Քվինտուս Ռոսցիուս Գալլուս
Քվինտուս Ռոսցիուս Գալլուս (լատին․՝ Quintus Roscius Gallus, մ.թ.ա. 130-62), հռոմեացի դերասան։
Քվինտուս Ռոսցիուս Գալլուս | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 126 |
Ծննդավայր | Հին Հռոմ |
Մահացել է | մ. թ. ա. 62 |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | դերասան և թատրոնի դերասան |
Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
Ռոսցիուսը իր ժամանակի խոշորագույն դեմքերից է արվեստում։ Ծագումով ստրուկ էր, օժտված ֆիզիկական գեղեցկությամբ և միմիկայի արտասովոր ընդունակությամբ։ Նա ունեցել է իր դերասանական դպրոցը, որը տվել է տաղանդավոր դերասաններ։
Ռոսցիուսը արժանացել է հռոմեական հասարակության համակրանքին և վայելել է մեծ հեղինակություն։ Նրան դատական գործի կապակցությամբ պաշտպանել է Կիկերոնը։ Ռոսցիուսը իր փայլուն տաղանդով կարողացավ հռոմեական հասարակության մեջ բարձրացնել դերասանի կոչումը։ Ռոսցիուսը պայքարեց դիմակով բեմ դուրս գալու օգտին, որին դեմ էր հռոմեական արիստոկրատիան։
Պոլոնիուսը նրա տարեկան հոնորարը համարել է 500.000 սեստերց, իսկ Կիկերոնը նրա 10 տարվա ստանալիքը համարում է 6.000.000 սեստերց[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Առաքելյան (1975). Հռոմեական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 44-46.