Էռնստ Լյուդվիգ Կիրխներ (գերմ.՝ Ernst Ludwig Kirchner, մայիսի 6, 1880(1880-05-06)[1][2][3][…], Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4][5][6] - հունիսի 15, 1938(1938-06-15)[4][1][7][…], Դավոս Ֆրաուենքիրխ[6]), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Էռնստ Լյուդվիգ Կիրխներ
գերմ.՝ Ernst Ludwig Kirchner
ԿեղծանունLouis de Marsalle
Ծնվել էմայիսի 6, 1880(1880-05-06)[1][2][3][…]
ԾննդավայրԱշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4][5][6]
Վախճանվել էհունիսի 15, 1938(1938-06-15)[4][1][7][…] (58 տարեկան)
Մահվան վայրԴավոս Ֆրաուենքիրխ[6]
Ազգությունգերմանացի
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
ԿրթությունԴրեզդենի տեխնիկական համալսարան
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, լուսանկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, դիզայներ, գծագրող, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Ոճէքսպրեսիոնիզմ[8][9] և expressionism?[10]
Ժանրդիմապատկեր[5], բնանկար[5], ժանրային նկարչություն[5], նյու[5], կենդանիների նկարչություն[5] և նատյուրմորտ[5]
Թեմաներգեղանկարչություն և Կերպարվեստ[11]
Ուշագրավ աշխատանքներFive women on the street?, Berlin Street Scene?, Marzella?, Lehrer Florian Bätschi mit Schulkindern?, Half-Length Nude with Hat?, Street, Berlin?, Street Scene?, Potsdam Square, Berlin?, Bridge over the Rhine in Cologne?, Alpine Kitchen?, Tinzenhorn - Zügencanyon near Monstein?, Wiesen bridge?, Archery?, Flock of sheep?, Tramway and train?, Artillerymen in the Shower?[12] և The Rider?
ԱնդամակցությունDie Brücke և Բեռլինի սեցեսիոն[13]
ՀայրErnst Kirchner?
Համատեղ ապրողDoris Große?, Erna Schilling?[14], Irene Altman? և Elsbeth Luebke?
Կայքernstludwigkirchner.com
ստորագրություն
Изображение автографа
 Ernst Ludwig Kirchner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էռնստ Լյուդվիգ Կիրխները ծնվել է 1880 թվականի մայիսի 6-ին Աշաֆենբուրգում, ինժեներ-քիմիկոս Էռնստ Կիրխների ընտանիքում։ 1901 թվականին ավարտել է Խեմնիցի գիմնազիան և ընդունվել Դրեզդենի Բարձրագույն տեխնիկական դպրոցի` ճարտարապետության ֆակուլտետ։ Այստեղ նա ծանոթացել է Ֆրից Բլեյլի հետ, ով կիսում էր գեղանկարչության հանդեպ ունեցած իր հետաքրքրությունները։ 1903-1904 թվականներին Կիրխները սովորել է Մյունխենի տեխնիկական համալսարանում, ինչպես նաև մասնավոր դասերի է հաճախել Ֆոն Դեբշիցի ու Օբրիստայի` կիրառական ու ազատ արվեստի կենտրոնում, որտեղ ստացել է ճարտարապետի վկայական։

1905 թվականին Դրեզդենի Բարձրագույն տեխնիկական դպրոցի չորս ուսանողներ` Էռնստ Լյուդվիգ Կիրխները, Ֆրից Բլեյլը, Էրիխ Հեկելը և Կառլ Շմիդտ-Ռոտլուֆը, հիմնում են «Կամուրջ» (գերմ.՝ Die Brücke) միությունը, որով էլ սկզբնավորվում է գերմանական էքսպրեսիոնիզմը։ Հունիսի 7-ը համարվում է միավորման հիմնադրման օրը։ Անվանումն առաջարկել է Հեկելը, իսկ խմբի գաղափարախոսը եղել է Կիրխները։ Նա ձևակերպել է ստեղծագործական միության դրույթները, որի գեղագիտության հիմնական սկզբունքը դարձել է մատերիալիզմի, ռեալիզմի, իմպրեսիոնիզմի և մոդեռն ոճի ժխտումը։

