Արտակարգ իրավիճակը որևէ տարածքում վթարի, աղետի, համաճարակի, պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակն է, որը հանգեցնում է նյութական բարիքների ոչնչացմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը։ Ըստ ծագման արտակարգ իրավիճակները լինում են բնածին, տեխնոգեն, կենսաբանական, մարդածին։

Հրշեջներն արտակարգ իրավիճակի ժամանակ

Բնական ծագման արտակարգ իրավիճակներ խմբագրել

Բնական ծագման արտակարգ իրավիճակները լինում են երկրաբանական, հիդրոերկրաբանական, օդերևութաբանական։

Երկրաշարժ- Երկրաշարժերը լինում են երեք տեսակի՝ տեկտոնական, հրաբխածին, փլուզումային։ Տեկտոնական տեսակը կազմում է երկրաշարժերի 90%-ը, հրաբխածին տեսակը կազմում է երկրաշարժերի 7%-ը, ցանկացած երկրաշարժ ծնում է հրաբուխ, փլուզումային տեսակը կազմում է երկրաշարժերի 3%-ը։ Երկրի կեղևի տակ առաջացած փոփոխությունների օջախը կոչվում է հիպոկենտրոն, որը չափվում է մագնիտուտներով։ Հիպոկենտրոնի պրոեկցիան երկրի կեղևի վրա կոչվում է էպիկենտրոն, որը չափվում է 12 բալանոց սանդղակով։ Երկրաշարժից առաջ լինում է երկու ցնցում։ Առաջին ցնցումից երկրորդ ցնցումի անցումը լինում է 15-20 վայրկյանում։ Երկրորդ ցնցումը ավերիչ նշանակություն ունի։ Հայաստանում երկրաշարժերը կազմում են 95%-ը։

Սողանք- Երկրաշարժերից հետո Հայաստանում երկրորդ տեղը համարվում են սողանքները։ Հայաստանում գոյություն ունեն մոտավորապես 3000 սողանքային գոտիներ(Դիլիջան, Պտղնի, Նուբարաշեն, Սիսիան և այլն)։

Սելավ- Սելավը ցեխաջրերի սրընթաց շարժումն է։ Սելավի հիմնական պատճառը հորդառատ անձրևներն են։ Սելավի արագությունը մոտավորապես 15 կմ/ժ։

Ցունամի- Ցունամին լինում է ծովերի և օվկիանոսների վրա։ Ծովի ալիքը բարձրանում է 10-50 մետր, արագությունը 1000 կմ/ժ։ Ցունամիի պատճառը երկրի ընդերքի երկրաշարժերն են։

Կայծակ- Կայծակները լինում են 2 տեսակի՝ գնդաձև, գծային։ Հայաստանում կայծակի տեսակը հիմնականում գծայինն է։ ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ գնդաձև։

Հրդեհներ- Հրդեհները լինում են 3 տեսակի՝ անտառային, տափաստանային և տորֆային։ Անտառային հրդեհների պատճառները լինում են մարդկանց անփութությունը, երաշտը, արևի բարձր ճառագայթները։

Մարդածին բնույթի արտակարգ իրավիճակներ խմբագրել

Ճառագայթային զենք- Ճառագայթային զենքի տեսակներն են՝ լազերային, փնջային։ Լազերը ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղղորդված հոսք է, որը ունի մեծ խոցելիություն, հրկիզող հատկություն և հալեցնում է մետաղը։

Ինֆրաձայնային զենք- Բարձր հաճախականութան ինֆրաձայնային ալիքներ են, որոնք չեն վնասում տեխնիկան, այլ ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա, առաջացնում են վախ, տագնապ, սարսափ։

Հրկիզող զենք- Այս զենքերը ունեն շատ մեծ խոցելիություն, ավերում են կառույցները, տեխնիկան, առաջացնում են կոտրվածքներ, այրվածքներ։

Հրահելներ- Այս զենքերը իրենց մեջ պարունակում են մագնեզիում, սելիտրա և ասֆալտ։ Այրվելիս առաջացնում են 1600° ջերմություն։

Քիմիական զենք- Մարտական թունավոր նյութեր են։ Սա կիրառվում է ավիառումբերի միջոցով, գազային կամ փոշի վիճակում։ Քիմիական զենքերը լինում են կայուն և անկայուն։

