրա Նայթլի | Առաջադրված | ||
«Լավագույն հարմարեցված սցենար» | Գրեմ Մուր | Հաղթանակ | ||
«Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեսպլա | Առաջադրված | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Մարիա Դյուրկովիչ, Նիկ Դենտ | Առաջադրված | ||
«Լավագույն մոնտաժ» | Վիլյամ Գոլդենբերգ | Առաջադրված | ||
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | «Լավագույն բրիտանական անկախ ֆիլմ» | Առաջադրված | ||
«Տղամարդու լավագույն դեր» | Բենեդիկտ Քեմբերբիչ | Առաջադրված | ||
«Կնոջ լավագույն դեր» | Քիրա Նայթլի | Առաջադրված | ||
«Լավագույն սցենար» | Գրեմ Մուր | Առաջադրված | ||
ԱՄՆ-ի Ազգային կինոքննադատների խորհուրդ | Ներառում լավագույն տաս ֆիլմերի ցուցակում | Հաղթանակ | ||
ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | «Տղամարդու լավագույն դեր» | Բենեդիկտ Քեմբերբիչ | Առաջադրված | |
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» | Քիրա Նայթլի | Առաջադրված | ||
«Լավագույն դերասանական կազմ» | Առաջադրված | |||
«Կինոքննադատների ընտրություն» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Տղամարդու լավագույն դեր» | Բենեդիկտ Քեմբերբիչ | Առաջադրված | ||
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» | Քիրա Նայթլի | Առաջադրված | ||
«Լավագույն հարմարեցված սցենար» | Գրեմ Մուր | Առաջադրված | ||
«Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեսպլա | Առաջադրված | ||
«Լավագույն դերասանական կազմ» | Առաջադրված | |||
BAFTA | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Բրիտանական լավագույն ֆիլմ» | Առաջադրված | |||
«Տղամարդու լավագույն դեր» | Բենեդիկտ Քեմբերբիչ | Առաջադրված | ||
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» | Քիրա Նայթլի | Առաջադրված | ||
«Լավագույն հարմարեցված սցենար» | Գրեմ Մուր | Առաջադրված | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Մարիա Դյուրկովիչ, Տատյանա Մակդոնալդ | Առաջադրված | ||
«Կոստյումների լավագույն դիզայն» | Սեմմի Շելդոն | Առաջադրված | ||
«Լավագույն մոնտաժ» | Վիլյամ Գոլդենբերգ | Առաջադրված | ||
«Լավագույն ձայն» | Ջոն Միջլի, Լի Ուոլպոլ, Ստյուարտ Հիլլիկեր, Մարտին Ջենսեն, Էնդի Քեննեդի | Առաջադրված | ||
«Օսկար» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Ռեժիսորական լավագույն աշխատանք» | Մորտեն Թիլդում | Առաջադրված | ||
«Տղամարդու լավագույն դեր» | Բենեդիկտ Քեմբերբիչ | Առաջադրված | ||
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» | Քիրա Նայթլի | Առաջադրված | ||
«Լավագույն հարմարեցված սցենար» | Գրեմ Մուր | Հաղթանակ | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Մարիա Դյուրկովիչ, Տատյանա Մակդոնալդ | Առաջադրված | ||
«Լավագույն մոնտաժ» | Վիլյամ Գոլդենբերգ | Առաջադրված | ||
«Ֆիլմի համար լավագույն երաժշտություն | Ալեքսանդր Դեսպլա | Առաջադրված | ||
«Սատուրն» | Լավագույն թրեյլեր | Առաջադրված | ||
ԱՄՆ ռեժիսորների Գիլդիայի մրցանակ | Գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրա | Մորտեն Թիլդում | Առաջադրված | |
ԱՄՆ սցենարիստների Գիլդիայի մրցանակ | «Լավագույն հարմարեցված սցենար» | Գրեմ Մուր | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Imitation Game - Rotten Tomatoes
- ↑ The Imitation Game | Kansallinen audiovisuaalinen instituutti | Elonet
- ↑ Scope - The Imitation Game
- ↑ http://www.nytimes.com/2014/11/28/movies/the-imitation-game-stars-benedict-cumberbatch.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 The Imitation Game — 2014.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Imitation Game - film 2014 - AlloCiné
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.imdb.com/title/tt2084970/locations?ref_=tt_dt_dt
- ↑ The Imitation Game (2014) - IMDb
- ↑ The Black List 2011: Screenplay Roster - Deadline.com
- ↑ BBC News - Alan Turing: The codebreaker who saved 'millions of lives'
- ↑ «Tyldum Leaves TORDENSKIOLD Biopic Afloat. Instead, Will Decrypt THE IMITATION GAME. | Twitch». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Warner Bros Sets Black List Top Scribe Graham Moore For 'Devil In The White City'; Leonardo DiCaprio To Play Serial Killer - Deadline.com
- ↑ Лента с Камбербэтчем получила главный приз фестиваля в Торонто
- ↑ Приз зрительских симпатий кинофестиваля в Торонто достался фильму «Игра в имитацию»
- ↑ «Telluride Film Festival lineup includes 'Wild,' 'The Imitation Game'». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Дальше судите сами».
