Բացել գլխավոր ցանկը

Զալաէգերսեգ

քաղաք Հունգարիայի արևմուտքում

Զալաէգերսեգ (հունգ.՝ Zalaegerszeg), քաղաք Հունգարիայի արևմուտքում, Զալա մարզի վարչական կենտրոնը։ Բնակչությունը 59 275[1] մարդ է (2014 թվականի հունվարի 1

Քաղաք
Զալաէգերսեգ
Zalaegerszeg
Դրոշ Զինանշան
Flag of Zalaegerszeg.svg BlasonHU-zalaegerszeg.svg

R. k. plébániatemplom (11066. számú műemlék) 4.jpgSzent Flórián-szobor (11065. számú műemlék).jpg
Olai vízimalom ThT.JPGKvártélyház (11071. számú műemlék).jpg
Կոորդինատներ: 46°50′21″ հս․ լ. 16°51′4″ ավ. ե. / 46.83917° հս․. լ. 16.85111° ավ. ե. / 46.83917; 16.85111
ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄարզԶալա
ՔաղաքապետԶոլտան Բալաիչ
Առաջին հիշատակում1247
Այլ անվանումներԷգերսեգ
Մակերես102,41 կմ²
ԲԾՄ166±1 մետր
Խոսվող լեզուներհունգարերեն
Բնակչություն59 275 մարդ (2014)
Խտություն603,94 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+36) 092
Փոստային ինդեքս8900
Փոստային ինդեքսներ8900
Պաշտոնական կայքzalaegerszeg.hu
##Զալաէգերսեգ (Հունգարիա)
Red pog.png
Զալաէգերսեգ
Քաղաքի պանորամա
Եկեղեցի

Աշխարհագրություն և տրանսպորտԽմբագրել

Զալաէգերսեգը Բուդապեշտից գտնվում է 200 կմ դեպի հարավ-արևմուտք և արևմտյան Բալատոն լճից 35 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Տարածքից 40 կմ դեպի արևմուտք անցնում է Ավստրիայի և Սլովենիայի սահմանը։ Քաղաքում կա երկաթուղային ճանապարհ։ Զալաէգերսեգ քաղաքի միջով անցնում է Е65 Վաշվար - Զալաէգերսեգ - Նադկանիժա ավտոճանապարհը։ Քաղաքի միջով հոսում է Զալա գետը։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1247 թվականին, որպես Էգերսկուգ, իսկ 1293 թվականին որպես Էգերսեգ։ 1266 թվականին Բելա IV թագավորը քաղաքը միացրեց Վեսպրեմին, և Էգերսեգը դարձավ Վեսպրեմի եպիսկոպոսների նստավայր։ XIV դարում Էգերսեգը տարածաշրջանի խոշորագույն քաղաքներից մեկն էր։ 1368 թվականից մինչև 1389 թվականը Էգերսեգը ուներ թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ, բայց հետո այն նորից անցել է եպիսկոպոսների իշխանության տակ և մնաց մինչև 1848 թվականը։ 1381 թվականին քաղաքում կառուցվել է առաջին քարե եկեցեղին։ Քաղաքի բնակչությունը արագ աճեց և Էգերսեգը դե-ֆակտո դարձավ Զալայի վարչական կենտրոնը։

1526 թվականին Մոհասի ճակատամարտում պարտվելուց հետո, երբ Օսմանյան զորքերը հունգարական հողերի համար արշավանքներ սկսեցին, քաղաքում կառուցվեցին ամրոցներ և պարիսպներ։ Քաղաքն առաջին անգամ գրավվել է թուրքերի կողմից 1570-ական թվականներին, սակայն Էգերսեգի վերցնելու փորձերը անարդյունք անցան։ Թուրքերի կողմից Նադկանիժի գրավումից հետո, Էգերսեգի ռազմավարական նշանակությունը խիստ աճել է։ Թուրքերի 1616 թվականին քաղաքը երկրորդ անգամ գրավելու փորձը կրկին ձախողվել է։ Թուրքերը Էգերսեգը գրավել են միայն 1664 թվականին, սակայն XVII դարի վերջին ամբողջ Հունգարիան ազատվել է թուրքական զորքերից։

XVIII դարում Զալայի մայրաքաղաքը պաշտոնապես դարձել է Էգերսեգը։ 1730 թվականին քաղաքում բարրոկո ոճով կառուցվել է քաղաքպետարանը, իսկ 1760 թվականին կառուցվել է մեծ եկեղեցին։ XIX դարում քաղաքի դերը աստիճանաբար նվազել է, արագ զարգացող Նադկանիժեն և Կեստեյը սկսեցին մրցակցել շրջանի մայրաքաղաք դառնալու համար, 1870-1885 թվականները ընկած ժամանակահատվածում նույնիսկ կորցրեց քաղաքի կարգավիժակը։ XIX դարում քաղաքը անվանվել է Զալաէգերսեգ, այսինքն «Էգերսեգ Զալայում»։ 1890 թվականին քաղաքում կառուցվել է երկաթագիծ։ Դարերի ընթացքում քաղաքում կառուցվել է մեծ թվով շենքեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1220 հրեա Զաալաէգերսեգից աքսորվեցին և վախճանվեցին Օսվենցիմում։ Քաղաքը Խորհրդային բանակի կողմից ազատագրվեց 1945 թվականի մարտի 28-ին։ Քաղաքը պատերազմի ժամանակ ավերածություններից փրկվեց։

Հետպատերազմյան շրջանում քաղաքում կառուցվել են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ․ որոնցից խոշորագույնը դարձավ տեքստիլ արդյունաբերական ձեռնարկությունը։ Քաղաքի զարգացման և բնակչության արագ աճը հանգեցրեց Զալեգերսզեգի կողմից շրջակա գյուղերի և ավանների կլանմանը: Սոցիալիզմի փլուզումից հետո առաջացած ճգնաժամը վերացավ 1990-ական թվականների վերջին։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Հռոմի կաթոլիկ եկեղեցի (1760 թվական, բարրոկո)
  • Հին քաղաքապետարան (XVIII դար, բարրոկո)

ՍպորտԽմբագրել

Զալաէգերսեգում հիմնվել է համանուն ֆուտբոլային ակումբ` երկրում ուժեղագույններից մեկը։ 2002 թվականին Զալաէգերսեգը դարձել է երկրի չեմպիոն․ 2006/2007 մրցաշրջանի Հունգարիայի առաջնությունում գրավել է երրորդ տեղը։

2004 թվականին քաղաքում տեղի է ունեցել հանդբոլի կանանց Եվրոպայի առաջնությունը, իսկ 2005 թվականին սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։

1983 թվականին Զալաէգերսեգը մերձակայքում տեղի է ունեցել աշխարհի առաջնությունը։

Քաղաքի հայտնի մարզիկներԽմբագրել

Հայտնի բնակիչներԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել