Եվրասիայի գետերը պատկանում են չորս օվկիանոսների և ներքին հոսքի ավազաններին։

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանող գետերըԽմբագրել

 
Լենա գետի ջրհավաք ավազանը, վտակները

Ամենաերկարը Լենան է (4480 կմ.), ամենաջրառատը՝ Օբը։ Դրանք աշխարհի խոշորագույն գետերից են։

Մյուս նշանավոր գետերից են.

Այս բոլոր գետներն ունեն ձնա-անձրևային սնում։ Հորդանում են գարնան վերջին և ամռան սկզբին։ Նրանք ունեն մակարդակի մեծ տատանումներ (մինչև 10 - 12 մ.)։

Խաղաղ օվկիանոսին պատկանող գետերըԽմբագրել

 
Յանցզի գետը տիեզերքից

Վերջին երեքը սկիզբ են առնում Տիբեթի բարձրավանդակից, ունեն ձնհալքային ու անձրևային սնում, հորդանում են ամռանը։ Ամուրը նույնպես հորդանում է ամռանը, բայց մուսսոնային անձրևներից։

Հուանհե գետի հոսքը կարգավորելու նպատակով կառուցվել են խոշոր ջրամբարներ, բետոնե պատնեշներ։ Հուանհեյից Յանցզի կառուցվել է Չինական Մեծ նավարկելի ջրանցքը։

Յանցզին Եվրասիայի ամենաերկար (6300 կմ.) և ամենաջրառատ գետն է։

Հնդկական օվկիանոսին պատկանող գետերըԽմբագրել

Գետերը մեծ մասամբ սնվում են անձրևներից (մուսսոնային), իսկ բարձր լեռներից սկիզբ առնողները՝ նաև սառցադաշտերից և ձնհալքից։ Խոշոր գետերից են.

 
Գանգես գետի դելտան տիեզերքից

Ամենախոշորը այս ավազանում Ինդոսն է։

Այս գետերի տնտեսական, հատկապես ոռոգիչ նշանակությունը շատ մեծ է։ Նրանց ավազաններում բնակչության խտությունը շատ մեծ է։

Գանգես և Բրահմապուտրա գետերը գետաբերանում ստեղծում են աշխարհում ամենախոշոր դելտան՝ 105.000 կմ², որն արագորեն մեծանում է դեպի Բենգալական ծոց։

Ատլանտյան օվկիանոսին պատկանող գետերըԽմբագրել

Գետերն տարածվում են Հարավային, Արևմտյան և մասամբ Արևելյան Եվրոպայում։ Սնման ռեժիմի տեսանկյունից սրանք բազմազան են։ Ծայր արևմուտքում, ծովային կլիմայի մարզում, գետերը չեն սառչում։ Այդ շրջանում գետերը ունեն անձրևային սնում և ջրառատ են ամբողջ տարին։ Այդպիսի գետերից են.

 
Դանուբ գետը ձմռանը

Այն շրջաններում, ուր ձմռանը գոյանում է ձնածածկույթ ու գետերը սառչում են (թեկուզ կարճ ժամանակով)` հորդացումը լինում է գարնանը։ Այդպիսի գետերից են.

Ատլանտյան օվկիանոսի ավազանի ամենախոշոր գետը Դանուբն է։ Սկիզբ է առնում Շվարցվալդի լեռներից և առաջացնելով դելտա` թափվում է Սև ծովը։ Ընդհանուր առմամբ ունի խառը սնում (ձնա-անձրևային), որոշ վտակները (Սավա, Դրավա և այլն) ունեն ձնա-սառցադաշտային սնում և նրանք են առաջացնում Դանուբի ամառային հորդացումները։

Ալպերից սկիզբ առնող գետերը առավելապես ունեն ձնասառցադաշտային սնում, այդ պատճառով հորդանում են գարնան վերջին և ամռանը։

Այս շրջանի երկրորդ խոշոր գետը Հռենոսն է։ Սկիզբ է առնում Ալպերի սառցադաշտերից։ Ակունքային շրջանում ունի լեռնային բնույթ, արագահոս է, հոսում է նեղ ու խոր կիրճով՝ առաջացնելով բազմաթիվ սահանքներ։ Ստորին հոսանքում ունի անձրևային սնում, դանդաղահոս է, առաջացնում է խոշոր դելտա։ Գետի ափերը շատ տեղերում, հեղեղումներից խուսափելու համար, պատնեշված են։

Հարավային Եվրոպայի խոշոր գետերն են.

Այս գետերը հիմնականում սնվում են ձմեռային անձրևներից, որի շնորհից հորդանում են ձմռանը։

Ատլանտյան օվկիանոսի ազվազանին պատկանում են նաև Ռուսական հարթության արևմտյան մասի գետերը.

Ներքին հոսքի ավազանին պատկանող գետերըԽմբագրել

 
Վոլգա գետի դելտան

Ներքին հոսքի ավազանին պատկանող գետերը տարածվում են Եվրասիայի գրեթե ամբողջ կենտրոնական, Իրանական բարձրավանդակի և Արաբական սարահարթի ներքին շրջաններում։ Դրանք են.

Եվրոպայի ամենախոշոր գետը Վոլգան է (Օկա և Կամա վտակներով)։ Սկիզբ է առնում Վալդյան բարձրությունից և առաջացնելով դելտա՝ թափվում է Կասպից ծով։