Փարիզի օպերա (ֆր.՝ Opéra de Paris), կամ Գրանդ օպերա (Գրանդ օպերա[3]; ֆր.՝ Grand Opéra), ժամանակակից Ֆրանսիայում հայտնի է որպես Գառնիե օպերա (ֆր.՝ Opéra Garnier), թատրոն Փարիզում, աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկը։

Գրանդ օպերա
Տեսակօպերային թատրոն
Երկիր Ֆրանսիա[1]
Գտնվելու վայրըQuartier de la Chaussée-d'Antin?[1]
Հիմնադրման ամսաթիվօգոստոսի 27, 1861[2]
Անվանված էՇարլ Գարնյե
ՃարտարապետՇարլ Գարնյե
Կայքoperadeparis.fr/visites/palais-garnier(ֆր.)(անգլ.)
 Opéra Garnier Վիքիպահեստում

Պաշտոնական անվանումը՝ Երաժշտության և պարի ազգային ակադեմիա, ֆրանսիական պետական օպերային թատրոն Փարիզում։ Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ․ Կամբերը և բանաստեղծ Պ․ Պերենը։ Բացվել է 1671 թվականին, որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»։ Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է։ 1875 թվականին կառուցվել է 2130 տեղով նոր «Գրանդ-օպերայի» շենքը (ճարտարապետ՝ Շառլ Գառնիե, վերակառուցվել է 1936 թվականին) և կոչվել «Գրանդ օպերա»։ 17-18-րդ դարերում թատրոնի գործունեությունը կապված էր ազգային օպերայի երկու ժանրերի՝ քնարական ողբերգության և օպերա-բալետի հետ։ Բեմադրվել են Ժ․ Բ․ Լյուլլիի (1672-1687 թվականներին գլխավորել է թատրոնը), Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ք․ Վ․ Գլյուկի օպերաները, 18-19-րդ դարերում՝ Ֆ․ Ժ․ Գոսեկի, Ա․ Է․ Մ․ Գրետրիի, Ժ․ Ֆ․ Լեսյուերի և այլոց ստեղծագործությունները։ 19-րդ դարի 20-ական թվականների վերջին այստեղ սաղմնավորվում է մեծ օպերա կոչվող նոր ժանրը։ Բեմադրվել են Ռոսինիի «Վիլհելմ Տելլը» (1829 թ.), Մեյերբերի «Հուգենոտները» (1836 թ.) և այլ օպերաներ։ 19-րդ դարի 2-րդ կեսին բեմադրվել են Շ․ Գունոյի, Լ․ Դելիբի, Կ․ Սեն-Սանսի, Ժ․ Մասնեի, 20-րդ դարում՝ Ռ․ Շտրաուսի, Ի․ Ստրավինսկու, Մ․ Ռավելի, Դ․Միյոյի, Ա․ Բերգի, Ս․ Պրոկոֆևի և այլոց երկերը։

Թատրոնի շենք

խմբագրել

Հանդիսամուտքի աստիճաններ

խմբագրել
 
Հանդիսամուտքի աստիճանները տանում են դեպի դահլիճ, ընդունարան, ճեմասրահ

Նախասրահի գլխավոր աստիճանները հայտնի են իրենց գեղեցկությամբ։ Աստիճանները, որ կառուցված են տարբեր գույների մարմարով, հետաքրքիր լուծում են ստանում միջնամասում` բաժանվելով երկու ուղղությունների։ Հանդիսամուտքի աստիճանները ևս հիշեցնում են հանդիսասրահ հատկապես այն ժամանակ, երբ հասարակության ընտրյալները, կրինոլին (բարակ օղակապերով լայն շրշազգեստ) հագած, նուրբ սեթևեթելով բարձրանում կամ իջնում են աստիճաններով։ Չորս մասերի բաժանված առաստաղը պարունակում է տարբեր երաժշտական ալեգորիաներ։

Աստիճանների ստորին մասում տեղադրված են երկու բրոնզե լամպեր (ֆր. torchère от torche — ջահեր), որոնք ունեն հրաշալի լուծում. կանացի պատկերաքանդակներ են` ձեռքերում լույսի փնջեր պահած։

Գրադարան-թանգարան

խմբագրել

Գրադարան-թանգարանի հավաքածուները, որոնք պատկանում են Ֆրանսիայի ազգային գրադարանին, պահպանում են Օպերայի երեքդարյա պատմությունը։ Տարվա ընթացքում թանգարանի սրահներում ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսներ են կազմակերպվում, բացի նկարներից, լուսանկարներից ու տարբեր դեկորացիաներով պատրաստված շենքի մակետներից, ամեն տարի թարմացվում են նաև թեմատիկ պատկերները, ցուցադրելով թատերական ներկայացումներից որոշ հատվածներ։ Գրադարան-թանգարանը գտնվում է կայսրական ռոտունդայում (գմբեթավոր շենք)` հիմնական ճակատամասի արևմտյան հատվածում, որը սկզբնապես նախատեսված էր որպես կայսերական տարածք։ Կայսրության անկումից հետո շինարարական աշխատանքներն այդպես էլ չեն ավարտվել, մինչև հիմա դուք կարող եք տեսնել 1870 թվականից այստեղ բերված քարակույտեր։

