Պեչ (հունգ.՝ Pécs [ˈpeːt͡ʃ]), քաղաք Հունգարիայի հարավ-արևելքում, Մեչեկ սարի հարավային ստորոտին։ Վարչական կենտրոնը Բարանիան է։ Բնակչությունը 146 581 մարդ (2014), Հունգարիայի հինգերորդ ամենամեծ քաղաքն է։ Պեչը Էսսենի և Ստամբուլի հետ 2010 թվականին ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Քաղաք
Պեչ
Pécs
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Ներքին բաժանումKertváros?, Megyer?, Málom?, Postavölgy?, Árpádváros?, Nagyárpád?, Tüskésrét?, Basamalom?, Siklósi városrész?, Északmegyer?, Füzes?, Kovácstelep?, Uránváros?, Bolgárkert?, Fogadó?, Zsebedomb?, Patacs?, Rácváros?, Szentmiklós?, Szigeti külváros?, Ispitaalja?, Balokány?, Gyárváros?, Budai városrész? և Belváros?
Առաջին հիշատակում871
Մակերես16 278 հեկտար
ԲԾՄ153 մետր
Պաշտոնական լեզուհունգարերեն
Խոսվող լեզուներհունգարերեն
Բնակչություն146 581 մարդ (2014)
Խտություն963,32 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+36)72
Փոստային ինդեքս7600-7636
Փոստային դասիչ7600–7636[1][2]
Պաշտոնական կայքpecs.hu
Պեչ (Հունգարիա)##
Պեչ (Հունգարիա)

Աշխարհագրություն և տրանսպորտ խմբագրել

Քաղաքը Բուդապեշտից գտնվում է 200 կմ դեպի հարավ-արևմուտք, Խորվաթիայի սահմանից գտնվում է 30 կմ հեռավորության վրա։ Ճանապարհի ժամանակը գնացքով Բուդապեշտից 3 ժամ է ։ Գնացքները հասնում են հունգարական խոշոր քաղաքներ՝ Վիեննա, Օսեիկ և Սարաևո։

Քաղաքային տրանսպորտը ներկայացված է ավտոբուսային երթուղիների ցանցում։ 1913 թվականից մինչև 1960 թվականը քաղաքում գործել է տրամվայ, բայց 1960 թվականին այն վերացվել է։

Քաղաքի մոտ գտնվում է Պեչ-Պոգան օդանավակայանը։ Օդանավակայանը բացվել է 2006 թվականին և դարձել է միջազգային հինգերորդ օդանավակայանը՝ Հունգարիայում։

Կլիմա խմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պեչում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 1,6 4,8 10,3 16,0 20,9 24,0 26,3 25,9 22,3 16,6 8,8 3,4 15,1
միջին ջերմաստիճանը (°C) −1,4 1,3 5,6 10,7 15,5 18,6 20,5 20,1 16,6 11,3 5,1 0,6 10,4
միջին նվազագույնը (°C) −4,0 −1,7 1,6 6,0 10,5 13,6 15,0 14,7 11,7 7,0 2,2 −1,7 6,2
տեղումների քանակը (մմ) 39 32 38 55 63 84 61 63 47 37 56 44 619
Աղբյուր՝ World Climate

Պատմություն խմբագրել

 
Քրիստոնեական համայնք

Քաղաքը առաջացել է մոտ 2 հազար տարի առաջ, չնայած հնագիտական պեղումները քաղաքի գոյությունը ապացուցում են ելնելով Պեչի տարածքում գտնվող բնակավայրից՝ IV հազարամյակից մինչև մեր օրեր։ Քաղաքը գտնվել է հռոմեկան Պանոնիա նահանգում և կոչվել է Սոպինե (Սոպիանա)։ Սկսած IV դարից քաղաքում ստեղծվել է քրիստոնեական համայնք։ Այդ ժամանակահատվածի քրիստոնեական գերեզմանոցները պահպանվել են մինչև մեր օրերը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունների ցանկում։ Կայսրությունների կործանման շրջանում անցնում է բարբարոսների իշխանության տակ։ Ավարական կագանի վերացումից հետո անցնում է սլավոնների իշխանության տակ, ապա կցվում է Սրբազան Հռոմեական կայսրությանը։ Քաղաքը առաջին անգամ հիշատակվում է 871 թվականին զալցբուրգական փաստաթղթերում` Կվինկե-Էկլեզիե անվանումով (լատին․՝ Quinque Ecclesia) կամ Հինգ եկեղեցիներ, գերմաներեն Ֆյունֆկիրհեն (գերմ.՝ Fünfkirchen): Ժամանակակից հունգարական անվանումը սլավոնական փոխառությունն է։ 1000 թվականից դառնում է Հունգարիայի մարզային կենտրոններից մեկը, եպիսկոպոսական նստավայրի և Բարանիայի կոմիտատի գլխավոր քաղաքը։ XI դարում քաղաքում կառուցվել է մայր տաճարը, իսկ XII դարում քաղաքում մեծ վերելք է ապրում քանդակագործական դպրոցը։ 1937 թվականին Պեչում բացվել է Հունգարիայի առաջին համալսարանը, որը սակայն գործել է ավելի քան 100 տարի։