- ↑ Hollywood’s 'Black List' of best unproduced scripts of 2011 revealed | Film | theguardian.com
- ↑ Ford, Rebecca (2015 թ․ հունվարի 15). «Oscar Nominations 2015: The Complete List». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.(անգլ.)
- ↑ «The Imitation Game» Begins Filming | News | Dark Horizons
- ↑ «The Imitation Game» Begins Filming // Dark Horizons
- ↑ Benedict Cumberbatch In Talks To Play Alan Turing In 'The Imitation Game' — Deadline.com
- ↑ Warner Bros Buys Spec Script About Math Genius Alan Turing For Leonardo DiCaprio — Deadline.com
- ↑ Warner Bros Sets Black List Top Scribe Graham Moore For 'Devil In The White City'; Leonardo DiCaprio To Play Serial Killer — Deadline.com
- ↑ 'Headhunters' Helmer Morten Tyldum To Direct 'The Imitation Game' — Deadline.com
- ↑ Твиттер / blackbearpics: Very successful recce at
- ↑ «The Imitation Game». Rotten Tomatoes.
- ↑ «The Imitation Game Reviews». Metacritic.
- ↑ «Imitation Game, Interstellar make AFI best films of the year». The Telegraph. 2014 թ․ դեկտեմբերի 9.
- ↑ «A Most Violent Year named best film by National Board of Review». BBC. 2014 թ․ դեկտեմբերի 3.
- ↑ Kit, Borys (2013 թ․ հունիսի 4). «Keira Knightley to Star Opposite Benedict Cumberbatch in 'Imitation Game'». Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Puchko, Kristy (2013 թ․ հունիսի 17). «Matthew Goode Joins Benedict Cumberbatch For Alan Turing Biopic». Cinemablend. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Chitwood, Adam (September 2013). «Mark Strong Joins THE IMITATION GAME, Ben Kingsley and Patricia Clarkson Lead LEARNING TO DRIVE». Collider. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Kroll, Justin (օգոստոսի 272013). «Էլեն Լիչը միանում է ֆիլմի նկարահանումներին». Variety. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Kemp, Stuart (2013 թ․ սեպտեմբերի 16). «Մեթյու Բըրդը միանում է ֆիլմի քասթինգին». Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Wiseman (2013 թ․ սեպտեմբերի 16). «Բենեդիկտ Քամբերբեչը և Քիրա Նայթլին նկարահանվում են ֆիլմում». Screen Daily. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite web}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ Beswick, Allan. «Turing's family on The Imitation Game». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Alexandre Desplat Takes Over Scoring Duties on 'The Imitation Game'». Film Music Reporter. 2014 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ ««Իմիտացիայի խաղ» ֆիլմի ստեղծողները Բենեդիկտի քասթինգի մասին». thewrap.com.
- ↑ «Ալեքսանդր Դեպլան խոսում է ֆիլմի մասին». Collider.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Իմիտացիայի խաղ» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Իմիտացիայի խաղ» ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Իմիտացիայի խաղ» ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Իմիտացիայի խաղ» ֆիլմը Metacritic կայքում
- «Իմիտացիայի խաղ» ֆիլմը History vs. Hollywood կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմիտացիայի խաղ» հոդվածին։ |