 
Պարասրահը XIX դարում

Թատերասրահ

խմբագրել
 
Մեծ սրահ

Ճեմասրահը, որտեղ հանդիսատեսը կարող է զբոսնել ընդմիջումների ժամանակ, ընդարձակ է և շքեղ զարդարված։ Նախասրահի առջևի պատը ոսկե ֆոնի վրա, գեղեցիկ խճանկարներով է զարդարված, որտեղից էլ բացվում է աստիճանների շքեղ տեսարանը։ Հայելիների և պատուհանների գեղեցիկ դասավորությունը ճեմասրահը կարծես թե դարձնում են ավելի շքեղ և ընդարձակ։ Ճեմասրահին մի ուրույն շուք է հաղորդում Հայելային շքեղ սալոնը, մաքուր ու պայծառ ռոտոնդան, պատերին պատկերված խմիչքներ (թեյ, սուրճ, նարինջի հյութ, շամպայն ...), ինչպես նաև դրվագներ ձկնորսությունից և որսորդությունից։

Թատրոնի դահլիճ

խմբագրել

Կարմիր և ոսկեգույն համադրությամբ, իտալական ոճով հանդիսադահլիճը ունի պայտաձև լուծում, իսկ ամենաբարձրում շողշողում է հսկա բյուրեղապակե ջահը։ Դահլիճն ունի 1900 հանդիսատեսի աթոռ, որոնք պատված են կարմիր թավիշով։ Շքեղ վարագույրը կարված է կարմիր և ոսկեգույն համադրությամբ գործվածքով, զարդափնջերով և ժապավեններով։

 
 
 
Հարավային Հիմնական ճակատը վերականգնելուց հետո, 2000 թվական Օպերայի վերին ճակատի ոսկեգույն հատված Իտալական ոճով կառուցված դահլիճ

Փարիզյան օպերայի պլաֆոն (նկարազարդ կամ քանդակազարդ առաստաղ)

խմբագրել

Գրանդ օպերայի առաստաղը նկարազարդվել է 1964 թվականին Մարկ Շագալի կողմից։ 77-ամյա Շագալը նկարելու պատվերն ստացելլ է 1963 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարար Անդրե Մալրոյից։ Բազմաթիվ տարաձայնություններ եղան այս առիթով, քանի որ Ֆրանսիայի ազգային հուշարձանի վրա պեք է աշխատեր օտարազգի, ոչ դասական ոճի մեջ աշխատող վարպետը։ Միայն նախագծի վրա Շագալն աշխատեց շուրջ մեկ տարի։ Աշխատանքն արվում էր սրահի առաստաղի վրա, ավելի քան 21 մետր բարձրությունում։ Արդյունքում օգտագործվեց 200 կիլոգրամ ներկ, 220 քառակուսի մետր կտավ։

Արվեստագետն առաստաղը բաժանել է հինգ գունավոր հատվածների` սպիտակ, կապույտ, դեղին, կարմիր և կանաչ։ Շագալի ստեղծագործության գործող կերպարները երաժիշտներ են, պարողներ, սիրահարներ, հրեշտակներ և կենդանիներ։ Հինգ հատվածներից յուրաքանչյուրը պարունակում էր մեկ կամ երկու դասական օպերայի կամ բալետի սյուժետ.

Պլաֆոնի կենտրոնում, ջահի շուրջը պատկերված են Բիզեի Կարմեն օպերայի հերպարներից, Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի և Վ. Գլյուկի օպերաների կերպարներ։ Առաստաղը արդարում են նաև ճարտարապետական հուշարձանները `Արք դե Տիգամյե, Էյֆելյան աշտարակը, Բուրբոն պալատը եւ Օպերա Գառնին։ Առաքյալը հանդիսավոր կերպով ներկայացվեց հանդիսատեսին 1964 թ. Սեպտեմբերի 23-ին։ Բացմանը ներկա էին ավելի քան 2000 մարդ։

Ստորգետնյա հարկեր

խմբագրել

Գաստոն Լեռուի հայտնի «Օպերայի ուրվականը» վեպը պատմում է ստորգետնյա լճի մասին։ Իրականում օպերայի նկուղային հարկում կառուցված է ջրավազան, որում պահվող ջուրն ունի երկակի նշանակություն. այն պահպանում է հիմքի ամրությունը, սակայն հանկարծակի հրդեհի դեպքում հարմար է օգտագործել կրակը մարելու նպատակով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Mead C. C. Charles Garnier's Paris Opéra: Architectural Empathy and the Renaissance of French Classicism — 1991. — P. 146–147. — ISBN 978-0-262-13275-6
  3. ««Гранд-Опера» («Опера Гарнье»)». Театры и залы. Belcanto.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ օպերա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 201