Թոմաս Նեշ (անգլ.՝ Thomas Nashe, նոյեմբեր 1567, Լոուստոֆտ, Սուֆոլք, Անգլիա[1] - 1601[2][3][4][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Եղիսաբեթյան դարաշրջանի անգլիացի առաջատար արձակագիր, բարոկկո գրականության նախակարապետներից մեկը։ Հանդես է եկել նաև որպես հրապարակախոս, դրամատուրգ և պամֆլետների հեղինակ[6]։ Առավել հայտնի ստեղծագործություններից է «Տարաբախտ ճանապարհորդը» (անգլ.՝ The Unfortunate Traveller) վեպը[7]։

Թոմաս Նեշ
Ծնվել էնոյեմբեր 1567
ԾննդավայրԼոուստոֆտ, Սուֆոլք, Անգլիա[1]
Վախճանվել է1601[2][3][4][…]
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Գրական անունCutbert Curriknave[5], Cutbert Curry-Knave[5], Marphoreus[5] և Philopolites[5]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, վիպասան և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներSummer's Last Will and Testament?
 Thomas Nashe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Նեշը ծնվել է 1567 թվականի նոյեմբերին Լոուստոֆտում, սաֆֆոլկական քահանա Վիլյամ Նեշի ընտանքիում։ 1586 թվականին ավարտել է Քեմբրիջի Սուրբ Ջոնի քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան[8]։ 1588 թվականին մեկնել է Լոնդոն, որտեղ մոտիկից շփվել է այլ «խելացի համալսարանականների»՝ Ռոբերտ Գրինի և Մառլո Քրիստոֆերի հետ։ Վերջինիս հետ համատեղ աշխատել է Դիդոնեի մասին պատմող ողբերգության վրա։ Թոմաս Նեշն իր կյանքն անցկացրել է ծայրահեղ աղքատության մեջ, չնայած հայտնի է, որ նրան հովանավորել է լորդ Ջորջ Քերին՝ Եղիսաբեթ թագուհու բարեկամը։

1952 թվականին հրատարակվել է Նեշի «Փիրս Անգրոշի խնդրանքը սատանային» (անգլ.՝ Pierce Penniless, His Supplication to the Divell)[9] ստեղծագործությունը, որը վերահրատարակվել է 1593 և 1595 թվականներին[10], իսկ 1594 թվականին թարգմանվել է ֆրանսերեն[11][12]։ Նրա երգիծական տեքստը կառուցված է Ռաբլեի ավանդույթներով և լի է խոսակցական արտահայտություններով ու բարդ կազմություն ունեցող նորաբանություններով։ Սատիրան ուղղված է Գրինի գրական հակառակորդների՝ Գաբրիել Հարվիի և նրա եղբայրների դեմ։ Զուրկ չլինելով սրամտությունից՝ Նեշի ու Հարվիի բանավեճը շարունակել է գրքից գիրք մինչև 1599 թվականը, երբ Քենթերբերիի արքեպիսկոպոսը արգելել է տպագրել երկուսի աշխատանքները։

Անգլիական գրականության մեջ Թոմաս Նեշի առավել նշանակալի ներդրումը «Տարաբախտ ճանապարհորդը, կամ Ջեք Ուիլտոնի կյանքը» (անգլ.՝ «The Unfortunate Traveller. or, The life of Jacke Wilton») (1594) ստեղծագործությունն է[13], որը դարձել է առաջին խաբեբայապատում վեպն Անգլիայում։ Նրա գործողությունները բաժանվում են տարբեր դիպվածների, որոնք ոգեշնչված են 16-րդ դարի սկզբի իրական իրադարձություններից։ Գրքում մտացածին հերոսների կողքին ներկայացված են նաև իրական դեմքեր՝ Մարտին Լյութերը, Էրազմ Ռոտերդամցին, Թոմաս Մորը։

Թոմաս Նեշի և Բենջամին Ջոնսոնի հաատեղ գրած «Շների կղզի» (անգլ.՝ The Isle of Dogs, 1597) երգիծական պիեսի բեմադրությունը ցնցել է Լոնդոնի թատերական աշխարհը։ Այս պիեսի բովանդակության ստույգ հայտնի չէ,սակայն այն արժանացել է թագուհու զայրույթին այնպես, որ Ջոնսոնը հայտնվել է վանդակաճաղերի հետևում, իսկ Նեշը հազիվ է հասցրել մայրաքաղաքից փախչել Նորֆոլկի կոմսություն։ Նրա հետագա ճակատագրի վերաբերյալ գրեթե ոչ մի տվյալ չի պահպանվել։

Կինոյում խմբագրել

  • «Անանուն» / Anonymous (2011, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ), ռեժիսոր՝ Ռոլանդ Էմմերիխ, Թոմաս Նեշի դերը կատարել է Թոնի Վեյը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118785702 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 British Museum person-institution thesaurus
  4. 4,0 4,1 4,2 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․)Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Nicholl, Charles. A Cup of News: The Life of Thomas Nashe. Routledge & Kegan Paul. 1984.
  7. John O‘Connell (2008 թ․ փետրվարի 28). «Sex and books: London's most erotic writers». Time Out. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. "Nash, Thomas (NS582T)". A Cambridge Alumni Database. University of Cambridge.
  9. Drabble, Margaret, ed. The Oxford Companion to English Literature. Oxford University Press. 1985
  10. Harrison, G. B. '‘Thomas Nashe, Pierce Penilesse, His Supplication to the Divell.'’ Corwen Press. 1924
  11. Gossse, Edmund. The Unfortunate Traveller or the Life of Jack Wilton: With an Essay on the Life and Writings of Thomas Nash. The Chiswick Press. 1892
  12. Stapleton, Michael, editor.The Cambridge Guide to English Literature. Cambridge University Press. 1983
  13. Nashe, Thomas. The Unfortunate Traveller. or, The life of Jacke Wilton. The Percy Reprints, no. 1, edited by H. F. B. Brett-Smith. Oxford Basil Blackwell. 1920.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Նեշ» հոդվածին։