Ամուր (ռուս.՝ река́ Аму́р, (Չինարեն) - մոնղոլ Սուրենը սև գետ, չինարեն՝ եյլունցզյան սև վիշապի գետ), գետ Արևելյան Ասիայում։ Ավազանը տարածվում է ԽՍՀՄ (Չիտայի, Ամուրի մարզերում և Խաբարովսկի երկրամասում), ՉԺՀ և ՍԺՀ տերիտորիաներում։ Ամուրի ավազանի մեծ մասը գտնվում է ԽՍՀՄ-ում։

Ամուր
Amur River in Habarovsk.jpg
Ամուրը Խաբարովսկում
Amur.svg
Բնութագիր
Երկարություն2824
Ավազանի մակերես1 855 000 կմ²
ԱվազանԱխոտի ծով
Ջրի ծախս12 800
Ջրահոսք
ԱկունքԱխոտի ծով
Ակունքի տեղակայումՕնոն
Բարձրություն0 մ
Գետաբերանի տեղակայում5 կմ ձախ ափին
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAmazar?, Օլդոյ, Զեյա, Բուրեա, Բիրա, Տունգուսկա, Gorin?, Ամգուն, Huma River?, Սունգարի, Ուսսուրի, Անյույ, Գուր, Արգուն, Շիլկա, Կերուլեն, Amurskaya Protoka?, Bidzhan?, Zavitaya?, Raychikha?, Khingan?, Ul'min?, Urusha River? և Arkhara?
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԵրկրամասԱնդրբայկալյան երկրամաս, Amur Oblast?, Հրեական ինքնավար մարզ, Խաբարովսկի երկրամաս և Հեյլունցզյան
ՋրահավաքԱմուրի ավազան
Գետը Վիքիպահեստում

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Կազմավորվում է Արգուն և Շիլկա գետերի միացումից։ Երկրագդի 2824 կմ է (Արգունի ակունքից՝ 4440), ավազանը՝ 1855 հազար կմ2։ Թափվում է Թաթարական նեղուցը։ Վերին հոսանքում (մինչև Զեայի գետաբերանը) հովիտը նեղ է ու խոր, ափերը՝ ժայռոտ, հոսքը՝ սրընթաց։ Միջին հոսանքում (Բլագովեշչենսկից մինչև Խաբարովսկ) առաջացնում է լայն ողողատ։ Ստորին հոսանքում ընթանում է Ստորին Ամուրյան դաշտավայրով ու բաժանվում բազուկների՝ առաջացնելով բազմաթիվ կդզիներ։ Գլխավոր վտակներն են ձախից՝ Զեա, Բուրեա, Ամգուն, աջից՝ Աունգարի, Ուսուրի։ Սնումը՝ ամառային և աշնանային մուսոնային անձրևներից (65%) և ստորերկրյա ջրերից։

Գետի ավազանում ձնածածկույթը չնչին է, գարնանային հորդացում չունի։ Տարեկան միջին հոսքը 343 կմ3 է (10,8 հազար մ3/վրկ)։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ամուրը նավարկելի է գրեթե ամբողջությամբ։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Ամուրսկ, Բլագովեշչենսկ, Խաբարռվսկ, Ամուրի Կոմսոմոլսկ, Ամուրի Նիկոլաևսկ (ԽՍՀՄ) ե Հեյհե (ՉԺՀ)։ Ամուրը հարուստ է ձկներով (կետա, սապատաձուկ և այլն)։

Գետի ջրաբանությունԽմբագրել

Ամուրի (մ³/վրկ) միջին ամսական արտահոսքը։
[1]

ԲնակավայրԽմբագրել

Քաղաք․ Ամուրսկ, Բլագովեշչենսկ, Խաբարովսկ:

Ամուրի համայնապատկերը


Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։