Ռիչարդ Բըրբեջ
(Վերահղված է Ռիչարդ Բյորբեջից)
Ռիչարդ Բըրբեջ (անգլ.՝ Richard Burbage, հունվարի 6, 1567 կամ հունվարի 7, 1567[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - մարտի 13, 1619[2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի դերասան։ Համարվել է Վերածննդի դարաշրջանի անգլիական թատրոնի խոշորագույն դերասաններից, Ուիլյամ Շեքսպիրի գործակիցը «Լորդ սենեկապանի սպասավորները» թատերախմբի կազմում։ Հատկապես Բըրբեջի համար Շեքսպիրը գրել է Ռիչարդ III-ի, Համլետի, Օթելլոյի, Լիրի, Մակբեթի, Պրոսպերոյի և շատ այլ դերեր։
Ռիչարդ Բըրբեջ անգլ.՝ Richard Burbage | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1567 կամ հունվարի 7, 1567[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 13, 1619[2][3] (52 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ժամանակակիցների վկայությամբ Բըրբեջն ունեցել է դերասանական մեծ վարպետություն, բեմական վերամարմնավորման բարձր արվեստ և հարուստ դիմախաղ։ Եղել է նաև գեղանկարիչ (պահպանվել է «Կնոջ դիմանկարը»)։
Գրականություն
խմբագրել- Scott McMillin, The Elizabethan Stage and "The Book of Sir Thomas More," Ithaca, N.Y., Cornell University Press, 1987; pp. 61–3.
- F. E. Halliday, A Shakespeare Companion 1564-1964, Baltimore, Penguin, 1964; p. 77.
- Andrew Gurr, The Shakespearan Stage 1574–1642, third edition, Cambridge, Cambridge University Press, 1992; p. 91.
- Бёрджес. Э. Уильям Шекспир. Гений и его эпоха. — М.: Центрполиграф. 2001.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Электронная энциклопедия Мир Шекспира (ռուս.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բըրբեջ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 458)։ |