Երկրաշարժ Հայիթիում (2021)

Երկրաշարժ Հայիթիում 2021 թվականին, 2021 թվականի ամենաուժեղ և ամենամահաբեր երկրաշարժերից մեկը, որի հետևանքով զոհվել է 2 189  և վիրավորվել 9 000 մարդ[2][3][4][5]։

Երկրաշարժ Հայիթիում
Տեսակերկրաշարժ
Երկիր Հայիթի
ՏեղանքNippes?, Sud? և Grand'Anse?
Տարեթիվօգոստոսի 14, 2021
Զոհվածներ2207 մարդ (օգոստոսի 22, 2021)[1]
Վիրավորներ12 268
 2021 Haiti earthquake Վիքիպահեստում

Օգոստոսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 08:29-ին, Տիբուրոն թերակղզում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Պետիտ-Տրու-դե-Նիպ քաղաքից 8-10 կիլոմետր հեռավորության վրա և Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 125 կիլոմետր հեռավորության վրա[6]։

Երկրաշարժը լուրջ ցունամիի սպառնալիք է ստեղծել, սակայն դրանք չեն գրանցվել[7][8][9][10]։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժը գնահատել է որպես լայնածավալ աղետ[11]։

Երկրաշարժը գրանցվել է վերջին 25 տարվա ընթացքում Լատինական Ամերիկայի ամենամահաբեր երկրաշարժերի տասնյակում[12]։

Իրադարձություններ խմբագրել

Երկրաշարժին, հավանաբար, հանգեցրել է Էնրիկիլիո-Պլանտեյն-Գարդենի բեկման ձախակողմյան տեղաշարժը։ Այս բեկման տեղաշարժերը եղել են նաև 1751, 1770 և 2010 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի պատճառները[13]։

Հայիթիից բացի, երկրաշարժը զգացվել է Ճամայկայում[14], Ֆլորիդա նահանգում, ԱՄՆ-ում[15] և Կուբայի արևելքում[16]։

Երկրաշարժը սկսվել է 2021 թվականի օգոստոսի 14-ին՝ Հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով 08:29:09-ին (12:29: 09 UTC)[6]։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա[17]։

7,2 մագնիտուդով առաջին ցնցումից հետո՝ ժամը 08:49:33-ից մինչև 23:20:45-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել մի քանի հետցնցում, որոնցից ուժեղագույնը տեղի է ունեցել ժամը 23:20:45-ին, որի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ[18][19]։

5,2 մագնիտուդով առաջին հետցնցումը տեղի է ունեցել առաջին ցնցումից 20 րոպե անց[20][21]։

Ավերվել են մեծ թվով շենքեր, որոնց թվում են պատմական տեսարժան վայրերը։ Լես Անգլեսում 1907 թվականին կառուցված Անարատ Հղիության տաճարի փլվելու հետևանքով զոհվել է 17 մարդ[22]։ Երկու մարդ հայտնվել էին փլատակների տակ, որոնց ավելի ուշ նրանց փրկել են տեղի շինարարները[23][24]։ Տոյրակ գյուղում, Սուրբ Ընտանիքի դյու Տոյրաք տաճարի փլվելու հետևանքով զոհվել է 20 մարդ[25]։

Հայիթիի քաղաքացիներին նախազգուշացրել են մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի վտանգի մասին, սակայն դրանք չեն գրանցվել[7][8]։ Շուտով նախազգուշացումը հանվել է[9][10]։

ՄԱԿ-ը հայտարարել է հետևանքների վերացման հարցում Հաիթիին օգնելու մասին, սակայն տեղի ավազակախմբերը խոչընդոտում են հումանիտար օգնությանը։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը[26][27][28]։