  • Նյարդապարալիտիկ քիմիական նյութեր- Այս նյութերը առաջացնում են նյարդերի կաթված։ Որպես առաջին օգնություն պետք է կիրառել հակաթույն և հակագազ։
  • Մաշկաթարախահարույց քիմիական նյութեր- Այս նյութերը մաշկի վրա միանգամից առաջացնում են թարախային վերքեր։ Որպես առաջին օգնություն հագցնել հակագազ, և մաշկը վնասել հակաթույնով։
  • Ընդհանուր ազդեցության թունավոր նյութեր- Այս թունվոր նյութերը պարունակում են կապտաթթու և քլորցիան։
  • Հեղձուցիչ թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը շնչելու ժամանակ առաջացնում են շնչահեղձություն։
  • Հոգեքիմիական թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը առաջացնում են հոգեկանի խանգարում։
  • Արցունքաբեր թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը առաջացնում են արցունքահոսություն, հազ, քթահոսություն։

Բինարային զենք- Այս զենքը կազմված է երկու անվտանգ քիմիական նյութերից, որոնք զենքի պայթելու ժամանակ միանում, խառնվում, և դառնում են խիստ վտանգավոր։ Այդ երկու գազերն են՝ VX, GB։

Ջրածնային զենք- Այս զենքի կիրառման դեպքում առաջանում են հինգ ախտահանող գործոններ.

  1. Հարվածային ալիք- Այն ազդում է կենդանական աշխարհի վրա, տեխնիկայի և կառույցների վրա է ունենում ազդեցություն։ Տևողությունը՝ 20 վայրկյան։
  2. Լուսային ճառագայթում- Առաջացնում է այրվածքներ, հրդեհներ, կուրացում։ Տևողությունը՝ 20 վայրկյան։
  3. Էլեկտրամագնիսական իմպուլս- Հիմնականում ազդում է տեխնիկայի վրա։
  4. Ռադիոակտիվ ախտոտում- Առաջացնում է ռադիոակտիվ փոշի, որը վարակիչ է։
  5. Ներթափանցող ռադիացիա- Առաջացնում է գենետիկ մուտացիաներ, ախտահարում է ոսկրածուծը, առաջանում է սուր ճառագայթային հիվանդություն, արյան քաղցկեղ։ Սերունդները ծնվում են զանազան հիվանդություններով։

Այս զենքի կիրառման ժամանակ բնակչությանը պետք է տարահանել, մարդու մաշկը պետք է պաշտպանել անջրաթափանց կոստյումներով, ձեռքերը պետք է պաշտպանել ռետինե ձեռնոցներով, շնչուղիները պետք է պաշտպանել հակագազով, քիթը փակել խոնավ շորով։

Կենսաբանական զենք- Սուր ինֆեկցիոն հիվանդություններ հարուցող մանրէներ են։ Որպես հատուկ վտանգավոր ինֆեկցիաներ հանդիսանում են խոլերան, ժանտախտը, սիբիրյան խոցը, բնական ծաղիկը։

  • Խոլերա- Սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է։ Հարուցիչը վիբրիոնն է։ Հարուցիչը օրգանիզմ է անցնում ախտոտված ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով։ Մարդը ջրազրկվում է, դեմքը գունատվում է, մաշկը չոր է, նկատվում է փսխում և լուծ։ Խոլերայի կայծակնային ձևում մարդը մահանում է 3-4 օրում։ Սառում են, ջերմաստիճանի անկում է նկատվում՝ 34-35°։ Որպես առաջին օգնություն պետք է աղաջուր տալ։ Կիրառվում են դեղորայք, մարդկանց պատվաստումներ են իրականացվում։
  • Սիբիրյան խոց- Այս հիվանդության հարուցիչը սիբիրյան խոցի ցուպիկներն են, որոնք ապրում են խոշոր եղջերավոր կենդանիների աղիներում։ Մարդը վարակվում է կենդանու կաթից, մսից, բրդից։ Սիբիրյան խոցի 3 ձև կա՝ մաշկային, թոքային, աղիքային։ Սիբիրյան խոցի թոքային և աղիքային ձևերը առավել ծանր ձևեր են։
  • Ժանտախտ- Հարուցիչը ցուպիկն է։ Մարդուն փոխանցվում է հիմնականում առնետներից։ Ժանտախտի 3 ձև գոյություն ունի՝ մաշկաբուբոնային, թոքային, կայծակնային։ Ժանտախտի կայծակնային ձևը արտահայտվում է այն ժամանակ, երբ հարուցիչը անցնում է արյան մեջ։ Ժանտախտի կայծակնային ձևը լինում է թոքային ձևից հետո։ Կանխարգելումը՝ պայքար կրծողների դեմ։
  • Բնական ծաղիկ- Մարդկանց վարակը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով։ Ախտահարվում է մաշկը, լիմֆատիկ գեղձերը։ Լյարդն ու փայծաղը մեծանում են, հիվանդը սկսում է արյունահոսել։ Կանխարգելումը պատվաստման միջոցով։

