Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միություն

(Վերահղված է ՀամԼԿԵՄից)

Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միություն, ՀամԼԿԵՄ (ռուս.՝ Всесоюзный ленинский коммунистический союз молодёжи, ВЛКСМ, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), Կոմսոմոլ (ռուս.՝ Комсомол, Коммунистический Союз Молодёжи [Կոմունիստիչեսկիյ սոյուզ մոլոդյոժի, թարգ․՝ կոմունիստական ​​երիտասարդական միություն, կոմերիտմիություն] վանկային հապավումից), Խորհրդային ​​Միության Կոմունիստական ​​կուսակցության (ԽՄԿԿ) երիտասարդական կազմակերպություն։ Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում ներկայացվել է որպես ԽՄԿԿ երիտասարդական թև, չնայած պաշտոնապես եղել է անկախ կառույց։

Համամիութենական լենինյան
կոմունիստական երիտասարդական միություն
Всесоюзный ленинский
коммунистический союз молодёжи
ռուս.՝ Ленинский Коммунистический Союз Молодежи
Изображение логотипа
Տեսակերիտասարդական քաղաքական կազմակերպություն և կոմունիզմ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ՀապավումՀամԼԿԵՄ
Կարգախոս«Կոմսոմոլ՝ կուսակցության մարտական ռեզերվը»
ՀաջորդողՌուսաստանի կոմունիստական ​​երիտասարդական լիգա
ՀիմնադրվածՀոկտեմբերի 29, 1918
ԼուծարվածՍեպտեմբերի 28, 1991
Գլխադասային գրասենյակԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ՏարածաշրջանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Գլխավոր քարտուղարՎլադիմիր Լենին
ԳաղափարախոսությունՄարքսիզմ-լենինիզմ
Կոմունիզմ
Տպագրական մարմինԿոմսոմոլսկայա պրավդա
Անվանված էՎլադիմիր Լենին
Վերադաս կազմակերպությունКПСС.svg Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
Կամավորներ42 010 065
Պարգևներ
Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կարմիր դրոշի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Հիմնադրվել է 1918 թվականի հոկտեմբերի 29-ին, Համառուսաստանյան բանվորա-գյուղացիական երիտասարդության առաջին համագումարի ժամանակ, որպես Ռուսաստանի կոմունիստական ​​երիտասարդական միություն (ՌԿԵՄ, Российский коммунистический союз молодёжи, РКСМ)[1]։ 1922 թվականին՝ ԽՍՀՄ կազմավորվամբ, կազմակերպությունը ձեռք բերեց համամիութենական կարգավիճակ։ 1924 թվականին ՌԿԵՄ-ին կցվեց Վլադիմիր Լենինի անունը։

1977 թվականի դրությամբ ՀամԼԿԵՄ-ն ունեցել է ավելի քան 36 միլիոն անդամ՝ 14-28 տարեկան[2]։ 9-15 տարեկան երեխաների համար գործել է Համամիութենական պիոներական կազմակերպությունը, իսկ 7-9 տարեկանների համար՝ Հոկտեմբերիկների խմբերը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Рогозин отметил важную роль комсомола в развитии советской космической промышленности» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2020-01-08 
  2. Комсомольцы, избранные в руководящие органы ВЛКСМ, могли состоять в организации до достижения возраста 35 лет.
  3. Britannica Komsomol article

Արտաքին հղումներԽմբագրել