Օգոստոսի 20-ին լուրեր են տարածվել երկու բժիշկների առևանգման մասին, որոնք մասնակցել են Պորտ-օ-Պրենս քաղաքի Բեռնարդ Մևսի հիվանդանոցում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների վերակենդանացման աշխատանքներին։ Առևանգողները կապնվել են առևանգվածների հարազատների հետ, սակայն փրկագին չեն պահանջել։ Բժիշկներից մեկը փորձառու վիրաբույժ էր, մյուսը՝ մանկաբարձ։ Առևանգման հետևանքով մանկաբարձը չի կարողացել ներկա գտնվել կեսարյան հատմանը, որն անհրաժեշտ է կնոջը, ինչի հետևանքով նա և նրա երեխան մահացել են։ Ի նշան բողոքի՝ հիվանդանոցը հայտարարել է 2 օրով փակվելու մասին[29][30][31][32]։

Հետևանքներ խմբագրել

Երկրաշարժը հանգեցրել է մեծ ավերածությունների։ Իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ՝ կապված հետևանքների հետ[33][34]։

Օգոստոսի 17-ին Հայիթիի իշխանությունները հայտարարել են, որ երկրաշարժերի արդյունքում զոհերի թիվը կազմում է 2 189 մարդ, ևս 12 200-ը տուժել են, նրանցից 3 200-ը գտնվում են հիվանդանոցներում, կան անհետ կորածներ[2][3][4][5]։

Հայիթիի վարչապետը հայտարարել է, որ երկրում կհայտարարվի եռօրյա սուգ, զոհերի հիշատակին[35][36]։

Լե-Կե քաղաքում ավերվել է առնվազն 860 տուն, ևս 700-ը՝ վնասվել[37]։

Հայիթիի քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով՝ առնվազն 60 700 տուն ավերվել է, 76 100-ը՝ վնասվել[38][39][40][41]։

Երկրաշարժի հետևանքով Լե-Կե քաղաքում փլուզվել է Le Manglier հյուրանոցը, ինչի պատճառով զոհվել է մի քանի մարդ, այդ թվում Լե-Կեի նախկին սենատոր և քաղաքապետ Գաբրիել Ֆորտունեն[42][43]։։

Լե-Կեի կաթոլիկ եպիսկոպոսի նստավայրի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով զոհվել է հոգևորական և երկու ծառայող, իսկ կարդինալը վիրավորվել է[44]։

Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում են կամավորներ, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպություններից[45]։

Հիվանդանոցները եղել են լեփ-լեցուն, և որոշ տուժածներ տեղավորվել են փողոցում և միջանցքներում[46][47]։

Երկրաշարժի պատճառով վնասվել են կապի միջազգային գծերը, ETECSA հեռահաղորդակցային ընկերությունը տեղեկացրել է կապի հետ կապված հնարավոր խնդիրների մասին[48][49]։

Արձագանք խմբագրել

  • Հայիթինյան ծագմամբ ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական հայտարարել է, որ Ցինցինատիում WTA-1000 կարգի մրցաշարում վաստակած բոլոր միջոցները կուղղի Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանը և տուժածներին օգնելուն[50][51]։
 
