Խոակին

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ժոակինից)

Խոակին Սանչես Ռոդրիգես (իսպ.` Joaquín Sánchez Rodríguez, հուլիսի 21, 1981(1981-07-21)[1][2][3], Էլ Պուերտո դե Սանտա Մարիա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), հայտնի է որպես Խոակին (իսպ.` Joaquín), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Բետիս»-ի կազմում։

Խոակին
իսպ.` Joaquín Sánchez Rodríguez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոակին Սանչես Ռոդրիգես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1981(1981-07-21)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Էլ Պուերտո դե Սանտա Մարիա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 179 սմ
Քաշ 75 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բետիս
Համար 17
Պատանեկան կարիերա
1994-1999 Իսպանիա Բետիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2006 Իսպանիա Բետիս 218 (18)
1999-2000   Իսպանիա Բետիս B 27 (2)
2006-2011 Իսպանիա Վալենսիա 158 (18)
2011-2013 Իսպանիա Մալագա 57 (6)
2013-2015 Իտալիա Ֆիորենտինա 49 (4)
2015-ներկա Իսպանիա Բետիս 65 (7)
Ազգային հավաքական
2002-2007 Իսպանիա Իսպանիա 51 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 1, 2017:

Իր կարիերան Խոակինը հիմնականում անցկացրել է իսպանական թիմերում։ Լա Լիգայի շրջանակներում անցկացրել է 14 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է ավելի քան 450 հանդիպման և դարձել է 55 գոլի հեղինակ։

Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 51 հանդիպման։ Հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի առաջնության երկու և Եվրոպայի առաջնության մեկ խաղարկության։

Ակումբային կարիերա խմբագրել

«Բետիս» խմբագրել

Խոակինը ծնվել է Կադիսի շրջանի Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999/2000 մրցաշրջանում` «Բետիս B»-ի կազմում։

Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Նա իր նորամուտը նշել է 2000 թվականի օգոստոսի 26-ին։

Հաջորդ հինգ տարիների ընթացքում Խոակինը թիմի կազմում մասնակցել է 200 հանդիպման։ 2004/05 մրցաշրջանի ընթացքում իսպանացին մասնակցել է առաջնության բոլոր խաղերին և դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում դարձել է 3 գոլի հեղինակ։ Խոակինը ամբողջությամբ մասնակցել է 2005 թվականի հունիսի 11-ին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած գավաթի խաղարկության եզրափակչին։ Եզրափակչում «Բետիս»-ը մրցել է «Օսասունա»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով[5]։

Հաջորդ մրցաշրջանում Ժոակինը մասնակցել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացած բոլոր 6 հանդիպումներին։

«Վալենսիա» խմբագրել

2006 թվականին Խոակին Սանչեսը տեղափոխվել է «Վալենսիա»։ Տրանսֆերն արժեցել է 25 միլիոն եվրո, դառնալով թիմի պատմության ամենաթանկ տրանսֆերը[6]։ Ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ։

2010 թվականին՝ Դավիթ Վիլյայի «Բարսելոնա» տեղափոխությունից հետո Խոակինը ստացել է 7 համարի մարզաշապիկը։ 2010/11 մրցաշրջանում ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է «Մալագա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով` «Վալենսիա»-ի հաղթանակով[7]։ 2011 թվականի փետրվարի 12-ին Ժոակինը գոլի հեղինակ է դարձել «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` վալենսիական թիմի հաղթանակով[8]։

Մրցաշրջանի արդյունքում «Վալենսիա»-ն գրավել է 3-րդ հորիզոնականը և ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

«Մալագա» խմբագրել

2011 թվականի հունիսի 24-ին Խոակին Սանչեսը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մալագա»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[9]։

Թիմի կազմում իր նորամուտը Խոակինը նշել է օգոստոսի 28-ին` «Սևիլյայի» դեմ խաղում[10]։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` «Սևիլյա» հաղթանակով։ Իսպանական թիմի կազմում Սանչեսը իր առաջին գոլը խփել է «Գրանադա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով[11]։

2012 թվականի հոկտեմբերի 20-ին «Ռեալ Վալյադոլիդ»-ի դեմ խաում Խոակինը դարձել է գոլի հեղինակ և օգնել է իր թիմին հաղթել 2-1 հաշվով[12]։ Հոկտեմբերի 24-ին Չեմպիոնների լիգայի շրջանանակներում կայացած «Միլան»-ի դեմ խաղում իսպանացին դարձել է գոլի հեղինակ[13]։

Դեկտեմբերի 8-ին «Գրանադա»-ի դեմ խաղում Խոակինը դարձել է գոլի հեղինակ և օգնել է իր թիմին վստահ հաղթանակ տանել 4-0 հաշվով[14]։

