Ջոն Քերնքրոս
Ջոն Քերնքրոս (անգլ.՝ John Cairncross; հուլիսի 25, 1913[1], Lesmahagow - հոկտեմբերի 8, 1995[1], Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական հետախուզության սպա, ով աշխատել է նաև խորհրդային հետախուզության համար[3]։ Մինչև 1990 թվականը համարվում էր «Քեմբրիջյան հնգյակի» հավանական հինգերորդ անդամը, մինչև նրա ինքնությունը չբացահայտեց խորհրդային փախստակ Օլեգ Գորդիևսկին, ով ԽՍՀՄ-ից փախել էր Մեծ Բրիտանիա։
Ջոն Քերնքրոս անգլ.՝ John Cairncross | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1913[1] |
Ծննդավայր | Lesmahagow |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1995[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Գլազգոյի համալսարան, Թրինիթի քոլեջ և Հեմիլթոն ակադեմիա |
Մասնագիտություն | գրող, հետախույզ, կրկնակի գործակալ, թարգմանիչ, համալսարանի դասախոս և գրական քննադատ |
Աշխատավայր | Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության, Civil Service?, Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն և Italian National Labor Bank? |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Քեմբրիջյան հնգյակ և Ճանապարհորդների ակումբ |
Ավարտելով Քեմբրիջի համալսարանը՝ Քերնքրոսը աշխատանքի է անցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում։ 1937 թվականին անցել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1942 թվականին ծառայության է անցել Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունում, որտեղ մուտք է ունեցել դեպի գաղտնագրման և գաղտնազերծման տեխնիկաները։ Աշխատելով գաղտնի Բլեթչլի պարկ ռադիոհետախուզական կենտրոնում, նա ստացված տեղեկությունները փոխանցել է ԽՍՀՄ-ին։
Օլեգ Գորդիևսկին նշում է․ «Շոտլանդացի Ջոն Քերնքրոսը եղել է հակահետախուզությունում և ունեցել է որսված գերմանական հաղորդագրությունների բազմաթիվ տվյալներ։ Եվ չնայած անգլիացիները իրենք տրամադրում էին Խորհրդային Միությանը ռազմական տեղեկատվությունը, սակայն ինֆորմացիայի մի մասը նրանք չէին տրամադրում։ Այդ գործն իր վրա էր վերցրել Քերնքրոսը և որսման բաժնում աշխատող Լեո Լոնգը, ով հավաքագրվել էր Քերնքրոսի կողմից»[4]։
Բրիտանական հետախուզության կարծիքով[5], հենց այն տվյալները, որոնք փոխանցել էր Քերնքրոսը Մոսկվային՝ ատոմային զենքի ոլորտում ամերիկյան և բրիտանական հետազոտությունների մասին, ընկած են եղել խորհրդային միջուկային ծրագրի հիմքում։
Այն բանից հետո, երբ 1951 թվականին MI5-ի հակահետախուզությունը ներկայացրեց հանցանշանները, Քերնքրոսը խոստովանեց, որ աշխատել է Խորհրդային Միության համար։ Այդուհանդերձ, նա քրեական պատիժ չի ստացել, ինչի արդյունքում հանրության լայն զանգվածները մեղադրեցին կառավարությանը՝ նշելով, որ կառավարությունը գաղտնի մասնակցություն է ունեցել տվյալների փոխանցման գործընթացին։ «Քեմբրիջյան հնգյակի» հինգերորդ անդամի ինքնությունը մնաց անապացույց մինչև 1990 թվականը, երբ ՊԱԿ-ի փախստակ Գորդիևսկին հայտարարեց, որ այդ մարդը եղել է Ջոն Քերնքրոսը։
Իր խոստովանությունից հետո՝ Քերնքրոսը տեղափոխվել է Հռոմ, որտեղ, մինչև թոշակի անցնելը, աշխատել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում։ Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ, որտեղ էլ մահացել է 1995 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119356546 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Джон Кернкросс». Служба внешней разведки Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Штирлиц(չաշխատող հղում)
- ↑ The Cambridge spy ring // Би-би-си. — BBC News, 13 сентября 1999.
Քեմբրիջյան հնգյակ |
---|
Քիմ Ֆիլբի • Դոնալդ Մաքլեյն • Գայ Բյորջես • Էնթոնի Բլանտ • Ջոն Քերնքրոս |