Առաջին երկրաշարժի և հաջորդ հետցնցումների էպիկենտրոնների գտնվելու վայրի քարտեզ
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հայիթիի վարչապետ Արիել Անրիին[52][53]։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել երկրաշարժի կապակցությամբ[54]։ Ավելի ուշ ԱՄՆ-ն Հայ՛իթիին 65 հոգանոց փրկարարներ է ուղարկել[55]։
  • ԱՄՆ-ի առափնյա պահակախումբը ուղղաթիռներ է ուղարկել Հայիթի։ Նրանց օգնությամբ տարահանվելու են տուժածները[47]։
  • Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իր խորին ցավակցությունն է հայտնում զոհերի կապակցությամբ[56]։
  • Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկիրը «պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել» Հայիթիին[57]։
  • Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, այդ թվում Մեքսիկան, Պերուն, Արգենտինան, Չիլին և Վենեսուելան օգնություն են առաջարկել ողջ մնացածների որոնման հարցում[58][59][60][61][62]։
  • 34 փրկարարներից բաղկացած խումբը Էկվադորից Հայիթի է ուղարկվել որոնողափրկարարական գործողությանը օգնելու համար[58]։
  • Մեքսիկան Հայիթի է ուղարկել 15,4 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, այդ թվում՝ սնունդ և դեղորայք[47]։
  • Մեքսիկան C-295 և C-130 ինքնաթիռների հետ Հայիթի է ուղարկել հումանիտար օգնության տեսքով՝ դեղորայքներ և առաջին անհրաժեշտության ապրանքներ[63][64]։
  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին[65]։
  • Հայիթիի նախկին առաջին տիկին Մարտինա Մոիզը ցավակցություն է հայտնել երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին[66]։
  • Հումանիտար հարցերի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիտսը Twitter-ի իր էջում հայտնել է Հայիթիին օգնելու համար 8 մլն դոլար հատկացնելու մասին[67][68][69][70]։
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպությունն աշխատում է Հայիթիի իշխանությունների հետ և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել[71][72]։
  • Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը ցավակցություն են հայտնել Հայիթիի քաղաքացիներին երկրաշարժի կապակցությամբ[73]։
  • Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների առջև կիրակնօրյա քարոզից հետո հայտարարել է, որ ցավակցություն է հայտնում երկրաշարժի կապակցությամբ[74]։
  • Տուժածներին օգնություն են ցուցաբերում Կուբայից ժամանած բժիշկները, որոնք գտնվում են Հայիթիի գործուղումների մեջ[75][76]։
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին[77]։
  • Օգոստոսի 16-ին Թայվանի կառավարությունը հայտարարել է Հայիթիին 1 000 000 դոլարի չափով հումանիտար օգնություն ուղարկելու պլանների մասին[78][79][80][81]։ Օգոստոսի 17-ին Թայվանի ԱԳՆ-ն հայտարարել էր հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Տեղեկացվել է նաև, որ Հայիթիում Թայվանի դեսպանը կազմում է անհրաժեշտ միջոցների ցանկը։ Թայվանը նաև հայտարարել է Հայիթիին C-130 ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին, եթե դա անհրաժեշտ լինի[82]։
  • Հարավային Կորեայի նախագահը ցավակցական նամակ է հղել Հայիթիի վարչապետին[83]։
  • Արգենտինայի ԱԳ նախարար Ֆելիպե Սոլան հայտարարել է, որ Հայիթիի իշխանություններին օգնելու համար կծավալվի Սպիտակ սաղավարտների հանձնաժողով[84][85]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://apnews.com/article/caribbean-haiti-earthquakes-39ece235608d0d5e88e304946abbd881
  2. 2,0 2,1 «Gangs Now Run Haiti, Filling a Vacuum Left by Years of Collapse». Bloomberg.com (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «Число погибших при землетрясении в Гаити превысило 2 тысячи». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  4. 4,0 4,1 «Число жертв землетрясения в Гаити достигло 2189». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  5. 5,0 5,1 «Число погибших в результате землетрясения в Гаити возросло до 2 189». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  6. 6,0 6,1 «Сотни человек погибли после мощного землетрясения в Гаити | DW | 14.08.2021». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  7. 7,0 7,1 «Quake kills hundreds in Haiti, worsening Caribbean nation's plight». Reuters (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  8. 8,0 8,1 «У берегов Гаити произошло мощное землетрясение». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  9. 9,0 9,1 «В США заявили о снятии угрозы цунами у Гаити». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  10. 10,0 10,1 Paz, Isabella Grullón (2021 թ․ օգոստոսի 14). «Haiti quake prompted tsunami warning that was later rescinded». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Live updates: 7.2 magnitude earthquake hits near Haiti». CNN (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  12. «Землетрясение на Гаити стало одним из самых летальных за последние 25 лет». Красная весна (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Why Earthquakes Have Been So Devastating in Haiti for Centuries». NBC4 Washington (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  14. «M 7.2 - 13 km SSE of Petit Trou de Nippes, Haiti». earthquake.usgs.gov. