Զարի Էլմասյան

հայկական արմատներով ամերիկացի երգչուհի

Զարուհի Էլմասյան (անգլ.՝ Zaruhi Elmassian, հոկտեմբերի 12, 1906(1906-10-12)[1], Լինն, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - փետրվարի 6, 1990(1990-02-06)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), մասնագիտորեն հայտնի է որպես Զարի Էլմասյան, իսկ ավելի ուշ՝ Զարուհի Էլմասյան-Վարթյան, հայկական արմատներով ամերիկացի օպերային երգչուհի (քնարական սոպրանո), որն իր ձայնով առավել հայտնի է 1930-ականներին հոլիվուդյան մյուզիքլներից, այդ թվում՝ «Օզի կախարդը» մյուզիքլից։

Զարի Էլմասյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1906(1906-10-12)[1]
ԾննդավայրԼինն, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Մահացել էփետրվարի 6, 1990(1990-02-06)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանԻնգլվուդ Պարկ
ԿրթությունԿալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո[1], Իսթմանի երաժշտական դպրոց և Նոր Անգլիայի կոնսերվատորիա[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, կինոդերասանուհի և օպերային երգչուհի
Ժանրերօպերա և մյուզիքլ

Վաղ կյանք խմբագրել

Զարուհի Էլմասյանը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Լինն քաղաքում, Ջոն Էլմասյանի և Սաթենիկ Ալուջյան-Էլմասյանի ընտանիքում[2]։ Ծնողները ծնվել են Հայաստանում[3]։ Ընտանիքը Ֆրեզնո է տեղափոխվել, երբ ծնվել է Զարուհու կրտսեր քույրը՝ Ալիսը[4]։ Զարուհին սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Ֆրեզնոյի պետական քոլեջում, Իսթմանի երաժշտական դպրոցում և Նոր Անգլիայի կոնսերվատորիայում[5][6]։ Քոլեջում նա յուրացրել իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն երգեր ու օպերային արիաներ։ Ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի երաժշտական համալսարանը և Բոստոնի «Նյու Ինգլանդ» կոնսերվատորիան։

Կարիերա խմբագրել

1929 թվականին Էլմասյանը երգել է ռադիոհաղորդումների ժամանակ[7], 1930-1932 թվականներին երգել է Սան Ֆրանցիսկոյի օպերայում՝ հանդես գալով «Հենզել և Գրետել», Մանոն, Տանհոյզեր և Կարմեն օպերաներում[8]։ Երգել է Լոս Անջելեսի օպերայում, 1930-1940 թվականներին Կալիֆոռնիայում եղել է համերգային երգիչ և եկեղեցական մենակատար[9][10][11][12][13][14]։

Առաջին անգամ հանդես է եկել Լոս Անջելեսի «Գրանդ օպերայում»՝ Ֆրանկիտայի, Միքայելայի դերերգերով (Ժ. Բիզեի «Կարմեն»)։ Երգել է նաև Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի, նաև Բոստոնի «Ամերիկայի երիտասարդություն» օպերային խմբերի հետ։ Դերերգերից են՝ Նորիան (Գ. Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»), Դեսպինա (Վ. Ա. Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը»), Նեդդա (Ռ. Լեոնկավալլոյի «Պայացներ») և այլն։

Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Մեներգել է Լ. վան Բեթհովենի 9-րդ, Գ. Մահլերի 4-րդ, Է. Բլոխի «Իսրայել» սիմֆոնիաներում, ելույթներ ունեցել Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ անվանի դիրիժորներ Ա. Ռոձինսկու և Օ. Կլեմպերերի ղեկավարությամբ։