1906 թվականին Կիրխները գրել է ընկերության ծրագիրը։ 1907 թվականի ամռանը գերմանացի նկարիչ Մաքս Պեխշտայնի հետ մեկնել է Գոպելն, որտեղ շատ նկարել է։ 1908 թվականին աշխատել է Ֆեմարն կղզում։ 1909-1911 թվականներին նկարելու է մեկնել Մորիցբուրգի ջրավազաններ։ 1906 թվականի վերջերին հայտնվում են Կիրխների վրձնին պատկանող առաջին դիմանկարները, որոնցում պատկերված էր նրա կյանքի ընկերուհին` Դոդոն (Դորիս Գրոսե)։ Այս շրջանում նա իր համար նոր թեմա է բացահայտում` վարիետեն ու կրկեսը, որը մշակում է հետագա տարիներին[15]։

1910-1911 թվականներին մտնում է նկարիչների «Նոր սեցեսիոն» միության մեջ։ 1911 թվականին մենել է Բեռլին, որտեղ ծանոթացել է Էռնա Շիլինգի հետ. վերջինս դարձել է Կիրխների քաղաքացիական կինը։ Նույն ժամանակ Մաքս Պեխշտայնի հետ հիմնադրել է «Գեղանկարչության ժամանակակից ուսուցման» ինստիտուտը[15]։ Նրա գեղանկարչության մեջ ի հայտ են գալիս նոր թեմաներ` մեծ քաղաքի կյանքը, նրա փողոցները և ճարտարապետությունը, մարդկային տեսակները, որոնք բնորոշ են մայրաքաղաքին[16]։

 

1913 թվականին Կիրխների ներկայացրած «Կամուրջ գեղարվեստական միության քրոնիկան» հանգեցնում է խմբի փլուզմանը. Կիրխների ընկերների կարծիքով նա ոչ տեղին ամեն անգամ շեշտում էր իր դերը Կամուրջի ստեղծման գործում։ Արդյունքում նկարիչների մեջ տարաձայնություններ են առաջանում, որոնց հետևանքով Կիրխները լքում է միությունը։

1914 թվականին Կիրխները մասնակցում է Քյոլնի գեղարվեստական ցուցահանդեսին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա կամավոր մեկնում է ռազմաճակատ, սակայն արդեն երկու ամիս անց նրան ժամանակավորապես հեռացնում են ծառայությունից և բուժման համար տեղավորում հոգեբուժարանում։ Պատերազմը նկարչին թվում է «արյունոտ պարահանդես», և նա փորձում է խուճապը հաղթահարել ալկոհոլի ու թմրանյութերի միջոցով[17]։ 1915 թվականին նա բանակից զորացրվում է թոքերի հիվանդության պատճառով և ուղևորվում Քյոնինգշտայնի առողջարան։ 1917 թվականին ապրելու և բուժման նպատակով հաստատվում է Շվեյցարիայում և ապրում Դավոսի մոտ գտնվող Շտաֆելալպում։ Մինչև 1918 թվականի հոկտեմբերը բուժում է ստանում Կրոյցլինգենի առողջարանում։ 1918 թվականից հաստատվել է Դավոսի մերձակայքում գտնվող Ֆրանունկիրխե բնակավայրում` էքսպրեսիոնիստական ոճով նկարելով ալպյան բնապատկերներ[17]։

 
Կամուրջ միավորման անդամների խմբանկար, 1926-1927

1919-1920 թվականները Կիրխների համար բարենպաստ շրջան էր. նրա առողջությունը բարելավվում է, նա շատ է աշխատում, Գերմանիայում և Շվեյցարիայում կազմակերպվում են նրա աշխատանքների ցուցահանդեսներ։ 1922 թվականը դառնում է Լիզա Գույերի հետ համատեղ աշխատելու շրջանի սկիզբը։

1923 թվականին Կիրխները մեծ ցուցահանդես է կազմակերպում Բազելում։ Այդ ժամանակ նա աշխատում է բանաստեղծ Գեորգ Հայմի բանաստեղծական ժողովածուի նկարազարդումների շուրջ։ 1925-1926 թվականներին մեծ ճանապարհորդություն է կատարել Գերմանիայում։ 1929 թվականին Կիրխենը այցելել է Էսսեն, Բեռլին, Մայնի Ֆրանկֆուրտ։

1930 թվականին Կիրխները դարձել է Պրուսական արվեստների ակադեմիայի անդամ։ 1933 թվականին Բեռնում կայացել է նրա գործերի հետահայաց ցուցադրություն։ Այս ժամանակ Գերմանիայում իշխանության եկած նացիստները խիստ քննադատում են Կիրխներին ու նրա ընկերներին` նրանց գործերը հանելով թանգարաններից։ Կիրխները դա հիվանդագին է ընդունում, քանի որ «Կամուրջի» հիմնական նպատակներից մեկը գերմանական արվեստի զարգացումն էր[17]։