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Число жертв землетрясения в Гаити выросло до 1297». Известия (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  16. «Землетрясение в Гаити ощущалось в восточных провинциях Кубы». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  17. «Magnitude 7.2 Earthquake in Haiti». www.usgs.gov. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «M 5.8 - 12 km NNE of Chardonnière, Haiti». earthquake.usgs.gov. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  19. «На Гаити произошло новое землетрясение магнитудой 5,8». m24.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  20. «M 5.2 - 20 km WNW of Cavaillon, Haiti». earthquake.usgs.gov. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  21. «В Гаити произошло второе землетрясение за сутки». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  22. «Parishoners killed in quake-damaged historic Haiti church». France 24 (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  23. Andrew Bary. «These 10 Standout Stocks Could Be the Next Amazon». www.barrons.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  24. «A Historic Church Bears Testimony To Damage Caused By Haiti Earthquake». NDTV.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  25. «Haiti mourners tell of church collapse horror during quake». Reuters (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  26. «Afghanistan, Haiti Earthquake, Lebanon & other topics - Daily Press Briefing (16 August 2021)» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  27. «Доставке гуманитарной помощи на Гаити препятствуют местные банды – ООН». gordonua.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  28. «На Гаити местные бандиты затрудняют доставку гумпомощи – ООН». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  29. Ирина Шелудкова (2021 թ․ օգոստոսի 20). «Бандитизм препятствует распределению помощи в Гаити». euronews (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  30. «Gangs abduct 2 doctors in Haiti, including a needed surgeon». ABC News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  31. «На Гаити похитили двух врачей». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  32. «В Гаити похитили двух врачей, лечащих пострадавших при землетрясении». aif.ru (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  33. Никита Голяшкин (2021 թ․ օգոստոսի 14). «Власти Гаити на месяц ввели режим ЧП из-за последствий землетрясения». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  34. «На Гаити введут режим ЧП». РИА Новости (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  35. «Власти Гаити объявили трехдневный траур в связи с последствиями землетрясения». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  36. «В Гаити объявили траур в память жертв землетрясения». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  37. «Haiti Earthquake Death Toll Climbs Past 300 | Voice of America - English». www.voanews.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  38. «'The earthquake destroyed my life': Haiti reels after major quake». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  39. «Haiti hospitals overwhelmed by quake victims as death toll hits 1,297». Reuters (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  40. «Haiti: Earthquake - Flash Update No. 2 (16 August 2021) - Haiti». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  41. «Business Guide: Haiti Earthquake Humanitarian Response, August 2021 - Haiti». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  42. VBI (2021 թ․ օգոստոսի 14). «Haïti-Séïsme: Jean Gabriel Fortuné est mort». Vant Bèf Info (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  43. «Число погибших в результате землетрясения в Гаити превысило 200». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  44. CNA. «Cardinal injured, priest dead after earthquake». Catholic News Agency (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  45. «Death toll from massive Haiti earthquake soars». Washington Post. 0190-8286. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  46. «Число жертв землетрясения на Гаити возросло почти до 1,3 тыс. человек». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  47. 47,0 47,1 47,2 Кнарик Хачатрян (2021 թ․ օգոստոսի 17). «Помочь Гаити». euronews (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  48. Ксения Cтрижова (2021 թ․ օգոստոսի 15). «Кубинский оператор сообщил о повреждениях из-за землетрясения на Гаити». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  49. «Кубинский оператор связи заявил о повреждении инфраструктуры из-за землетрясения в Гаити». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  50. Яна Метлёва. «Осака пожертвует призовые с предстоящего турнира пострадавшим от землетрясения в Гаити». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  51. Reuters. «Osaka to donate prize money to Haitian earthquake relief efforts». CNN. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  52. «Путин выразил соболезнования премьер-министру Гаити в связи с последствиями землетрясения». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  53. «Премьер-министру Республики Гаити Ариэлю Анри». kremlin.ru (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 15.
