Հյուսիսային Դվինա
գետ Ռուսաստանում
Հյուսիսային Դվինա (ռուսերեն՝ Се́верная Двина́), գետ Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսում, Վոլոգդայի և Արխանգելսկի մարզերում։ Կազմավորվում է Սուխոնա և Յուգ գետերի միախառնումից, թափվում Սպիտակ ծովի Դվինայի խորշը՝ առաջացնելով դելտա (շուրջ 900 կմ քառակուսի)։ Երկարությունը 744 կմ է, նավարկելի։ Սուխոնա գետով, Կուբենսկոյե լճով, Շեքսնա գետով միացված է Վոլգա-Բալթյան ջրային ուղղուն (Հյուսիս-դվինյան ջրային համակարգ)։ Գետաբերանում Արխանգելսկ քաղաքն է[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ։ Երևան: «Լույս»։ էջ 26