Ռոբերտ Գրին (դրամատուրգ)

Ռոբերտ Գրին (անգլ.՝ Robert Greene, հուլիսի 11, 1558[1], Նորիջ, Անգլիա - սեպտեմբերի 3, 1592(1592-09-03)[1][2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի գրող, որը հայտնի է եղել իր կյանքի տարիներին, իսկ այժմ՝ մահից հետո իրեն վերագրված Greene's Groats-Worth of Wit (1592)[4] բարոյախրատական ժանրի ստեղծագործությամբ, դարձել է ամենահայտնի գրողը, որում ենթադրվում է, որ նկարագրված է Ուիլյամ Շեքսպիրի մասին նրա կոշտ քննադատական վերաբերմունքը[5]։

Ռոբերտ Գրին
անգլ.՝ Robert Greene
Ծնվել էհուլիսի 11, 1558[1]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1592(1592-09-03)[1][2][3] (34 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունդրամատուրգ, գրող և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԿորպուս Քրիստի քոլեջ, Նորվիչ դպրոց և Քեմբրիջի համալսարան
Ուշագրավ աշխատանքներFriar Bacon and Friar Bungay?, Mamillia: A Mirror or Looking-glass for the Ladies of England? և The Historie of Orlando Furioso?
 Robert Greene Վիքիպահեստում

Ռոբերտ Գրինը Եղիսաբեթյան ժամանակաշրջանի հայտնի դրամատուրգ և պամֆլետագիր է։ Եվ հայտնի է իր գործընկերների մասին բացասական քննադատությամբ։

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Գրինի մասին կենսագրական տվյալները շատ սուղ են։ Հավանաբար, նա ծնվել է Նորվիչում։

Սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ 1580 թվականին մագիստրոսի աստիճան ստանալով, որից հետո տեղափոխվել է Լոնդոն, որտեղ էլ դարձել է Անգլիայի պրոֆեսիոնալ հեղինակ։ Գրինը բեղուն գրող է եղել, հրապարակվել է տարբեր ժանրերում, այդ թվում, վեպեր, դրամաներ և կենսագրականներ։

Որպես արձակագիր ճանաչվել է «Պանդոստո» (1588 թվական, որի թեման օգտագործել է Շեքսպիրը «Ձմեռային հեքիաթ» դրամայում), «Մենաֆոն» (1589 թվական) հովվերգական վեպերով։ Հայտնի է Գրինի «Ալֆոնս, Արագոնի թագավորը» (մոտ 1588 թվական) պիեսը։ Լավագույն գործերից են նաև «Վանական Բեկոնը և վանական Բոնգեյը» (1589 թվականվական), «Հակոբ 4-րդ թագավորի շոտանդական պատմությունը» (1591 թվական, հրատարակությունը 1598 թվական) պիեսները։

Մատենագիտություն խմբագրել

  • Ռոբերտ Գրինի աշխատանքների առավել ամբողջական ժողովածում հրապարակվել է Ա․ Բ․ Գրոզարտի խմբագրությամբ 15 հատոր, 1881-1886 թվականներին։ Նրա ներածությունում ներառված է Ստոժենկոյի աշխատանքի անգլերեն թարգմանությունը Գրինի մասին։ Դրամանրերը հրապարակել է Կոլլինսը 1905 թվականին։ Գրինի առաջին վեպերը հրապարակվում են առ այսօր։
  • Стороженко Н., Грин, его жизнь и произведения, М., 1878
  • Gayley Ch., Representative English comedies, 1903
  • Jordan J. С., R. Greene, N.-Y., 1915
  • Harvey G., Robert Greene, four letters, 1923.
  • Crupi, Charles. Robert Greene (1986) ISBN 0-8057-6905-6
  • Melnikoff, Kirk and Edward Gieskes, eds. "Writing Robert Greene: Essays on England's First Notorious Professional Writer" (Ashgate, 2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. GREENE, ROBERT. «A GROATSWORTH OF WIT». Ex-Classics (ժամանակակից տարբերակ) (անգլերեն).
  5. Born, Hanspeter, "Why Greene was Angry at Shakespeare Արխիվացված 2020-08-07 Wayback Machine", Medieval and Renaissance Drama in England 25 (2012), 133–173.

Գրականություն խմբագրել

  • Луков Вл. А. Грин // Шекспировские штудии XVIII (1) : Современники Шекспира: избранные характеристики : Ч. 1: разд. 1–3 : сб. науч. трудов. Исследования и материалы научного семинара 23 апреля 2012 г. / отв. ред. Н. В. Захаров, Вл. А. Луков, Б. Н. Гайдин ; Моск. гуманит. ун-т. Ин-т фундамент. и прикл. исследований ; МАН (IAS). —М. : Изд-во Моск. гуманит. ун-та, 2012. — С. 13–17.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 229