  54. Ксения Cтрижова (2021 թ․ օգոստոսի 15). «Байден выразил соболезнования в связи с землетрясением на Гаити». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  55. «США направили в Гаити спасателей и медицинские принадлежности». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  56. «Турция выразила соболезнования Гаити». www.aa.com.tr. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  57. «Prime Minister Justin Trudeau offers help in deadly Haiti earthquake | Globalnews.ca». Global News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  58. 58,0 58,1 «Séisme en Haïti : les recherches se poursuivent, le bilan s'alourdit à plus de 700 morts». France 24 (ֆրանսերեն). 2021 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  59. «Страны Латинской Америки предложили Гаити помощь». vesti.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  60. «Мексика, Венесуэла и Колумбия предложили помощь Гаити после землетрясения». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  61. Andrés Manuel (2021 թ․ օգոստոսի 15). «Lamento el sufrimiento de nuestros hermanos de Haití». twitter.com (իսպաներեն).
  62. Jorge Arreaza M (2021 թ․ օգոստոսի 15). «Venezuela extiende sus más sentidas condolencias y ofrece toda su solidaridad al hermano pueblo de la República de Haití». twitter.com (իսպաներեն).
  63. «Власти Мексики отправили самолёты с гумпомощью на Гаити». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  64. «México al rescate, envía ayuda humanitaria a Haití» (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  65. «Президент Грузии выразила соболезнования семьям жертв землетрясения на Гаити». Эхо Кавказа (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  66. «More than 300 people dead after 7.2-magnitude earthquake strikes Haiti». CNN. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  67. «ООН выделит $8 млн для поддержки Гаити». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  68. Глеб Гладков (2021 թ․ օգոստոսի 16). «ООН пообещала $8 млн для пострадавших от землетрясения в Гаити». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  69. «ООН выделит 8 млн долларов пострадавшим от землетрясения в Гаити | DW | 16.08.2021». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  70. Martin Griffiths (2021 թ․ օգոստոսի 16). «I am allocating $8 million from UNCERF to support the humanitarian response to the earthquake that struck Haiti yesterday». twitter.com (անգլերեն).
  71. «В ООН заявили о готовности оказать дальнейшую поддержку Гаити в связи с землетрясением». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  72. «В ООН заявили о готовности оказывать Гаити помощь после землетрясения». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  73. Яна Захарова (2021 թ․ օգոստոսի 15). «В МИДЕИ выразили соболезнования в связи с разрушительным землетрясением в Гаити». Sputnik Молдова (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  74. «Папа Римский Франциск выразил обеспокоенность ситуацией в Афганистане». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  75. «Кубинские медики пришли на помощь пострадавшим от землетрясения в Гаити». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  76. «Кубинские медики оказывают помощь пострадавшим во время землетрясения в Гаити». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  77. «Александр Лукашенко направил соболезнование в связи с последствиями сильного землетрясения в Гаити». tvr.by (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 16.
  78. «Тайвань пожертвует Гаити 500 000 долларов на восстановление после землетрясения». Международное радио Тайваня (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  79. «海地7.2強震奪千命「婉謝我搜救隊」 外交部:提供醫療物資救急 -- 上報 / 焦點». www.upmedia.mg. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  80. «海地7.2強震奪千命「婉謝我搜救隊」 外交部:提供醫療物資救急». tw.sports.yahoo.com (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  81. «Южная Корея окажет гуманитарную помощь жителям Гаити». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  82. «Тайвань отправил гуманитарную помощь пострадавшим от землетрясения жителям Гаити». Международное радио Тайваня (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  83. «Глава Южной Кореи выразил соболезнования в связи с гибелью людей на Гаити». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  84. «Tras el terremoto, la Cancillería argentina organiza ayuda humanitaria en Haití». www.cancilleria.gob.ar (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  85. «Países de América Latina se preparan para enviar ayuda humanitaria a Haití tras terremoto». CNN (իսպաներեն). 2021 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.