Էդուարդ «Նեդ» Ալլեյն (անգլ.՝ Edward "Ned" Alleyn, սեպտեմբերի 1, 1566, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա - նոյեմբերի 25, 1626(1626-11-25)[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի դերասան, որը եղել է Եղիսաբեթյան թատրոնի առաջատար դերասաններից մեկը և Աստծո շնորհի քոլեջի հիմնադիրը Դուլվիչում:

Էդուարդ Ալլեյն
անգլ.՝ Edward Alleyn
Edward alleyn.jpg
Ծնվել էսեպտեմբերի 1, 1566
ԾննդավայրԼոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա
Վախճանվել էնոյեմբերի 25, 1626(1626-11-25)[1] (60 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱմուսինConstance Donne?[2]
Edward Alleyn Վիքիպահեստում

ՄանկությունԽմբագրել

 
Էդվարդ Ալլեյնի արձանը Դուլվիչ գյուղում, քանդակագործ՝ Լուիզ Սիմսոն, 2005
 
Էդվարդ Ալլեյնի գերեզմանաքարը Դուլվիչ գյուղում (եկեղեցուց դուրս է բերվել այս վիճակով 1925 թվականին)

Ալլեյնը ծնվել է 1566 թվականի սեպտեմբերի 1-ին Բիշոփսգեյթում (Լոնդոն), ինչպես նշված է «Biographia Britannica»-ում որպես հետևություն Ալլեյնի ստեղծագործություներից: Ալլեյնը մի քանի անգամ օրագրում գրանցել է իր ծննդյան ամսաթիվը, բայց երբեք հստակ չի ներկայացրել Բիշոփսգեյթը՝ որպես իր ծննդավայր։ Սուրբ Բոտոլֆի ծխական գրանցամատյաններում արձանագրվել է, որ նա մկրտվել է իր ծննդյան հաջորդ օրը: Էդվարդ Ալլեյնը եղբայրներից կրտսերն էր․ ունեցել է երեք եղբայր՝ Ջոն, Ուիլյամ և Էդուարդ: Հայրը եղել է հյուրանոցատեր և դռնապան Եղիսաբեթ I թագուհու օրոք, իսկ մայրը՝ Մարգարեթ Թաունլին, եղել է Ջոն Թաունլիի դուստրը[3][4]։ Նրա մոր կապը Լանկաշիր Թաունլի ընտանիքի հետ որոշ չափով առեղծված է. Ալլեյնն ասել է, որ նա Թաունլիների Ջոն Թաունլիի դուստրն էր, բայց Թաունլիի տոհմածառի վերաբերյալ առկա տեղեկությունները չեն հաստատում դա[4]։ Այն դպրոցը, որտեղ Ալլեյնն է սովորել, 1884 թվականին ստացել է իր անունը[5]։ Նա մկրտվել է Բիշոփսգեյթի Սուրբ Բոտոլֆ եկեղեցում՝ առանց եպիսկոպոսի: Նա ժամանակակիցներին հայտնի էր որպես «Նեդ», իսկ նրա ազգանունն արտասանվում է Ալլեն կամ Ալլեյն:

Դերասանական կարիերաԽմբագրել

Էդվարդ Ալլեյնը եղել է չորս տարեկան, երբ հայրը մահացել է: Մայրն ամուսնացել է Բրաուն անունով դերասանի հետ: Ալլեյնը, մեծանալով դերասանի տանը, ենթադրաբար մեծացել է թատերական մշակույթի միջավայրում[6]։ Հայտնի չէ, թե երբ է նա սկսել հանդես գալ որպես դերասան, բայց 1583 թվականին նրա անունը եղել է կոմս Վուսթերի դերասանների ցուցակում[7]։ Էդվարդ Ալլեյնը հանրության կողմից գնահատվել է որպես իր ժամանակի առաջատար դերասան[8], իսկ նրա միակ մրցակիցը եղել է Ռիչարդ Բյորբեջը[9]։