Հակահամաճարակային միջոցառումներ- Մարդկանց պետք է մեկուսացնել, հիվանդի հետ չշփվել, դեզինսեկցիա` միջատների դեմ պայքար, դեզինֆեկցիա, դեռատիզացիա` պայքար առնետների դեմ։ Մաշկը պետք է ախտահանել քիմիական նյութերով՝ սպիրտ, օղի, յոդ, օծանելիք։ Ախտահանումը կարելի է կատարել նաև եռացրած ջրի գոլորշիով։

Տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակներ խմբագրել

  • Տրանսպորտային վթարներ՝ բեռնատար գնացքներ, մարդատար գնացքներ, օդային աղետներ, ծովային վթարներ։
  • Հրդեհներ, պայթյուններ՝ հրդեհներ կառույցներում, կապի և տեխնիկական սարքավորումների ոլորտներում, հրդեհներ բնակելի, սոցիալ-կենցաղային նշանակության և մշակութային շենքերում և շինություններում, հրդեհներ տրանսպորտում։
  • Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարներ՝ վթարներ ատոմակայանում,տրանսպորտային էլեկտրական կոնտակտային ցանցերի գործունեության խափանում, էլեկտրաէներգետիկ համակարգերի վթարներ՝ հիմնական սպառողների կամ ընդարձակ տարածքների էլեկտրամատկարարման երկարաժամկետ ընդհատմամբ։

Արտակարգ իրավիճակներում բնակչության բարոյահոգեբանական պատրաստվածությունը խմբագրել

Արտակարգ իրավիճակներում մարդկանց մոտ առաջանում են ռեակտիվ վիճակներ, ոչ ադեկվատ վարք, աֆեկտային վիճակում են գտնվում մարդիկ։ Այս դեպքում մարդը լացի փոխարեն կարող է ծիծաղել։ Սթրեսի պատճառները բաժանվում են երկու խմբի.

  1. Առաջին խմբի պատճառները կապված են մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ոչնչացման վտանգի հետ՝ պայթյուն, հրդեհ, երկրաշրժ, ռադիացիա։
  2. Երկրորդ խմբի պատճառները կապված են ինֆորմացիայի բացակայության հետ։ Այս իրավիճակում առանձնացվում են երեք շրջան.
  • Արտակարգ իրավիճակի առաջին 5 ժամը՝ հզոր սթրես, խուճապ, տագնապ։
  • Արտակարգ իրավիճակի երկրորդ շրջանը կապված է մտերիմների, բարեկամների կորստի հետ։
  • Արտակարգ իրավիճակի երրորդ շրջանը կոչվում է հետսթրեսային շրջան, երբ մարդը գիտակցում է պատահածը, ընկնում է ընկճախտի մեջ, կորցնում է վստահությունը ապագայի հանդեպ։

Տուժածին պետք է ցույց տալ հոգեբանական օգնություն։

Արտակարգ իրավիճակներում կատարվում է ռիսկի գնահատում, որոշում։ Ռիսկը հավանականությունների և հետևանքների համադրումն է։ Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագիրը.

  • Տարածքի սեյսմիկ գնահատում։
  • Բնակարանների և շինությունների սեյսմիկ ռիսկի գնահատում։
  • Վթարային շինությունների ուժեղացում, ամրացում։
  • Կարևոր նշանակության օբյեկտների սեյսմակայունության բարձրացում։

Աղբյուրներ խմբագրել

  • Ф.Ф. Контузоров, Д.В. Петров. Классификация и краткая характеристика чрезвычайных ситуаций.2008։