Անթոնի Մարսիալ

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Էնթոնի Մարտիալից)

Անթոնի Մարսիալ (ֆր.՝ Anthony Martial, դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2], Մասսի), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և Ֆրանսիայի հավաքականում։

Անթոնի Մարսիալ
ֆր.՝ Anthony Martial
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Մասսի
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 9
Պատանեկան կարիերա
2009 - 2012 Ֆրանսիա Օլիմպիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - 2013 Ֆրանսիա Օլիմպիկ 3 (0)
2013 - 2015 Ֆրանսիա Մոնակո 49 (11)
2013 - 2014   Ֆրանսիա Մոնակո B 4 (3)
2015 - ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 15 (5)
Ազգային հավաքական
2013 - ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 12 (4)
2015 - ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 2, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

«Օլիմպիկ Լիոն» խմբագրել

2009 թվականին 14-ամյա Մարսիալը ընդունվել է «Օլիմպիկի» ակադեմիա։ Նա թիմի կազմում 21 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ՝ 17 տարեկանում։ Թիմի առաջին կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ապեոլի» դեմ խաղում, 80-րդ րոպեին փոխարինելով Յասին Բենզյային[4][5]։

2013 թվականի փետրվարի 3-ին Մարսիալը իր դեբյուտն է նշել Լիգա 1-ում՝ «Այաչոյի» դեմ խաղում, 79-րդ րոպեին փոխարինելով Ռաշիդ Գեզալին[6]։

«Մոնակո» խմբագրել

2013 թվականի հունիսի 30-ին Մարսիալը տեղափոխվել է «Մոնակո»։ Տրանսֆերը արժեցել է 5 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Անթոնին իր դեբյուտն է նշել նոր թիմի կազմում՝ «Նանտի» դեմ խաղում, 63-րդ րոպեին փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին[7]։ Նոյեմբերի 30-ին Մարսիալը իր առաջին գոլն է խփել ֆրանսիական թիմի կազմում՝ «Ռենի» դեմ խաղում[8]։ 2014 թվականի հունվարի 27-ին Անթոնին իր պայմանագիրը երկարաձգել է մինչև 2018 թվականը[9]։

2014/15 մրցաշրջանում Մարսիալը դարձել է «Մոնակոյի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2015 թվականի մարտի 13-ին «Բաստիայի» դեմ խաղում Մարսիալը դարձել է դուբլի հեղինակ[10]։ 2014/15 մրցաշրջանում Մարսիալը առաջնությունում դարձել է 9 գոլի հեղինակ, ինչպես նաև 3 գոլի հեղինակ գավաթի խաղարկությունում։

2015 թվականի օգոստոսի 4-ին Անթոնին իր առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կայացած «Յանգ Բոյզի» դեմ խաղում[11]։

«Մանչեսթեր Յունայթեդ» խմբագրել

2015 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մարսիալով հետաքրքրվում էին անգլիական մի շարք ակումբներ, ինչպիսիք են՝ «Տոտենհեմը»[12], «Չելսին»[13] և «Արսենալը»[14]։ Բայց ի վերջո տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Մարսիալը 36 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»[15]։ Այս տրանսֆերը դարձավ պատմության մեջ ամենաթանկ տրանֆերը մինչև 20 տարեկանների հասակում։

Անգլիական թիմի կազմում իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 12-ին՝ «Լիվերպուլի» դեմ կայացած խաղում, 65-րդ րոպեին փոխարինելով Խուան Մատային։ Խաղն ավարտվեց 3:1 հաշվով[16]։ Սեպտեմբերի 20-ին «Սաութհեմտոնի» դեմ խաղում Մարսիալը դարձավ դուբլի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը անգլիական ակումբի կազմում[17]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մարսիալը իր դեբյուտը Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում նշել է 2013 թվականի օգոստոսի 13-ին՝ Գերմանիայի Մ21 հավաքականի դեմ խաղում[18]։ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Մարսիալը իր առաջին գոլն է խփել Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում՝ Ղազախստանի դեմ խաղում[19]։