Էդվարդ Ալլեյնը կատարել է գլխավոր դերեր Քրիստոֆեր Մառլոյի հայտնի պիեսներից երեքում՝ «Ֆաուստուս», «Թամբուրլայն» և Բարաբաս («Մալթայի հրեան»)։ Այդ դերերը հավանաբար գրվել են հատուկ Ալլեյնի համար։ Էդվարդ Ալլեյնը հայտնի է եղել ֆիզիկական տվյալներով և թիմի հետ աշխատելու ունակությամբ։ Նրա բեմական կյանքի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հատուկ Ալլեյնի համար գրված դերերից են Օրլանդոյի դերը Ռոբերտ Գրինի «Օրլանդո Ֆուրիոզո» պիեսում և հավանաբար Հիերոնիմոյի դերը Թոմաս Քիդի «Իսպանական ողբերգություն» պիեսում[10]։ Համարվում է, որ ներկայում չպահպանված այլ պիեսների բեմադրություններում Ալլեյնը կատարել է գլխավոր դերեր, այդ թվում խաղացել է Ջորջ Փիլի պիեսներում, ինչպիսին է «Ալկազարի ճակատամարտը»[11]։ Անձնական նամակում նա ծաղրել է ինքն իրեն որպես «ֆուստիան թագավոր»[12]։

1593 թվականին Ալլեյնը և իր մյուս խաղընկերները շրջել են Անգլիայի նահանգներում, ներառյալ գյուղական վայրերը և, ըստ երևույթին, այդքան էլ փող չէին վաստակում ճանապարհորդելու համար: Այն ժամանակ բուբոնային ժանտախտն կոտորած է առաջացրել Լոնդոնում, բայց Ալլեյնը և մյուս դերասանները պատրաստ էին ռիսկի դիմել՝ իրենց առողջությունը զոհելով թատերախմբի հաջողության և հավանաբար նաև անձնական ֆինանսական կայունության համար՝ մնալով Լոնդոնում[13]։ Այս շրջագայությանը մասնակցել են «լորդ Սթրեյնջի ծառաներ» և «լորդ Ադմիրալի ծառաներ» դերասանական խմբերը, որոնց հետ նա կապ ուներ: Շրջագայությունը հասել է մինչև Բրիստոլ, Շրուսբերի, Չեստեր և Նյու Յորք[4]։

Ալլեյնը կարիերան ավարտել է իր համբավի գագաթնակետին՝ շուրջ 1598 թվականին, և նշվում է, որ Եղիսաբեթ թագուհին խնդրել է նրան վերադառնալ բեմ, ինչը նա արել է 1604 թվականին՝ թագուհու մահվանից մեկ տարի անց։ Բենջամին Ջոնսոնը գովերգել է Ալլեյնի դերասանական տաղանդը[14]։ Թոմաս Նեշը նույնպես (Pierce Penniless, 1593) հայտնել է իր հիացմունքը՝ նրան դասելով անգլիական դերասանների քառյակում Ջոն Բենթլիի, Ուիլյամ Նելի և ծաղրածու Ռիչարդ Թարթլոնի հետ միասին[4], մինչդեռ Թոմաս Հեյվուդը նրան անվանել է «աննկարագրելի», «դերասաններից լավագույն», «Պրոտևս ձևերի տեսանկյունից և Ռոսցիուս լեզվի տեսանկյունից»: Թոմաս Ֆուլերն իր «Արժանավոր մարդիկ» աշխատանքում ավելի ուշ գրել է, որ Ալլեյն այնպես էր մտնում դերի մեջ, որ ուզում էր դառնալ նրա մի մասը[8]։

Չնայած Ալլեյնն իր հարստության զգալի մասը ձեռք էր բերել ամուսնության շնորհիվ, բայց նա շատ է վաստակել նաև իր դերասանական կարիերայի շնորհիվ և ձեռք է բերել մեծ կալվածք Սասեքսում:

ԲիզնեսԽմբագրել

Ալլեյնն իր աներոջ՝ Ֆիլիպ Հենսլոուի հետ զբաղվել է բիզնեսով և հարստացել: Նա եղել է Հենսլոուի ձեռնարկությունների համասեփականատեր և, ի վերջո, մի քանի շահութաբեր թատրոնների, հասարակաց տների միանձնյա սեփականատեր: Դրանց թվում են եղել «Վարդը» ((անգլ.՝ The Rose)) թատրոնը Բենքսայդում, Փարիզյան պարտեզը և Ֆորտունա թատրոնը Ֆինսբերի-Ֆիլդսում: «Ֆորտունա» թատրոնը կառուցվել է Ալեյնի և Հենսլոուիի համար 1600 թվականին՝ մրցակից «Գլոբուս» թատրոնի գետից հարավ բացվելուց մեկ տարի անց, որն ուներ քառակուսի տեսք[15]։ Այն իրենց ձեռքն են վերցնում Ադմիրալի մարդիկ, որոնց գլխավորողներից էր Ալլեյնը[8]։