1937 թվականին նկարչի գործերը նացիստների կողմից դասվում են դեգեներատիվ արվեստի շարքին։ Նրա 639 աշխատանքներ հեռացվում են գերմանական թանգարաններից, մի մասը` ոչնչացվում։ Կիրխների 25 նկար ցուցադրվել է դեգեներատիվ արվեստի ցուցադրական հանդեսին, ինչը Հիտլերն անձամբ համարել է «ազգի վիրավորանք»։

1938 թվականին Կիրխները շարունակել է աշխատել, սակայն նրա ֆիզիկական ու հոգևոր առողջությունը զգալիորեն վատացել է։ 1938 թվականի հունիսի 15-ին հիվանդությունից տանջված և թմրանյութերի նկատմամբ հակում ունեցող նկարիչը ինքնասպանություն է գործել։ Նրա քաղաքացիական կինը` Էռնա Շիլինգը, իրավունք է ստացել մինչև իր մահը կրելու Կիրխների ազգանունը։

Ստեղծագործություն խմբագրել

 
Պոտսդամի հրապարակը Բեռլինում, 1914

Էռնստ Լյուդվիգ Կիրխները գեղանկարչության պատմության մեջ մտել է որպես 20-րդ դարի սկզբի գեղարվեստական կյանքի` էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Նրա նկարներն աչքի են ընկնում վառ գունապնակով, անկյունային ուրվագծերով, դրամատիկական ուժեղ լարվածությամբ[18]։ Գերմանացի արվեստագետ Նորբերտ Վոլֆի կարծիքով «հուզական լարվածությամբ Կիրխների աշխխատանքները գերազանցում են 20-րդ դարի մնացած նկարիչների գործերին»[19]։

Կիրխներն իր ստեղծագործական ճանապարհը սկսել է Վան Գոգի ու Անրի Մատիսի ազդեցությամբ[19]։ Նա շատ փորձարկումներ է արել և' վանգոգյան վրձնահարվածներով, և' մատիսյան գույներով` դրանով հանդերձ սովորելով պահպանել էքսպրեսիայի ու գիտակցության հսկողության հավասարակշռությունը[19]։ Բացի այդ` Կիրխները հետաքրքրություն է դրսևորել Աֆրիկայի ու Օվկիանիայի ժողովուրդների արվեստի նկատմամբ` նրանցից փոխառելով պրիմիտիվ արվեստի որոշ տարրեր։

1905 թվականի ամռանը Կիրխների արվեստում բեկումնային պահ է ի հայտ գալիս. հենց այդ ժամանակ նա և իր ընկերները դառնում են նոր շարժման հիմնադիրները։ Նրանց կողմից հիմնադրված «Կամուրջ» միության ծրագիրը կոչ էր անում արվեստի առաջադեմ մարդկանց միավորվելու ու գեղարվեստական հեղափոխական սկզբունքները կյանքի կոչելու[20]։ Սակայն երիտասարդ էքսպրեսիոնիստները, որոնք պայքարում էին դարն ապրած արվեստի դեմ, ամբողջովին չէին ժխտում անցյալի ժառանգությունը։ Նրանք բարձր էին գնահատում Դյուրերի, Լուկաս Կրանախ Ավագի, Մաթիաս Գրունեվալդի, պոստիմպրեսիոնիզմի, ֆովիզմի գործերը։

Աստիճանաբար ձևավորվում է Կիրխների սեփական ոճը։ Նա հրաժարվում է պատրանքային տարածությունից և ձգտում առարկաների հարթության, նրանց ոչ սովորական ձևափոխումների[21]։ Նրա կոմպոզիցիաները լցվում են կտրուկ գունային հակասություններով. նա ձգտում է ոճավորման և տեսողական միջոցների նվազեցման։ Նկարը նրա կարծիքով ոչ թե որոշակի առարկաների պատկերումն է, այլ ինքնուրույն էակ` գծերից ու գույներից կերտված, որը նման է իր բնորդներին այնքան, ինչքան անհրաժեշտ է պատկերի բանալին պահելու համար։

