Լանչխութի շրջան
Լանչխութի շրջան (վրաց.՝ ლანჩხუთის მუნიციპალიტეტი՝ լանչխութիս մունիցիպալիտետի) երկրորդ մակարդակի վարչական միավոր Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի մեջ։
Լանչխութի շրջան վրաց.՝ ლანჩხუთის მუნიციპალიტეტი | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Մունիցիպալիտետ | ||||
Մտնում է | Գուրիայի մարզ | ||||
Ներառում է | 55 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Լանչխութ | ||||
Հիմնական լեզու | Վրացերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն | ||||
Բնակչություն (2014) | 31 486 (36 տեղ) | ||||
Խտություն | ( 1930 տեղ) | ||||
Ազգային կազմ | Վրացիներ | ||||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||||
Տարածք | 533 (48 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Ցածրագույն կետ | 0 մ | ||||
![]() | |||||
![]() | |||||
Հիմնադրված է | 19 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Գուրիա | ||||
Սահմանակցում է | Խոբիի մունիցիպալիտետ, Սենակիի մունիցիպալիտետ, Աբաշայի մունիցիպալիտետ, Չոխատաուրի շրջան, Օզուրգեթի շրջան, Փոթի և Սամտրեդիայի շրջան | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հապավում | GE.GU.LK | ||||
ISO 3166-2 կոդ | 35 | ||||
Հեռախոսային կոդ | (494) | ||||
Փոստային ինդեքսներ | 2800–2899 | ||||
lanchkhuti.gov.ge(վրաց.) | |||||
Պատմություն
խմբագրելՇրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։
1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։
1918-1921 թվականներին Լանչխութը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։
Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։
1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրաց.՝ გურიის მხარე)։ 2006 թվականին Լանչխութի շրջանն անվանափոխվում է որպես «Լանչխութի մունիցիպալիտետ»
Վարչական բաժանում
խմբագրելՎարչական կենտրոնը Լանչխութ քաղաքն է։ Շրջանը բաժանված է 16 սակրեբուլոյի, որոնցից 15-ը գյուղական են։ Վերջիններիս մեջ միավորված է 55 գյուղ՝
- Ախալոսփել
- Արչեուլ
- Ացանա
- Բաղլեբ
- Գագուր
- Գոմախուր
- Գուլիան
- Գվիմրալաուր
- Գրիգոլեթ
- Էծեր
- Լաշիսղելե
- Լեսա
- Խաջալիա
- Խիդմաղալա
- Խորեթ
- Ծղալծմինդա
- Կոկաթ
- Կոնճկաթ
- Ղելա
- Ղռմաղելե
- Ճալա
- Ճանճաթ
- Ճինաթ
- Ճղոնագորա
- Մամաթ
- Մաչխվարեթ
- Մոյեդան
- Ներքին Ակեթ
- Ներքին Շուխութ
- Ներքին Չիբաթ
- Նիգոյիթ
- Նիգվզիան
- Նինոշվիլի
- Շաթիր
- Չանչեթ
- Չոլաբարգ
- Չոչխաթ
- Չքուն
- Ջապանա
- Ջիխանջիր
- Ջունեծեր
- Ջունմերե
- Ջուրուղվեթ
- Սուփսա
- Տաբանաթ
- Տելման
- Վերին Ակեթ
- Վերին Շուխութ
- Վերին Չիբաթ
- Ցացխվիան
- Քվեդա Մամաթ
- Քվիան
- Օմփարեթ
- Օկվանե
- Օրագվե
Բնակչություն
խմբագրել2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի ապրում էր 38 600 մարդ[1].
2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 40 507 մարդ[2]։ Բնակչությունը նվազել էր արդեն 2014 թվականի 31 486 մարդ[3]։
Ազգություն | Տոկոս[4] |
---|---|
Վրացիներ | 98,89 % |
Ռուսներ | 0,50 % |
Հայեր | 0,32 % |
Ուկրաինացիներ | 0,11 % |
Հույներ | 0,04 % |
Ադրբեջանցիներ | 0,03 % |
Օսեր | 0,02 % |
Աբխազներ | 0,01 % |
Տրանսպորտ
խմբագրելՇրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։
Տնտեսություն
խմբագրելԼանչխութի շրջանը գտնվում է Սև ծովի ափին և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործություն, անասնապահություն և այգեգործություն։
Քաղաքային տնտեսությունը հիմնականնում կենտրոնացած է շրջկենտրոն Լանչխութում։
Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։ Տեսարժան վայրերից են Ջիխեթը, Օքոնի վանքը, Սուրբ Գեորգի և Սուրբ Փրկիչ եկեղեցիները և այլն։ Ամռանը շատերը հանգստանում են Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում ու լողափներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Оценка населения Грузии на 2004—2014 гг. по муниципалитетам по данным Департамента статистики Грузии Արխիվացված 2014-07-22 Wayback Machine (անգլ.)
- ↑ «Վրաստանի բնակչության մարդահամարի տվյալներ, 2002» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ http://pop-stat.mashke.org/georgia-ethnic-loc2014.htm georgia-ethnic- 2014