Թաիր Թեյմուր Օղլի Սալախով (ադրբ.՝ Tahir Teymur oğlu Salahov, նոյեմբերի 29, 1928(1928-11-29)[1][2][3][…], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 21, 2021(2021-05-21)[4], Բեռլին, Գերմանիա[5]), ադրբեջանցի խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1973 թվական)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1975 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1964 թվականից։

Թաիր Սալախով
ադրբ.՝ Tahir Teymur oğlu Salahov
Ծնվել էնոյեմբերի 29, 1928(1928-11-29)[1][2][3][…]
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 21, 2021(2021-05-21)[4] (92 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա[5]
ԱզգությունԱդրբեջանցի
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ադրբեջան և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ և Ազիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ և գծանկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր, բնանկար, բեմանկարչություն և նատյուրմորտ
Ուշագրավ աշխատանքներՔեզ, մարդկությու՛ն, Portrait of Composer Gara Garayev?, Land of Fire?, The Shift is Over? և Absheron Women?
ԱշակերտներQ108933087?
Պարգևներ
ՊաշտոնԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Q123576130?
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրTeymur Salahov?
ԱմուսինVansetta Qarayaqubova?
ԶավակներAidan Salakhova? և Alagöz Salahova?
ստորագրություն
Изображение автографа
 Tahir Salahov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1945-1950 թվականներին սովորել է Բաքվի Ազիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1951-1957 թվականներին՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում։ 1963-1974 թվականներին դասավանդել է Բաքվի Ալիևի անվան արվեստի ինստիտուտում (1973 թվականից՝ պրոֆեսոր), 1975 թվականից՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում։ Սալախովը հեղինակ է Բաքվի նավթագործների կյանքը պատկերող ժանրային հորինվածքների, դիմանկարների, ինչպես և բնանկարների ու նատյուրմորտների։ Սալախովի աշխատանքներին բնորոշ են գրաֆիկորեն հստակ ձևերի մոնումենտալությունը, ռիթմիկ կոմպոզիցիան, լարված, ընդգծված հակադրություններով գունապատկերը։ Գործերից են՝ Կարա Կարաևի դիմանկարը (1960 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Նորոգող բանվորներ» (1961 թվական, Ադրբեջանի Մուստաֆաևի անվան արվեստի թանգարան, Բաքու), «Կասպիականի ափին» (1967 թվական, ԽՍՀՄ նկարիչների միության սեփականություն, Մոսկվա, երեքի համար՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1968 թվական), «Նոր ծով» (1970 թվական, Ադրբեջանի ԽՍՀ կուլտուրայի մինիստրության սեփականություն, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ, 1970 թվական), «Ապշերոն» (1969 թվական, ԽՍՀՄ նկարիչների միության սեփականություն) գրաֆիկական շարքը, Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» ներկայացման ձևավորումը Բաքուի Ազիզբեկովի անվան ակադեմիական դրամատիկ թատրոնում (1964 թվական, Ադրբեջանական ԽՍՀ Ախունդովի անվան մրցանակ, 1965 թվական)։ Սալախովը բարեկամական կապեր է պահպանել հայ նկարիչների հետ, հանդես եկել հայ կերպարվեստագետներին նվիրված հոդվածներով։

ԽՍՀՄ 7-8 գումարումների Գերագույն խորհրդային պատգամավոր, ԽՄԿԿ 23-24 համագումարների պատգամավոր։ ԽՍՀՄ նկարիչների միության վարչության առաջին քարտուղար (1973 թվականից)։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Салахов Таир Теймур оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Xalq rəssamı Tahir Salahov vəfat edibAzerbaijan Press Agency, 2021.
  5. 5,0 5,1 5,2 Tahir Salahov vəfat edibTrend News Agency.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաիր Սալախով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 115