Մարի Գել-Ման
Մարի Գել-Ման (անգլ.՝ Murray Gell-Mann [ˈmʌri ˈɡɛl ˈmæn,], սեպտեմբերի 15, 1929[1][2][3][…], Ստորին Մանհեթեն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 24, 2019[4][5][2][…], Սանտա Ֆե, ԱՄՆ[6]), ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Ավարտել է Յեյլի համալսարանը (1948)։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր (1956)։ Դաշտի քվանտային տեսության, տարրական մասնիկների և միջուկային ֆիզիկայի բնագավառում աշխատանքները էական նշանակություն են ունեցել ժամանակակից տեսական ֆիզիկայի զարգացման համար։ Գել-Մանը բացատրել է (ճապոնացի ֆիզիկոս Նիշիջիմայի հետ միաժամանակ) տարօրինակ մասնիկների հատկությունները։ Առաջարկել է տարրական մասնիկների ունիտար սիմետրիան, որը նույն նշանակությունն ունեցավ տարրական մասնիկների ֆիգիկայում, ինչ Մենդելեևի պարբերական օրենքը՝ քիմիայում։ Գել-Մանը առաջիններից մեկն էր, որ արտահայտեց տարրական մասնիկների քվարկային կառուցվածքի գաղափարը։ Արժանացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակի (1969)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Гелл-Ман Марри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Музей Соломона Гуггенхайма — 1937.
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 https://twitter.com/seanmcarroll/status/1131941028829679617
- ↑ 5,0 5,1 5,2 Murray Gell-Mann, Who Peered at Particles and Saw the Universe, Dies at 89 — 2019.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.nytimes.com/2019/05/24/obituaries/murray-gell-mann-died-.html
- ↑ 7,0 7,1 Notable Names Database — 2002.
- ↑ Finkbeiner A. K. Unwelcome advice? // Science / M. McNutt — AAAS, 2019. — Vol. 364, Iss. 6447. — P. 1222—1225. — ISSN 0036-8075; 1095-9203 — doi:10.1126/SCIENCE.364.6447.1222 — PMID:31249041
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 10,9 Математическая генеалогия — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1969/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Dannie Heineman Prize for Mathematical Physics — American Physical Society.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |