Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ

Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ (անգլ.՝ The American Film Institute), ոչ առևտրային կազմակերպություն, որը ստեղծվել է Արվեստի ազգային ֆոնդի կողմից, 1967 թվականին, երբ նախագահ Լինդոն Ջոնսսոնը ստորագրել էր Արվեստի ազգային ֆոնդի և հումանիտար գիտությունների մասին օրենքը։

Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակկինոդպրոց, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, film organization?, կրթական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՀապավումAFI
Հիմնադրված1967
Գլխադասային գրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Անձնակազմ507 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
Կայքafi.com(անգլ.)

Պատմություն

խմբագրել

Առաջին գործադիր տնօրենն ու կառավարիչը Ջորջ Սթիվենս կրտսերն էր։ 1980 թվականից այդ երկու պաշտոնները զբաղեցնում է Ջին Պիկեր Ֆիրստենբերգը։

1973 թվականին ինստիտուտը ստեղծեց Life Achievement Award մրցանակը։

1987 թվականին ինստիտուտը կազմակերպեց սեփական կինոփառատոնը`AFI Fest, որը անցկացվում է ամեն տարի։

Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի փառատոնը առաջինն էր ԱՄՆ-ում, որը ստացավ FIAPF-ի հավատարմագրումը:

1998 թվականին, ամերիկյան կինոյի 100-ամյա հոբելյանի ժամանակ ինստիտուտը սկսեց AFI 100 Years… շարքը («AFI 100 лет…») կինոյի պատմության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով։

Ինստիտուտը զբաղվում է նաև հին կինոժապավենների պահպանմամբ, որոնք ենթական են ոչնչացման։

2003 թվականի ապրիլին Սիլվեր-Սպրինգում (Մերիլենդ), Վաշինգտոնի մոտ վերականգնողական աշխատանքերի հետո ինստիտուտի կողմից վերաբացվեց AFI Silver կինոթատրոնը:

Ինստիտուտի աշխատանքային ուղղություններից մեկը` դպրոցականների համար կրթական և իրազննական տեսանյութերի արտադրությունն է։ Չնայած անվանմանը ինստիտուտը մասնագիտացված է ոչ միայն ֆիլմերի, այլև հեռուստատեսության և տեսանյութերի վրա։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. IPEDS — 1992.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ» հոդվածին։