Այաչչո

(Վերահղված է Այաչոից)

Այաչչո (ֆրանսերեն՝ Ajaccio Աժաքսյո), քաղաք Կորսիկա կղզում, Կորսիկա դեպարտամենտի (Ֆրանսիա) կենտրոնը։ Ունի 40,8 հազար բնակիչ (1968 թվական)։ Նավահանգիստ է և և երկաթուղային կայարան։ Զարգացած են ձկնորսությունը, նավաշինությունը, մարջանի հանույթը։ Քաղաքամերձ շրջանում զբաղվում են ցիտրուսային կուլտուրաների և ձիթենու մշակությամբ։ Հայտնի առողջարան է։

Քաղաք
Այաչչո
ֆր.՝ Ajaccio, կորսիկերեն՝ Aiacciu
Դրոշ Զինանշան
Flag of Ajaccio.png Blason ville fr Ajaccio.svg

Baie Ajaccio Porticcio.jpg
Կոորդինատներ: 41°55′36″ հս․ լ. 8°44′13″ ավ. ե. / 41.92667° հս․. լ. 8.73694° ավ. ե. / 41.92667; 8.73694
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասԿորսիկա
Մակերես82,03 կմ²
ԲԾՄ38 մ
Բնակչություն70 659 մարդ (հունվարի 1, 2017)[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս20000
Փոստային ինդեքսներ20000[2], 20167[2] և 20090[2]
Պաշտոնական կայքajaccio.fr
##Այաչչո (Ֆրանսիա)
Red pog.png
##Այաչչո (Կորսիկա)
Red pog.png

Համայնքի բնակիչները հայտնի են Ajacciens կամ Ajacciennes մականունով[3]: Նրանցից ամենահռչակվածը Նապոլեոն Բոնապարտն է, ով ծնվել է այս քաղաքում 1769 թվականին, և ում հայրական տունը՝ Maison Bonaparte-ը, ներկայումս թանգարան է: Նրա անունն է կրում Այաչչոյի միջազգային օդանավակայանը (Ajaccio Napoleon Bonaparte Airport)[4]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել