Էուգենիուշ Սլուշկևիչ
Էուգենիուշ Սլուշկևիչ (նոյեմբերի 6, 1901[1][2], Jarosław, Jarosław County, Լեհաստան - օգոստոսի 28, 1981[1][2], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն և Թորուն, Toruń Voivodeship, Լեհաստան), լեհ լեզվաբան, հնդկագետ, հայագետ։ Տորունի համալսարանի պրոֆեսոր (1945), Վարշավայի համալսարանի հնդկական բանասիրության ամբիոնի վարիչ (1953 թվականից)։ Զբաղվել է հնդկական լեզվաբանության, բանասիրության և Հնդկաստանի պատմության հարցերով («Դիտողություններ «Ռամայանայի» խմբագրությունների պատմության ուսումնասիրման մասին», 1938, «Պետությունը և հասարակությունը հին Հնդկաստանում», 1949, «Բուդդան և իր ուսմունքը», 1965)։
Էուգենիուշ Սլուշկևիչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1901[1][2] Jarosław, Jarosław County, Լեհաստան |
Մահացել է | օգոստոսի 28, 1981[1][2] (79 տարեկան) Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն կամ Թորուն, Toruń Voivodeship, Լեհաստան |
Գերեզման | Cemetery of St. George in Toruń |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, արևելագետ, հնդկագետ, թուրքագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Թորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարան, Վարշավայի համալսարան և Լվովի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[3], արևելագիտություն[3], հնդկագիտություն[3], թյուրքագիտություն[3], հայկական բանասիրություն[3] և թարգմանչական գործունեություն[3] |
Ալմա մատեր | Լվովի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն[1][3] և սանսկրիտ[3] |
Եղել է գիտական ղեկավար | Tatiana Rutkowska? |
Eugeniusz Słuszkiewicz Վիքիպահեստում |
Գրել է նաև Լեհաստանի հայկական գաղթավայրերի պատմության, հայոց լեզվի, գրականության ու մշակույթի մասին թուրքերեն փոխառյալ բառեր հայերենում» («Ռոչնիկ Օրիենտալիստչնի», հ․ 14, 1939, հ․ 15, 1949), «Հայկական առածներ» («Պրոբլեմի», №5, 1960), «17-րդ դարի հայկական երեք փաստաթուղթ» (նույն տեղում, հ․ 27-28, 1964-1965), «Լեզվի հայոց համայնքի ավագների երդումը ըստ Սիգիզմունդ Ա-ի 1519 թվականին հաստասաւծ հին հայկական իրավական օրենսգրքի» (նույն տեղում, հ․ 30, 1966)]։
Կազմել է Լեհաստանի հայկական ձեռագրերի ցուցակը (1958)։ Լեհ հանրագիտական գրականության մեջ հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի], Մովսես Խորենացուն, Ներսես Շնորհալուն, Սայաթ-Նովային, Խաչատուր Աբովյանին, Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին և այլոց նվիրված հոդվածներով։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուգենիուշ Սլուշկևիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 433)։ |