Գարոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գարոն (ֆրանսերեն՝ Garonne, իսպաներեն՝ Garona, գասկոներեն՝ Garoune), Ֆրանսիայի խոշոր գետերից մեկը՝ 647 մ։ Գետը սկիզբ է առնում Իսպանիայում՝ Պիրենյան լեռնաշղթայում և թափվում է Ատլանտյան օվկիանոս՝ Ակվիտանիայում։ Գարոնը հոսում է այնպիսի խոշոր քաղաքներով ինչպիսիք են Բորդոն (Bordeaux), Թուլուզը (Toulouse), Աժենը (Agen)։ Գետի հիմնական վտակներն են Բաիսը (Baïse), Ժերսը (Gers), Սավը ձախակողմնյա մասում և Արիեժը (Ariège), Լոտը (Lot), Տարնը (Tarn), Դորդոնիան (Dordogne) գետի աջ կողմում։
Անտիկ դարաշրջանում հայտնի էր Գարումնա (լատիներեն՝ Garumna) անունով։ Անվանման այժմյան ֆրանսերեն գրությունն է Garonne։ Ոմանք ենթադրում են, որ անվանումն ունի գալլական ծագում և նշանակում է «արագընթաց», ոմանք էլ գտնում են, որ այն կազմված է նախահնդեվրոպական կարր «քար, ժայռ» և գալլական օննո «գետ» բառերից։