Հունգարացիների պարտությունից հետո 1526 թվականին թուրքական զորքերը գրավեցին և թալանեցին քաղաքը, իսկ 1543 թվականին այն ամբողջությամբ անցավ Օսմանյան կայսրության իշխանության տակ։ Ինչպես մյուս հունգարական քաղաքներում, այստեղ էլ քրիստոնեական եկեղեցիները վերածվեցին մզկիթների և կառուցվեցին բազմաթիվ շենքեր՝ թուրքական ճարտարապետությամբ։

Պեչը թուրքերից ազատվել է 1686 թվականի հոկտեմբերին և դարձել է Հաբսբուրգների կայսրության մի մասը։ Թուրքական կառավարման տարիներին հունգարական քաղաքի բնակչությունը խիստ կրճատվել է, քանի որ այդ ժամանակ խրախուսվում էր մարդկանց հոսքը գերմանական քաղաքներ և հարավ-սլավոնական գաղութներ։ XVIII դարի սկզբին քաղաքի բնակչության գրեթե կեսը կազմում էին սլավոնները, երբ հունգարացիները կազմում էին բնակչության միայն մեկ քառորդը, այդ ժամանակ գերմանացիները նույնպես կազմել են բնակչության մեկ քառորդը։

1907 թվականին քաղաքը թալանվել է հակահաբսբուրգական զորքերի կողմից՝ Ֆերենց Ռակոցու գլխավորությամբ։ Դրանից հետո քաղաքը երկար ժամանակ ապրել է խաղաղ պայմաններում և բարգավաճել է։ Մինչև 1777 թվականը քաղաքը եղել է եպիսկոպոսների տեղական նստավայրը, ապա նրան շնորհվել է ազատ թագավարական քաղաքի կարգավիճակ։

1848-1849 թվականների հունգարական հեղափոխության ժամանակ քաղաքը կարճ ժամանակով գրավվել է խորվաթական բանակի կողմից։ 1867 թվականին քաղաքում կառուցվել է երկաթուղի, որը 1882 թվականից քաղաքը կապում է Բուդապեշտի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Պեչը գրավված էր սերբ զորքերի կողմից։ Պատերազմի արդյունքում Հունգարիան կորցնում է իր հարավային և հարավարևելյան հողերը, որոնք անցնում են Ռումինիային և Սերբիային և մինչև 1921 թվականի օգոստոսը չկար հստակություն արդյոք Պեչը կմնա Հունգարիայի կազմում։ Պեչի համալսարանը վերացվել էր XV դարում, ապա 1921 թվականին, այն բանից հետո, երբ պարզ է դարձել որ Պեչը մնում է Հունգարիայի կազմում, այնտեղ է տեղափոխվել Բրատիսլավիայի համալսարանը, որը մտել է Չեխոսլովակիայի կազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պեչն ավելի քիչ է տուժել, քան հունգարական մյուս քաղաքները։ Սոցիալիստական ժամականահատվածում քաղաքը արագ բարգավաճում է, արագ աճում է բնակչության թիվը, որը իր գագաթնակետին է հասնում XX դարի 80-ական թվականներին, երբ բնակչության թիվը հասնում է 180 հազարի։ Սոցիալիզմի փլուզումից հետո Պեչում, ինչպես նաև մյուս հունգարական քաղաքներում սկսվում է ծանր տնտեսական ճգնաժամը։