Ալլեյնը Հենսլոուի հետ միասին զբաղեցրել է «արջերի, ցուլերի և շների թագավորական խաղերի վարպետի» պաշտոնը: Որոշ դեպքերում նա անձամբ ղեկավարել է մարզաձևը, և Ջոն Սթոունն իր «Տարեգրություններ»-ում պատմում է, թե ինչպես է Ալլեյնը առյուծին տապալել Հակոբ I-ի առաջ Լոնդոնի աշտարակում:

Քոլեջի հիմնադիրԽմբագրել

Ալլեյնի կապը Դալվիչի հետ սկսվել է 1605 թվականին, երբ նա գնել է Դալվիչի կալվածքը սըր Ֆրենսիս Քալթոնից: Հողատարածքը, որն Ալլեյնի ձեռքն է անցել 1614 թվականից ոչ շուտ, ձգվել է Սիդենհեմ Հիլլից, որի գագաթին այժմ կանգնած է «Crystal Palace» հեռուստատեսային փոխանցման աշտարակը՝ մինչև զուգահեռ լեռնակատարը՝ Լոնդոնից երեք մղոն հեռավորության վրա։ Այն իր մի քանի բաժիններով հայտնի է որպես Հերն Հիլլ, Դենմարկ Հիլլ և Չեմպիոն Հիլլ: Ալլեյնն այդ մեծ կալվածքը ձեռք է բերել ավելի քան 35,000 ֆունտով: Նա սկսել է Դալվիչում Աստծո շնորհի քոլեջը կառուցելու գործը[8]:

Դալվիչի քոլեջի հիմնադրման հետ կապված կա մի լեգենդ, որը Ալլեյնի նվերը կապում է տեսիլքի հետ: Անգլիացի անտիկվար Ջոն Օբրին առաջինն է գրել լեգենդի մասին՝ ասելով.

«Պարոն Ալլեյնը, լինելով ողբերգակ, և Շեքսպիրի նշանավոր պիեսներից շատերի օրիգինալ դերասաններից մեկը, ներկայացումներից մեկում կատարում էր դևի դեր, նա վեց հոգու հետ անակնկալի են բերում Սատանայի հատնությամբ, որն այնպես է ազդում դիտողների երևակայության վրա, որ ինքը խոստանում է, որ կկատարի այն Դալվիչում»[16]

։

Աշխատանքներն ավարտվել են 1617 թվականին, բացառությամբ կանոնադրության կամ միավորման մասին ակտի՝ իր հողերում մորթմեյնի ստեղծման համար։ Հետաձգումները տեղի են ունեցել Աստղային պալատում, որտեղ լորդ կանցլեր Բեկոնը ճնշում է գործադրել Ալլեյնի վրա՝ նպատակ ունենալով առաջարկվող նվիրաբերության մի մասըն ապահովել Օքսֆորդում և Քեմբրիջում դասախոսության պահպանման համար: Բեկոնի մոտեցումը համահունչ էր բարեգործական հիմքերի ազդեցության վերաբերյալ նրա թերահավատությանը, համեմատած այն սխեմայի հետ, որն առաջ են քաշել սըր Հենրի Սևիլը և սըր Էդվին Սանդիսը, որոնք կարիք ունեին միջոցների[17]: Ի վերջո Ալլեյնն ի կատար է ածել իր մտադրությունը, և Դալվիչի Աստծո շնորհի քոլեջը հիմնադրվել է՝ ապահովելով այն Ջեյմս I-ի՝ 1619 թվականի հունիսի 21-ի արտոնագրով: Դպրոցի շինարարությունն սկսվել է 1613 թվականին[8]։

Ասում են, թե Դալվիչի քոլեջը կառուցվել է որպես Աստծուն ուղղված երախտիք Ալեյյնի դերասանական ունակությունների և գործնական հարաբերություններում նրա հաջողությունների համար։ Հիմնադրման ժամանակ Ալլեյնը չի եղել իր իսկ հիմնադրամի անդամ, սակայն ղեկավարել և վերհսկել է նրա գործունեությունն՝ օգտագործելով արտոնագրով իրեն տրված լիազորությունները։ Օրագրի հիման վրա կարելի է եզրակացնել, որ նա խորապես մասնակցել է քոլեջի կյանքին։ Տղաներին նա ներգրավել է պատահական թատերական ներկայացումներում, օրինակ՝ 1622 թվականի հունվարի 6-ի տոնական միջոցառման ժամանակ տղաները ներկայացրել են պիես[8]։

1882 թվականին Աստծո շնորհի քոլեջը իրավանբանորեն բաժանվել է երեք դպրոցների՝ Դալվիչ քոլեջ, Ջեյմս Ալլեյնի աղջիկների դպրոց և Ալլեյնի դպրոց։ Դալվիչ քոլեջը ընդլայնվել է միջազգային մակարդակով (Չինաստան, Սինգապուր և Հարավային Կորեա)[18]։

ԱմուսնություններԽմբագրել

Ալլեյնը Բիշոփսգեյթում իր ունեցվածքը ժառանգել է հորից: 1592 թվականի հոկտեմբերի 22-ին նա ամուսնացել է Ջոան Վուդվորդի՝ Ֆիլիպ Հենսլոուի խորթ դստեր հետ։ Ջոանը մահացել է 1623 թվականի հունիսի 28-ին և թաղվել Աստծո շնորհի Քրիստոսի մատուռում։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Ալլեյնն ամուսնացել է Կոնստանցիայի՝ բանաստեղծ և Սուրբ Պողոսի տաճարի դեկան Ջոն Դոնի դստեր հետ[8]: Ալլեյնը երեխաներ չի ունեցել։ Կոնստանցիան Ալլեյնի մահվանից հետո՝ 1630 թվականին, ամուսնացել է Սամուել Հարվիի հետ[4]։

Մահ և հուշարձանԽմբագրել

Ալլեյնը մահացել է 1626 թվականի նոյեմբերին և թաղվել իր հիմնադրած քոլեջի մատուռում, որը հայտնի է որպես Աստծո շնորհի Քրիստոսի մատուռ: Նոյեմբերի 3-ին Ալլեյնը գրի է առել իր վերջին կամքն ու կտակը: Նրա տապանաքարին որպես նրա մահվան օր նշված է 21-ը: Ալլեյնին թաղել են նոյեմբերի 25-ին: Նրան թաղել են եկեղեցու մեջ, բայց նրա հուշաքարը 1925 թվականին դուրս է բերվել եկեղեցուց՝ հետագա քայքայումը կանխելու համար: Նրա մարմինը մնացել է թաղված եկեղեցու ներսում:

Մայր տաճարում, որը ժամանակին եղել է ծխական եկեղեցի ինչպես թաղամասի, այնպես էլ «Կլինկ Լթբերթիի» համար, և որտեղ հիմնվել է նրա բիզնես գործունեության մեծ մասը, կա նրա հիշատակին նվիրված պատուհան: Դերասանի դիմանկարը ցուցադրվում է Դալվիչի պատկերասրահում[8]:

Ալլեյնը առանձնացող կերպար է 16-րդ դարի դրամատուրգիայում, որովհետև պահպանվել է նրա մասնավոր գրությունների մեծ հավաքածու: Դրանք հրատարակվել են 1843 թվականին «Ալեյնի թղթեր» խորագրով և գիտնական-կեղծարար Ջոն Փեյն Քոլլիերի խմբագրությամբ։ Նա նաև մասնագիտական ​​հարաբերություններ է հաստատել կրոնական և քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք էին Ֆրենսիս Բեկոնը և սըր Հուլիուս Կեսարը (դատավոր)