Կիրխների արվեստի հիմնական ժանրերից մեկը քաղաքային բնապատկերն է։ Դրանք տագնապալի են և հագեցած են պատուհասվող աղետի կանխազգացմամբ։ Լայն տարածում ունի «Պոտսդամի հրապարակը Բեռլինում» նկարը (1914), որը նկարված է սառը սև-կանաչ տոներով և պատկերում է բեռլինյան թեթևաբարո վարքի տեր կանանց։ Կանացի ուրվագծերի երկարացված համաչափությունները հատվում են մայթերի սուր եռանկյուններին ու պատերին. հետին պլանում կարմիր գծերով առանձնանում են Պոտսդամի կայարանի պատերը։ Խիստ, գորտեսկային ոճն արտացոլում է մեգապոլիսի ներքին էությունը։ Բնապատկերները Կիրխների ստեղծագործությունում հեռու են իդեալիստական պատկերացումներից. դրանցում զգացվում է որոշակի անորոշություն, տագնապ, ժամանակների ընդհատվող կապի զգացողություն[18]։ Տարիների հետ Կիրխներն ավելի քիչ է անդրադարձել կերպարների. նրա ոճը ձգտում էր աբստրակցինիզմի։

Հայտնի նկարներ խմբագրել

 
Սահնակների վրա, 1923
  • «Կանաչ տուն» 1907, Վիեննա, Ժամանակակից արվեստի թանգարան
  • «Մարսելա» 1909/10, Ստոկհոլմ, Ժամանակակից արվեստի թանգարան
  • «Քնած Միլի» 1911 Բրեմեն, Գեղարվեստի թանգարան
  • «Կնոջ նյու գլխարկով» 1911 Քյոլն, Լյուդվիգի թանգարան
  • «Կրկեսի հեծյալ» 1912 Մյունխեն, Նոր պինակոտեկ
  • «Երկու կանայք լվացքով» 1913 Մայնի Ֆրանկֆուրտ, Արվեստի ինստիտուտի քաղաքային պատկերասրահ
  • «Փողոց» 1913 Նյու Յորք, Ժամանակակից արվեստի թանգարան
  • «Ֆեմարնի ափեր» 1913 Դարմշտադտ, Հեսսենի թանգարան
  • «Ինքնադիմանկար» 1914 Բեռլին, Բրյուկե թանգարան
  • «Կանայք փողոցում» 1915 Վուպերտալ, Ֆոն դեր Հոյդտ թանգարան
  • «Վերելք Ալպերում» 1918/19 Սանկտ Գալեն, Արվեստի թանգարան
  • «Ինքնադիմանկար կատվով» 1920 Քեմբրիջ, Հարվարդի համալսարանի`արվեստի թանգարան
  • «Ալպյան կիրակի։ Ջրհորի մոտ» 1923/24 Բեռն, Արվեստի թանգարան
  • «Սրճարան Դավոսում» 1928 Կասել, Նոր պատկերասրահ
  • «Հեծյալ կին» 1931/32 Դավոս, Կիրխների թանգարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Ernst Ludwig Kirchner (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Ernst Ludwig KirchnerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кирхнер Эрнст Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
  7. 7,0 7,1 7,2 Ernst Ludwig Kirchner (նիդերլ.)
  8. http://vocab.getty.edu/page/ulan/500027704
  9. https://www.moma.org/artists/3115
  10. Encyclopædia Britannica
  11. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  12. https://www.smk.dk/article/oplev-nyt-tysk-hovedvaerk-med-en-omtumlet-historie/
  13. https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
  14. Ernst Ludwig Kirchner(1880-1938)Brücke Museum.
  15. 15,0 15,1 100 художников, 1999, էջ 64
  16. 100 художников, 1999, էջ 65
  17. 17,0 17,1 17,2 Норберт Вольф, 2006, էջ 56
  18. 18,0 18,1 Энциклопедия модернизма, 2002, էջ 103
  19. 19,0 19,1 19,2 Норберт Вольф, 2006, էջ 54
  20. Норберт Вольф, 2006, էջ 16
  21. Энциклопедия модернизма, 2002, էջ 102

Գրականություն խմբագրել

  • A. Boelke-Heinrichs, A. Czock, J. Dilling, B. Esser, A. Feise 100 художников XX века / Редактор Е.В. Белиоглов. — Челябинск: Урал LTD, 1999. — 210 с. — ISBN 5-8029-0037-7
  • Вольф Н. Экспрессионизм. — Москва: Арт-Родник, 2006. — С. 54-56. — 95 с.
  • Рычкова Ю.В. Энциклопедия модернизма. — Москва: ЭКСМО-Пресс, 2002. — С. 102-103. — 224 с. — ISBN 5-04-009359-4
  • A.Henze: Ernst Ludvig Kirchner.Leben und Werk, Stuttgart 1980
  • N.Wolf: Kirchner, Bonn 2003
  • D.Elger: Expressionismus, Köln 2007

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Լյուդվիգ Կիրխներ» հոդվածին։