Անձնական կյանք խմբագրել

Անթոնին ամուսնացած է, նրա կնոջ անունը Սամանտա է։ Նրանք ունեն մեկ երեխա՝ Տոտոն։

Ձեռքբերումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի փոխչեմպիոն (Մ19) - 2013

Անձնական խմբագրել

  • Goldn Boy-ի մրցանակակիր - 2015
  • ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - սեպտեմբեր 2015

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Օլիմպիկ Լիոն 2012/13 3 0 0 0 0 0 1 0 0 0 4 0
Արդյունք 3 0 0 0 0 0 1 0 0 0 4 0
Օլիմպիկ Լիոն B 2012/13 11 5 - - - - - - 0 0 11 5
Արդյունք 11 5 0 0 0 0 0 0 0 0 11 5
Մոնակո 2013/14 11 2 3 0 1 0 0 0 0 0 15 2
2014/15 35 9 3 2 3 1 7 0 0 0 48 12
2015/16 3 0 0 0 0 0 4 1 0 0 7 1
Արդյունք 49 11 6 2 4 1 11 1 0 0 70 15
Մոնակո B 2013/14 4 3 - - - - - - 0 0 4 3
Արդյունք 4 3 0 0 0 0 0 0 0 0 4 3
Մանչեսթեր Յունայթեդ 2015/16 15 5 1 0 2 1 6 2 0 0 24 8
Արդյունք 15 5 1 0 2 1 6 2 0 0 24 8
Կարիերայի արդյունք 82 24 7 2 6 2 18 3 0 0 113 31

Խաղերը և գոլերը Ֆրանսիայի ազգային հավաքականում խմբագրել

Ընդհանուր՝ 13 գոլ, 1 գոլ; 11 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. The Guardian.com, The Guardian — 1999. — ISSN 1756-3224; 1354-4322
  4. «Лион 2-0 Хапоэль К-Ш» (ռուսերեն). UEFA.com.
  5. «Olympique Lyon 2-0 Hapoel Ironi Kiryat Shmona» (անգլերեն). Transfermarkt.
  6. AC Ajaccio 3-1 Olympique Lyonnais
  7. «Nantes 0-1 Monaco» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 24.
  8. «Monaco: Une attaque Rivière-Martial contre Rennes» (ֆրանսերեն). Sports.fr. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  9. «Martial extends Monaco stay» (անգլերեն). FourFourTwo. 2014 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  10. «AS Monaco 3:0 SC Bastia» (անգլերեն). Transfermarkt.co.uk. 2015 թ․ մարտի 15.
  11. «AS Monaco 4:0 BSC Young Boys» (անգլերեն). Transfermarkt.co.uk. 2015 թ․ օգոստոսի 4.
  12. «Anthony Martial to Tottenham: Spurs target Monaco forward but unproven 19-year-old could prove a transfer risk at £18.2m» (անգլերեն). The Independent. 2015 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  13. «Anthony Martial to Chelsea: Blues make '£40m bid' for Monaco striker» (անգլերեն). The Independent. 2015 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  14. «Anthony Martial: Arsene Wenger reveals Arsenal kept tabs on 'exceptional talent' before £58m Manchester United transfer» (անգլերեն). The Independent. 2015 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  15. «Manchester United sign Anthony Martial from Monaco» (անգլերեն). ManUtd.com. 2015 թ․ սեպտեմբերի 1.
  16. «Man Utd 3-1 Liverpool» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 12.
  17. «Southampton 2-3 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 20.
  18. «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Германия (мол.) — Франция (мол.) 0:0.
  19. «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Франция (мол.) — Казахстан (мол.) 5:0. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին.
  20. «Joueur Anthony Martial» (անգլերեն). FFF.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթոնի Մարսիալ» հոդվածին։