Վարաժդին (խորվ.՝ Varaždin, գերմ.՝ Warasdin, լատ.՝ Varasdinum, հունգ.՝ Varasd), քաղաք Խորվաթիայի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է Զագրեբից 81 կմ դեպի հյուսիս, Դրավա գետի վրա։ Վարչական կենտրոնը Վարաժդինի ժուպանությունն է։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 47055 մարդ, իսկ 2001 թվականի տվյալներով եղել է 49075 մարդ։

Քաղաք
Վարաժդին
խորվ.՝ Varaždin
Դրոշ
Flag of Varaždin.svg

Varazdin-place.JPG
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՎարաժդինի ժուպանություն
ՔաղաքապետԻվան Չեխոկ
Հիմնադրված է1181 թ.
Առաջին հիշատակում1181
Մակերես59,45 կմ²
ԲԾՄ137 մ
Բնակչություն47 055 մարդ (2011)
Տեղաբնականունվարաժդինցի [1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 42
Փոստային ինդեքսներ42000
Պաշտոնական կայքvarazdin.hr
##Վարաժդին (Խորվաթիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

 
Վարաժդինի ամրոցը

Հնագիտական պեղումները վկայում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել դեռ հռոմեացիների ժամանակ։ Քաղաքի առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1181 թվականին։ 1209 թվականին խորվաթա-հունգարացի թագավոր Անդրաշ II Խորվաթիայի առաջին քաղաք Վարաժդինին տալիս է թագավորական ազատ քաղաքի պատվոգիր։

1756-1776 թվականներին Մարիա Թերեզա կայսրուհին ծառայել է Խորվաթիայի գլխավոր քաղաքում։ Այս պահին կառուցվում են բազմաթիվ պալատներ, որոնք պահպանվել են մինչև օրս։ Դրանք իրավունք են տալիս քաղաքը կոչել «բարոկկո թանգարան բաց երկնքի տակ»։ 1776 թվականին քաղաքը հրդեհից սարսափելի այրվել է գրեթե ամբողջովին։ Մայրաքաղաքը տեղափոխվել է Զագրեբ։

ԷկոնոմիկաԽմբագրել

Ներկայումս Վարաժդինը Խորվաթիայի խոշոր մշակութային և արդյունաբերական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում «Վինդիյա» խոշոր կաթի գործարանը, հայտնի է «Վարտեկս» տեքստիլ ֆաբրիկան։

ՄշակույթԽմբագրել

Վարաժդինը հայտնի է իր «երեկոյան բարոկկո երաժշտությամբ»։ Երկրում հավաքվում են բազմաթիվ կատարողներ և ունկնդիրներ։ Համերգները տեղի են ունենում քաղաքի հին եկեղեցիներում և ամրոցներում։ Առավել հայտնի իրադարձություններից, որոնք գրավում էին հազարավոր զբոսաշրջիկներին, համարվում էր փողոցային արտիստների «Շպանցիրֆեստ» (Špancirfest) փառատոնը։

Իմրե Կալմանի Մարիցա օպերետտում կերպարներից բարոն Կոլոման Զուպանը ծնունդով Վարաժդինից էր, իսկ օպերետտի ամենահայտնի դուետը կոչվում է «Կգնանք Վարաժդին»։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Վարաժդինի ամրոց (14-16-րդ դար)
  • Վարաժդինի կաթոլիկ տաճար
  • Գեորգի Պոբեդոնոսցի ուղղափառ եկեղեցի (1884)
  • Տրակոշչան ամրոց
  • Վինդիյա քարանձավ

Եղբայր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Городецкая И. Л., Левашов Е. А. Вараждин // Русские названия жителей: Словарь-справочник. — М.: АСТ, 2003. — С. 63. — 363 с. — 5000 экз. — ISBN 5-17-016914-0.

Արտաքին հղումներԽմբագրել