1940 թվականին Բոստոնում Զարուհի Էլմասյան-Վարդյանին նվագակցել է Ալան Հովհաննեսը։ 1959 թվականին (ամուսնու՝ երգիչ և դերասան Սեդրակ Վարդյանի հետ) այցելել է Երևան, հայկական ռադիոյում ձայնագրել Ռ. Մելիքյանի «Օրոր Նազիկին», Հ. Սամուելյանի «Վարդի պես սիրուն» ռոմանսները, «Վերադարձրու ինձ իմ քաղաքը» նեգր. և «Ինչպես մոռանամ սերս» իտալերեն երգերը։ Ղեկավարել է Լոս Անջելեսի Սբ․ Հակոբ եկեղեցու 60-հոգանոց երգչախումբը, կատարել աշխարհիկ, նաև հայկական ժամանակակից երգեր։

Էլմասյանը վոկալ կատարումներով, սովորաբար չգրանցված, հանդես է եկել հոլիվուդյան մյուզիքլներում, այդ թվում՝ «Հիանալի է ողջ մնալ» (1933), «Չարաճճի Մարիետա» (1935)[15][16] «Խոլորձներ քեզ համար» (1935), «Ահա ռոմանտիկա» (1935), «Մեծն Զիգֆիլդը» (1936)[17], «Չարլի Չանը օպերայում» (1936), «Գարնան երգը» ( Maytime, 1937), «Սիրահարներ» (1938), «Ոսկե արևմուտքի աղջիկը» (1938), «Օզի կախարդը» (1939)[18][19], և «Բրոդվեյի սերենադ» (1939)։ Զարի Էլմասյանը եղել է նաև Լոս Անջելեսի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցու երաժշտական ղեկավարը[20] և Dominant Music Club պրոֆեսիոնալ երաժիշտների կանանց ակումբի անդամ[21]։

Ամուսնու հետ նկարահանվել է հայալեզու «Անուշ» (1945) երաժշտական մելոդրամայում[22][23]՝ հիմնված Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության և Արմեն Տիգրանյանի Անուշ օպերայի վրա[24][25]։ Նրանք թողարկել են նաև «Հայկական երգեր» անվանումով ձայնասկավառակ[26]։ Զարի Էլմասյանի կատարումներից հնչում են նաև «Oscar Levant Plays Levant & Gershwin» ալբոմում[27]։

1930 թվականին դարձել է Լոս Անջելեսում գործող Հայ արվեստագետների ընկերակցության նախագահ։ Նրա կատարումերը հնչել են ամերիկյան կինոնկարներում, նկարահանվել է «Խոլորձներ քեզ համար», «Հաղթական» ֆիլմերում։

1933 թվականին հայտնվել է գլխավոր լուրերում, երբ հարցաքննվել է ատամնաբույժ Լեոն Սիվերի սպանության համար, որը, ըստ երևույթին, Լոս Անջելեսի օպերայում Էլմասյանի կատարումների երկրպագուն է եղել[28]։ Սիվերը եղել է Արվեստագետների հիմնադրամի հիմնադիրն ու տնօրենը, որը 1930 թվականին Էլմասյանին կրթաթոշակ է տվել[6]։

