Ավազակություն, պետական, հանրային կամ քաղաքացիների անձնական գույքին տիրանալու նպատակով կատարվող հարձակում՝ զուգորդված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր ֆիզիկական կամ հոգեկան բռնությամբ կամ այդպիսին գործադրելու սպառնալիքով։ Ավազակությունը ավարտված է համարվում հարձակման պահին՝ անկախ հանցագործի նպատակի իրականացումից։ Ավազակությունյան օբյեկտ կարող է լինել ինչպես գույքը, այնպես էլ անձը։ ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերը խիստ պատիժներ է սահմանում ավազակության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 602