Կրտում, կենդանիների ամորձատում, մալում, ձվարանում, սեռական հիմնական գեղձերի արհեստական հեռացում։ Կենդանիներին կրտում են տնտեսական, հազվադեպ՝ բուժման (ամորձու և ամորձապարկի սալջարդ, նորազոյացություն, աճուկափոշտային ճողվածք, ձվարանի կիստա են) նպատակով։ Կրտումը կատարում են գլխավորապես վիրահատման միջոցով ամորձիները կամ ձվարանները հեռացնելով կամ նրանց սնուցումը խանգարելով։ Կրտված կենդանիներն արագ են բտվում, լավանում է նրանց մսի և ճարպի որակը, հեշտանում խնամքը, պահվածքը և շահագործումը։

Խոզի կրտում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 700