Զարուհի Էլմասյան-Վարդյանը մահացել է 1990 թվականի փետրվարի 6-ին Լոս Անջելեսում։

Անձնական կյանք խմբագրել

Զարի Էլմասյանը 1942 թվականին Լաս Վեգասում ամուսնացել է կինոխմբագիր Սեդրակ Վարթյանի հետ[29][30]։ Ամուսինը մահացել է 1986 թվականին։ Զարին մահացել է 1990 թվականին, Լոս Անջելեսում, 83 տարեկան հասակում[31]։ Վարթյանների համատեղ գերեզմանը գտնվում է Ինգլվուդ Պարկ գերեզմանատանը[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայ երաժշտության հանրագիտարան (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2019. — էջ 249. — 712 p. — ISBN 978-5-89700-047-0
  2. «Obituary for John ELMASSIAN». The Los Angeles Times. 1958 թ․ հուլիսի 29. էջ 63. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  3. «Obituary for John Eimassian (Aged 77)». The Los Angeles Times. 1958 թ․ հուլիսի 29. էջ 63. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  4. Obituary for Alice (Elmassian) Zakian, The Los Angeles Times (November 18, 2004). via Legacy.
  5. «Armenian Film Premier is Set». The Fresno Bee The Republican. 1944 թ․ հոկտեմբերի 26. էջ 23. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  6. 6,0 6,1 Who's who in music and dance in Southern California. University of California Libraries. Hollywood : Bureau of Musical Research. 1933. էջեր 126-127, 189.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  7. «KTM». The Pasadena Post. 1929 թ․ ապրիլի 20. էջ 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  8. «Performance Archive». San Francisco Opera Archive. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  9. «'Messiah' Solo Roles Will be Sung by Noted Artists». The San Bernardino County Sun. 1935 թ․ դեկտեմբերի 18. էջ 13. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  10. «Modern Music Will be Featured in Lecture-Recital at College». The San Bernardino County Sun. 1930 թ․ մայիսի 5. էջ 9. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  11. «Concert to be Presented by Chorus Mar. 3». The Whittier News. 1931 թ․ փետրվարի 28. էջ 6. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  12. «Soloist to be Heard at Tremont Temple». The Boston Globe. 1939 թ․ օգոստոսի 26. էջ 11. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  13. «Recital Scheduled by Zaruhi Elmassian». The Los Angeles Times. 1947 թ․ հոկտեմբերի 12. էջ 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  14. «Gifted Pair Give Recital». The Los Angeles Times. 1950 թ․ հոկտեմբերի 23. էջ 39. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  15. «NAUGHTY MARIETTA». Library of Congress. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  16. Vogel, Michelle (2015 թ․ հունիսի 8). Marjorie Main: The Life and Films of Hollywood's "Ma Kettle" (անգլերեն). McFarland. էջ 123. ISBN 978-1-4766-0426-8.
  17. «The Great Ziegfeld (1936)». AFI Catalog. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  18. Hogan, David J. (2014 թ․ հունիսի 1). The Wizard of Oz FAQ: All That's Left to Know About Life According to Oz (անգլերեն). Rowman & Littlefield. ISBN 978-1-4803-9720-0.
  19. Scarfone, Jay; Stillman, William (2004 թ․ հունիսի 1). The Wizardry of Oz (անգլերեն). Hal Leonard Corporation. էջ 242. ISBN 978-1-61774-843-1.
  20. «St. James Armenian Apostolic Church». The Los Angeles Times. 1981 թ․ մայիսի 5. էջ 114. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  21. «"Our History" and "In Memoriam, Members"». Dominant Music Club (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  22. Price, Michael H. (2003). Forgotten Horrors 3: Dr. Turner's House of Horrors (անգլերեն). Midnight Marquee & BearManor Media.
  23. «Anoush (1945)». AFI Catalog of Feature Films. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  24. Masters, Dorothy (1945 թ․ ապրիլի 28). «Two New Films are Spanish and Armenian». Daily News. էջ 57. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  25. Gevinson, Alan (1997). Within Our Gates: Ethnicity in American Feature Films, 1911-1960 (անգլերեն). University of California Press. էջեր 40–41. ISBN 978-0-520-20964-0.
  26. «An Evening of Armenian Music of America Pressed on 78s». Glendale Arts (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  27. Levant, Oscar (1994), Oscar Levant plays Levant & Gershwin (անգլերեն), New York : DRG, Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին
  28. «Diva Tells of Acquaintance». The San Francisco Examiner. 1933 թ․ դեկտեմբերի 16. էջ 5. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  29. Bishop, Anne (1982). The World of Zaruhi and Setrag Vartan (անգլերեն). Los Angeles, Calif.: Bishop's World Who's Who. OCLC 22890998.
  30. «Zaruhi Elmassian is Shower Honoree; Weds S. T. Vartian». San Fernando Valley Times. 1942 թ․ օգոստոսի 21. էջ 6. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  31. «Obituary for Zaruhl Emasslan Vartian (Aged 83)». The Los Angeles Times. 1990 թ․ փետրվարի 10. էջ 34. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին – via Newspapers.com.
  32. «Zaruhi E. Vartian (1906-1990) buried in Inglewood Park Cemetery located in Inglewood, CA». People Legacy. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։