Ճգնաժամը հաղթահարվել է XXI դարի սկզբին։ Քաղաքում կառուցվել է նոր օդանավակայան, օղակաձև ավտոմայրուղի, նոր խճուղի Պեչի և Բուդապեշտի միջև։

Տնտեսություն խմբագրել

Պեչը կարևոր տրանսպորտային հանգույց է, արդյունաբերական և մշակութային կենտրոն է՝ Զադունայի հարավային եզրին։ Պեչի մոտակայքում կատարվում է քարածխի, ուրանի հանքաքարի արդյունահանում և գործում է ՋԷԿ։

Սպորտ խմբագրել

Քաղաքում հիմնվել է Պեչի ֆուտբոլային ակումբը, որ երկու անգամ դարձել է մրցանակակիր, իսկ 1990 թվականի մրցույթում ստացել է ազգային գավաթ։ 2006/2007 թվականի առաջնության արդյունքներով Պեչը զբաղեցրել է հունգարիայի լիգայում նախավերջին տեղը։ Քաղաքում կա նաև հանդբոլի թիմ։

Կրթություն և մշակույթ խմբագրել

 
Ազգային թատրոնի շենք
 
Համալսարան

Հունգաիայի առաջին համալսարանը բացվել է Պեչում 1367 թվականին և գոյատևել է մինչև XV դար։ Կրկին բացվել է 1922 թվականին։ Քաղաքի կարևորագույն շինություններից մեկը Բժշկական ինստիտուտն է։ Պեչի Ազգային ակադեմիական թատրոնում 1960 թվականից գործում է թատերախումբ՝ Էկաի ղեկավարությամբ, որտեղ բերամդրվում են բալետներ՝ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Անցկացվում է ազգային ֆիլմերի փառատոն։ 2010 թվականին Ստամբուլի հետ ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Քաղաքի թանգարաններ.

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Հասան Յակով ալիի մզկիթ
 
Սբ. Պետրոսի և Պավելի ռոմանական տաճար
  • Սբ. Պետրոսի և Պավելի ռոմանական տաճար (XI դար, վերակառուցվել է 1882-91 թվականներին, ճարտարապետ Ֆ. Շմիդթ:) Ճարտարապետության ինքնատիպությունը ընդգծում են տաճարի անկյունների աշտարակները։
  • Բելվարոշի ծխական եկեղեցի (նախկին Գազի Քասիմ մզկիթը, XVI դար)։ Գտնվում է քաղաքի կենտրոնական՝ Սեչենի հրապարակում։
  • Եպիսկոպոսի պալատ։ Կառուցվել է 1770 թվականին։
  • Քաղաքապետարան (1907 թվական)
  • Սինագոգ (1869 թվական)
  • Հասան Յակով ալիի մզկիթ (XVI դար)։ Հունգարական առավել լավ պահպանված մզկիթներից մեկն է։
  • Ազգային թատրոնի շենք։ Կառուցվել է 1895 թվականին՝ ռոկոկո ոճով։

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Պետեր Գոտար՝ հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, սցենարիստ։
  • Նիկոլա Դոբրովիչ՝ հայտնի սերբ ճարտարապետ։
  • Լասլո Շոյոմ՝ Հունգարիայի 6-րդ նախագահ։
  • Կատո Լոմբ՝ հայտնի հունգարացի գրող և թարգմանչուհի։ Ինքնուրույն ուսմումնասիրել է 16 լեզուներ, որոնցից 5 լեզուներով ազատ խոսում էր։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.iranyitoszamnavigator.hu/baranya-megye-telepulesei-9-oldal
  2. http://www.iranyitoszamnavigator.hu/baranya-megye-telepulesei-10-oldal
  3. "Tucson Sister Cities". Interactive City Directory. Sister Cities International. Retrieved 4 September 2013.
  4. "Twin Towns - Graz Online - English Version". www.graz.at. Retrieved 2010-01-05.
  5. "Partner Cities of Lyon and Greater Lyon". © 2008 Mairie de Lyon. Retrieved 2009-07-17.
  6. . Shiraz Municipality. 10 May 2016 http://www.shiraz.ir/news/news1?22209-type=1&22209-id=1594 Արխիվացված 2018-07-09 Wayback Machine. Retrieved 14 May 2016. Missing or empty |title= (help)

Արտաքին հղումներ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 853
ռուս..անգլ..ֆր.
  Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