Կերպարը մշակույթումԽմբագրել

Ալլեյնը որպես հերոս հայտնվում է 1998 թվականին նկարահանված «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում, որտեղ նրան մարմնավորել է Բեն Աֆլեքը: Նա պատկերված է որպես եսակենտրոն, բայց հարգված դերասան, որը համաձայնում է խաղալ Մերկուցիոյի դերը «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունում այն բանից հետո, երբ նրան ասում են, որ պիեսի վերնագիրը «Մերկուցիո» է (հոլիվուդյան կարծրատիպային աստղի ակնհայտ պարոդիա): Ֆիլմի երկխոսություններում հիշատակվում են Ալլեյնի գավառական շրջագայությունը Ադմիրալի ծառաների հետ և նրա հայտնի դերերը Մառլոյի պիեսներում (ինչպես և Շեքսպիրի «Հենրի VI» պիեսում): Նա ներկայացվել է որպես այն անձը, որը Շեքսպիրին խորհուրդ է տվել փոխել պիսեի վերնագիրը՝ այն կոչելով «Ռոմեո և Ջուլիետ», որովհետև նրանք են պիեսի կիզակետում:

Ալլեյնը հայտնվում է «Ուիլ» հեռուստասերիալում, որտեղ նրան մարմնավորել է Հենրի Լլոյդ-Հյուզը: Նա նաև հայտնի է որպես վամպիրի վարպետ Քերրի Վոնի «Քիթին գողանում է շոուն» (անգլ.՝ Kitty Steals the Show) ֆանտաստիկ վեպում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Kindred Britain
  3. Collier J. Payne (2016-04-21)։ Memoirs of Edward Alleyn։ էջեր 2–3 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Dictionary of National Biography; Alleyn, Edward (DNB00).
  5. Gazetteer of Dulwich Roads and Place Names at the Dulwich society Accessed 2010
  6. Collier J. Payne (2016-04-21)։ Memoirs of Edward Alleyn։ London։ էջ 3 
  7. E. K. Chambers, The Elizabethan Stage, Oxford, Clarendon Press, 1923; Vol. 2, p. 224.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Chisholm, 1911
  9. Shakespeare's Actors (1) :: Life and Times :: Internet Shakespeare Editions. Internetshakespeare.uvic.ca (2011-01-04). Retrieved on 2013-08-24.
  10. Michael Hattaway, Elizabethan Popular Theatre: Plays in Performance (2005), p. 91.
  11. Early Modern Literary Studies Special Issue 16 (October, 2007) 9.1–19 Annaliese Connolly . "Peele's David and Bethsabe: Reconsidering Biblical Drama of the Long 1590s". Extra.shu.ac.uk (2007-08-01). Retrieved on 2013-08-24.
  12. Andrew Gurr, The Shakespearean Stage, 1574–1642 (1992), p. 90.
  13. Collier J. Payne (2016-04-21)։ Memoirs of Edward Alleyn։ London։ էջ 37 
  14. Epigrams, No. 89.
  15. Historic London: The Rose Theatre Archived 25 April 2017 at the Wayback Machine.. Britannia.com. Retrieved on 2013-08-24.
  16. Aubrey John, Barber Richard (1982)։ Brief Lives։ Woodbridge SFK: Boydell։ էջ 18։ ISBN 9780851152066։ Վերցված է նոյեմբերի 24, 2016։ «john aubrey edward alleyn devil apparition.» 
  17. Lisa Jardine and Alan Stewart, Hostage to Fortune: The Troubled Life of Francis Bacon 1561–1626 (1998), p. 422.
  18. «Dulwich International – About – Dulwich College»։ www.dulwich.org.uk։ Վերցված է 2016-04-21 

ԱղբյուրներԽմբագրել

  • Chisholm, Hugh, ed. (1911). "Alleyn, Edward". Encyclopædia Britannica. 1 (11th ed.). Cambridge University Press. p. 694.

ԳրականությունԽմբագրել

  • S. P. Cerasano, Edward Alleyn's 'Retirement' 1597–1600, Medieval and Renaissance Drama in England, 10 (1998), pp. 98–112.
  • S. P. Cerasano, Edward Alleyn, the new model actor, and the rise of the celebrity in the 1590s, Medieval and Renaissance Drama in England (2005), pp. 47–58.
  • David Mateer, Edward Alleyn, Richard Perkins and the Rivalry Between the Swan and the Rose Playhouses, The Review of English Studies 2009 60(243): pp. 61–77.