«Ֆիորենտինա» խմբագրել

2013 թվականի հունիսի 13-ին մոտ 32 տարեկան հասակում Խոակինը տեղափոխվել է Իտալիայի առաջանությունը ներկայացնող «Ֆիորենտինա»[15]։ Իտալական թիմի կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է օգոստոսի 29-ին` Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Գրասհոպեր»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով` իտալական թիմի պարտությամբ[16]։

Խոակինը իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 20-ին` «Յուվենտուս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով` «Ֆիորենտինա»-ի հաղթանակով[17]։ Մրցաշրջանի իր երկրորդ գոլ իսպանացին խփել է 2014 թվականի մարտի 23-ին` «Նապոլի»-ի դեմ խաղում[18]։

Վերադարձ «Բետիս» խմբագրել

2015 թվականի օգոստոսի 31-ին Խոակինը ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է իսպանական «Բետիս»[19]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նրա շնորհանդեսին ներկա է եղել 19 հազար երկրպագու։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանաիայի ազգային հավաքականի կազմում Խոակինը իր նորամուտը նշել է 2002 թվականի փետրվարի 13-ին` Բարսելոնայում կայացած Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերականա խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։

Իսպանիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 2002 թվականի Աշխարհի առաջնությանը։ Առաջնության շրջանակներում Ժոակին դաշտ է դուրս եկել 2 անգամ։

2004 և 2006 թվականներին հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին[20]։ Երկու մրցաշարերում ընդհանուր առմամաբ մասնակցել է 5 հանդիպման։

Անձնական կյանք խմբագրել

Խոակինն ապրել է մեծ ընտանիքում։ Նա ունի 8 եղբայր և մեկ քույր։ Ժոակինն ընտանիքի երրորդ զավակն է և ունի երկու ավագ եղբայր։ Ութ եղբայրներից երեքը սկսում են զբաղվել ֆուտբոլով։ Բացի Ժոակինից նրա եղբայրներից Լուկասը հանդես է եկել «Կադիս» ֆուտբոլային ակումբում, իսկ Ռիկարդոն «Բետիս»-ի երկտասարդական թիմում։

2005 թվականի հուլիսի 8-ին Խոակինը ամուսնացել է ընկերուհու` Սուսաննայի հետ[21]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Իսպանիայի գավաթակիր - 2004/05, 2007/08
  • Իտալիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2013/14

Անձնական խմբագրել

  • Իսպանիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2002
  • Կոպա դել Ռեյի լավագույն ռմբարկու - 2007/08

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. http://www.juntadeandalucia.es/boja/2020/502/10
  5. Dani delivers for Betis; UEFA.com, 12 June 2005
  6. «Joaquín ficha por el Valencia» [Joaquín signs for Valencia] (Spanish). El Mundo (Spain). 2006 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: Text "El Mundo" ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Valencia shrug off departures». ESPN Soccernet. 2010 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
  8. «Joaquin shines to pile misery on Atletico». ESPN Soccernet. 2011 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
  9. «Joaquín: "Es un sueño poder participar en este proyecto tan bonito"» (իսպաներեն). Sitio oficial del Málaga Club de Fútbol. 27.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  10. «Севилья - Малага 2:1» (ռուսերեն). soccerway.com. 07.11.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 07.11.2011-ին.
  11. «Малага - Гранада 4:0» (ռուսերեն). soccerway.com. 07.11.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 07.11.2012-ին.
  12. Малага VS. Вальядолид 2:1
  13. Малага VS. Милан 1:0
  14. «Малага - Гранада 4:0» (ռուսերեն). soccerway.com. 07.11.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 07.11.2012-ին.
  15. «Joaquin signs for Fiorentina». Football Italia. 2013 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  16. «Fiorentina-Grasshopper 0–1: Ben Khalifa spaventa il Franchi ma è la 'Viola' a staccare il pass per la fase a gironi» [Fiorentina-Grasshopper 0–1: Ben Khalifa scares the Franchi but it's 'Viola' who goes through to group stage] (Italian). Goal.com. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Fiorentina 4–2 Juventus». BBC Sport. 2013 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  18. «Napoli 0–1 Fiorentina: Joaquin downs 10-man hosts». Goal.com. 2014 թ․ մարտի 23. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  19. Rincón, Jaime (2015 թ․ օգոստոսի 31). «Joaquín bound for Betis». Marca. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  20. «Sáez selects Spain squad». UEFA.com. 2004 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  21. «17. Joaquín Sánchez, un junco fino de cintura» [17. Joaquín Sánchez, a rush with a thin waist] (Spanish). Diario AS. 2006 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին» հոդվածին։