Կապոշվար

քաղաք Հունգարիայում

Կապոշվար (հունգ.՝ Kaposvár, գերմ.՝ Kopisch, Ruppertsberg, Ruppertsburg, թուրքերեն՝ Kapoşvar), քաղաք Հունգարիայում, Բուդապեշտից 189 կմ դեպի հարավ-արևմուտք, Շոմոդ մարզի վարչական կենտրոն։ Քաղաքը գտնվում է Կապոշ գետի վրա։ Քաղաքի բնակչությունը 64 872[1] մարդ է (2014)։

Քաղաք
Կապովշար
Kaposvár
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄարզՇոմոդ
ՔաղաքապետԿարո Սիտա
Մակերես113,59 կմ²
ԲԾՄ82 մ
Խոսվող լեզուներհունգարական
Բնակչություն64 872 մարդ (2014)
Խտություն598,80 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+36) 082
Փոստային ինդեքս7500
Փոստային դասիչ7400
Պաշտոնական կայքkaposvar.hu
Կապոշվար (Հունգարիա)##
Կապոշվար (Հունգարիա)

Աշխարհագորւթյուն և տրանսպորտ խմբագրել

Կապովշարը գտնվում է Հարավային Տրանսդանիբույայում, Բուդապեշտից 190 կմ դեպի հարավ-արևմուտք և Բալատոն լճից 50 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ - Զագրեբ երկաթուղին։ Ժամանակը Բուդապեշտից գնացքով մոտ 3 ժամ է։ Քաղաքից ճանապարհները տանում են դեպի Սիգետվար, Պեչ և Նադկանիժու։

Պատմություն խմբագրել

Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1009 թվականի փաստաթղթում։ XV դարում քաղաքում կառուցվել է ամրոց։ 1555 թվականին Կապոշվարը անցել է թուրքերի իշխանության տակ, ովքեր քաղաքը ղեկավարել են մինչև 1696 թվականը։ 1702 թվականին կայսր Լեոպոլդ I հրամանով ավերվել են պարսպապատերը։ 1749 թվականին քաղաքը դարձել է Շոմոդ մարզի կենտրոն։

XIX դարում քաղաքի միջով անցնում էր Բուդապեշտ - Զագրեբ երկաթուղին, որը նպաստում էր քաղաքի աճին և զարգացմանը։ XX դարի կեսին քաղաքի կազմում ընդգրկված էին հարակից մի քանի գյուղերը։

Նշանավոր անձիք խմբագրել

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Քաղաքի քաղաքապետարանի շենք (XIX դար
  • Քաղաքի տաճար։ Կառուցվել է XVIII դարում, վերակառուցվել XIX դարում։
  • Կինոյի թանգարան։
  • Նկարիչ Ռիպլ Ռոնաիի թանգարան։
  • Քաղաքային թանգարան։
  • Վասարի պատկերասրահ, ցուցադրվում ժամանակակից հունգարական արվեստագետների գործերը։

Սպորտ խմբագրել

Քաղաքում հիմնվել է «Կապովշար Ռակոցի» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս հունգարական ուժեղագույն թիմում։ 2007 թվականին ակումբը առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը։ Քաղաքում գործում է նաև Հունգարիայի ուժեղագույն բաստկեբոլի ակումբներից մեկը։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.


  Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